1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Այսպես կոչված օտարերկրյա ներդրողները երես են թեքել մեր երկրից: Նախորդ տարի էլ ներդրումներն ավելի քան 40 տոկոսով պակասել էին: Ուրեմն` անվերապա հորեն կարելի է փաստել, որ բիզնես ծավալելու առումով մեր հանրապետությունն օտարերկրացիների համար կորցրել է հետաքրքրությունը: Չի բացառվում նաև, որ նախորդ տարիներին Հայաստանում գործունեության հենակետեր որոնող միլիոններն արդեն իսկ գտել են իրենց տեղը, և սահմանափակ հնարավորություններով մեր երկրում նոր ինվեստիցիաների ոլորտներ այլևս չկան: Դրա վկայությունն է նաև այն փաստը, որ համանման թվեր են ամփոփվել հետխորհր դային շատ հանրապետություններում նույնպես: Հարևան Վրաստանում, օրինակ, թեև ներդրումների ծավալներն անհամեմատ փոքր տոկոսներով են նվազել, բայցևայնպես, մեր տեղական միլիոնատերերի համար այս երկիրը շարունակում է նախկինի նման հրապուրիչ մնալ: Մերոնք չեն ուզում նկատել, որ հնարավորությունների առումով իրենց գերազանցող ամերիկացի կամ եվրոպացի միլիոնատերերը Վրաստանի տնտեսական հեռանկարների հետ նախկինի նման մեծ հույսեր այլևս չեն կապում: Մինչդեռ գուցեև սա այն դեպքերից է, երբ ավելի բազմափորձ ու զգուշավոր օտարերկրացիների խուսանավումներից մերոնք պետք է որ եզրահանգումներ կատարեին և հայկական կապիտալը մեր երկրում ներդնելու հեռանկարներ որոնեին: Արժե ընդգծել, որ եթե ամերիկացիների ու եվրոպացիների հետաքրքրությունը հայկական բիզնես միջավայրի հանդեպ սպառվել է, ապա դա չի նշանակում, թե մերոնք էլ իրենց ունեցվածքը պետք է «արտահանեն»` վրացական բիզնես¬երազանքներով տարվելով: