Հա՞ որ...


Օլիգարխ երեսփոխանների հետագա պատգամավորական գործունեությունն անորոշ է: Այս օրերին տարբեր մեծահարուստներ արդեն սկսել են կիսաբերան ակնարկներ անել, թե առաջիկա ընտրություններին իրենք հազիվ թե առաջադրվեն: Խոսքն այս անգամ «ամենայն հայոց» բիզնեսմեն¬պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և հայ ֆուտբոլի «բարեփոխիչ» Ռուբեն Հայրապետյանի մասին է: Ուշագրավ է, որ կամաց¬կամաց նման որոշումներ են սկսում ընդունել մարդիկ, ովքեր ներկայացված են եղել նախորդ բոլոր խորհրդարաններում: Նման անսպասելի քայլն ընդհանուր առմամբ ուղեկցվում է առանց հիմնավոր պատճառաբանությունների, և կարելի է ենթադրել, որ պատգամավորական մանդատի գոյությունից օլիգարխ¬երեսփոխանները ձանձրացել են: Փաստորեն այս անգամ նրանք վերջապես հասկացել են, որ, միևնույն է, իրենք օրենսդիր գործունեությամբ զբաղվողը չեն ու երևի, առանց մանդատի էլ կկարողանան անձեռնմխելի մնալ: Ավելին, հատկապես մանդատն էր նրանց արտախորհրդարանական գործունեությունը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում պահում: Ուրեմն` այն զիջելով` մեր պատգամավորների գործարար հատվածը ոնց որ թե հույս ունի հետագայում փոքր¬ինչ ստվերում մնալ: Հաշվարկը թերևս վատը չի: Բայց կստացվի՞…