ԲԻՇԱՐՅԱՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱ՞Ր


Ըստ վերջին օրերին համառորեն շրջանառվող լուրերի, արդեն քաղաքական որոշում է կայացվել` ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին Մշակույթի նախարար նշանակելու մասին: Իրազեկ աղբյուրները նշում են, թե այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկրի Նախագահի և Հեղինե Բիշարյանի համերկրացի ու նրան մշտապես սատարող ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջև կայացած քննարկումների ժամանակ: Եթե ՕԵԿ-ում ցնծություն են ապրում` իրենց «էգ առյուծին» նոր ու կարևոր պաշտոնում տեսնելու հեռանկարից ոգևորված, ապա մշակույթի ոլորտի ներկայացուցիչները պարզապես սահմռկեցուցիչ են համարում հնարավոր նշանակումը` այն դիտարկելով ազգային մշակույթի ու արվեստի վերջնական կործանման նախադրյալ: Ի դեպ, ՕԵԿ-ում ոչ միայն հաստատեցին այս լուրը, այլև ոմանք «հորթային հրճվանքով» արձանագրեցին, որ «տիկին նախարարն» արդեն իր թիմն է ձևավորում` Մշակույթի նախարարություն մտնելու համար…