ՍՏԱՑՎՈՒՄ Է` ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱ՞Վ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անհաջողությունները շարունակվում են£ Այս կառույցի նորերս հրապարակած զեկույցը ոչ այլ ինչ է, քան բոլորին¬բոլորին ուղղված շտապ օգնության խնդրանք£ Որքան էլ կանխատեսելի, սակայն նախորդ տարին ամփոփող հրապարակումն ուղղակիորեն արձանագրում է հանձնաժողովի անգործությունը, կամ լավագույն դեպքում` վերջինիս մարող գործառույթների չափազանց ցածր արդյունավետությունը£ Թեև երկար ձևակերպումներով, բայց ամբողջ զեկույցը հետևյալ իրողությունն է փաստում. օլիգոպոլիաների դեմ պայքարում ՏՄՊՊՀ ներուժը դարձյալ չի բավարարում, և այս հարցում կառույցը նորից է ծանրակշիռ աջակցություն ակնկալում£ Իսկ այս աղերսն էլ իր հերթին է փաստում, որ համանման նախորդ կոչերն անարձագանք են մնացել, և դրանք փաստորեն շարունակում են կրկնվել, քանի որ ՏՄՊՊՀ¬ն ստեղծված իրավիճակը հարթելու այլ ելք պարզապես չունի£ Կարելի է կարծել, թե այս ամենը ճգնաժամային 2009¬ի հետևանքների դժվարհաղթահարելիությամբ է պայմանավորված£ Սակայն, եթե ֆինանսատնտեսական դժվարություններն ընդամենը մեկ տարի շարունակվեին, ապա մենաշնորհների դեմ պայքարելուն կոչված կառույցի գործերը նախքան ճգնաժամն էլ փայլուն չէին£ Ավելին, չի բացառվում, որ ճգնաժամը հաղթահարված պատկերացնելու հոգեբանական դժվարությունը հայրենի օլիգարխներից, ասենք, տասնամյակ խլի£ Բայց դա չի նշանակում, թե մեկամյա փորձությունը տասնամյա հետևանքներով պետք է շարունակվի, և 2009¬ի դժվարությունները կարևորագույն խնդիրներին հայեցողաբար վերաբերվելու առիթ պետք է դառնան£ Ավելին, նման անտրամաբանական «տրամաբանության» արդյունքում արդեն պարզ ու տեսանելի է, որ հանձնաժողովի հետագա գործունեության նպատակահարմարությունն էլ իր հերթին է առկախված մնալու£ Իսկ նման իրավիճակում ավելի քան ակնհայտ է, որ պետական կառույցի և խոշոր համարվող գործարար հատվածի միջև համագործակցության երբևէ գոյություն ունեցած նեղլիկ կամուրջներն էլ են այրվել£ Եվ եթե նախկինում որպես կարևորագույն անելիք օլիգոպոլիաների գործունեության թափանցիկությունն ու հանձնաժողովի ակտիվությունն էր առաջնային համարվում, ապա ներկայում առավել հրատապ է դարձել նման կապի ու գործակցության առկայության խնդիրն ընդհանրապես£ Ճգնաժամը, իսկ ավելի կոնկրետ` դրա ստեղծած նպաստավոր իրավիճակն այս դաշտը կատարելապես ամայացրել է` է°լ ավելի տեսանելի դարձնելով մինչ այդ նույնպես լավ երևացող անհարթությունները£ Ավելին, այնպես է ստացվել, որ թեկուզև անհաջող, բայց միգուցե լավ ժամանակների իներցիայով ՏՄՊՊՀ¬ի կողմից դեղագործական ընկերություններին կարգի հրավիրելու ուղղությամբ ինչ¬որ փորձ այնուամենայնիվ արվեց£ Սակայն փորձը հանձնաժողովի համար փորձանքի վերափոխվեց, իսկ օրերս էլ հայտնի դարձավ, որ անհայտ ազդեցությունների արդյունքում չհիմնավորված գնաճի առիթով նախատեսված տուգանքների մասին որոշումը չեղյալ է հայտարար վել£ Այսքանից հետո բնականաբար քիչ հավանական կարելի է համարել, թե տեղի ունեցածի իրական շարժառիթները երբևէ հայտնի կդառնան, քանի որ կատարվել է այն, ինչը պարզագույն խնդրի լուծման արհեստական երկարաձգման անխուսափելի վերջնարդյունքը պետք է դառնար£ Այլ հարց է, որ ընդունվող¬կասեցվող որոշումներից ոչ միայն բուժամիջոցների բիզնեսը տնօրինողները, այլ շատ շատերն են օգտվելու£ Գները սեփական քմահաճույքով թելադրելու ավելի լավ հուշում միգուցե երբևէ գոյություն չի էլ ունեցել... Իսկ նման իրավիճակում գնաճի չհիմնավորված թռիչքներից զարմանալ կամ օլիգոպոլիաների հաղթարշավին դիմադրելու նորանոր մեխանիզմներ չարժե որոնել£ Ամեն ինչ պարզ է ու տեսանելի, և ՏՄՊՊՀ գործունեության վերականգնումը նշված առաջնահերթութ յունները վերականգնելու կարևորագույն հնարավորություններից մեկը կընձեռի£ :

ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ ԳՆԱՀԱՏԱՆՔ

Այսօր Ռազմական ոստիկանության ծննդյան օրն է. գործունեության 18¬րդ տարադարձը£ Տարիք, որը մարդու համար չափահասության հիմնաշեմն է համարվում, և պաշտպանական համակարգում էլ տարիքն այդ «մուտքի թույլտվություն» է£ Ռազմական ոստիկանությունում պատշաճի ոչ մի առիթը, առավել ևս ծննդյան օրը չի° անտեսվում£ Եվ աշխատանքային մնալով հանդերձ, վարչության պետը` գեներալ¬մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, իսկապես տոնական դարձրեց այդ օրը` դեռևս նախօրյակին արժեքավոր նվերներ, մեդալներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնելով իրենց ծառայությամբ աչքի ընկած սպաներին, շարքային զինծառայողներին£ Ավանդույթներն այս կառույցում ձևավորվում են ո°չ պատահականորեն ու ո°չ էլ մանավանդ` պահի թելադրանքով£ Եվ հավատարիմ ավելի քան տասնամյա ավանդույ թին, նախատոնական այս հավաքը նույնպես Ռազմական ոստիկանությունում սկսեցին յուրօրինակ խնկարկումով£ Բարձրաստիճան սպաները վարչության պետի առաջնոր դությամբ երեկ ծաղիկներ դրեցին Հայոց բանակի երախտավորների հուշաքարին, որից հետո միայն նրանք կարող էին գնահատել ու շնորհավորել մեկմեկու... Ինչպես Նժդեհն էր ասում` «Այո°, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա` ազատ և երջանիկ Հայրենիք£ Այլ կերպ չի ստեղծվել և ոչ մի հայրենիք, այլ կերպ չի ստեղծվելու և յոթնիցս սրբազան քո° Հայրենիքը»£ Իր խոսքերո°ւմ շռայլ չէ գեներալ Վլ. Գասպարյանը£ Սակայն խրախուսանքը նա լավագույն ազդակ է համարում` մարդկանց ոգևորելու, դրականը չանտեսելու ու նաև բարեխիղճ աշխատանքի հանդեպ նախանձախնդրություն առաջացնելու առումով£ Այս հանդիսությունը ևս մեկ առիթ էր, որպեսզի նա պարտավորեցնի` ծառայել ազնվորեն ու անձնվիրաբար£ Նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից շնորհավորելով գործընկերներին, Գեներալը վերստին փաստեց, որ աննկատ ու անարձագանք չի կարող մնալ ոչինչ. առավել ևս` երբ խոսքը հայրենիքի պաշտպանությանը և հայրենիքի պաշտպաններից պահանջվող կարգապահությանն է վերաբերում£ Հայրենի°ք:

Դարձյալ ստացվեց... «ինչպես միշտ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությունները ոգևորության ու դրական սպասումների հետ միասին, ցավոք, նաև մտավախություններ ու հուսախաբություն են առաջացնում: Պաշտոնավարման ընթացքում գործադիր իշխանության ղեկավարն արդեն մի քանի դիպուկ նկատառումներ է հայտնել, որոնք սակայն, իրագործելու անհրաժեշտությանը հակառակ, բացարձակապես մերժվել ու մոռացության են մատնվել:

Հա՞ որ...

Ո՞ՒՄ մտքով կանցներ, որ համակարգի մեքենայությունների որոգայթում իրեն անզոր խաբված կարող է հայտարարել նույնիսկ հանրապետության գլխավոր ոստիկանապետը… Ալիկ Սարգսյանը Չարենցավանի «ուչաստկովիում» տեղի ունեցած սպանությունից մի քանի օր անց խոստովանեց, թե իր ենթակաները մինչ այդ իրեն խաբել են` հավատացնելով, թե տեղի ունեցածն ինքնասպանություն է£ Հիմա արդեն, եթե ոստիկանական ոհմակի անդամներից մեկին վերագրվի աղմկահարույց սպանությունը, ու վերջինս ոչ թե «ալյումին թռցնողի» ենթադրվող մեղմ պատժաչափը վերցնի իր ուսերին, այլ պաշտոնեական դիրքի չարաշահումով մարդասպանին «վայել» խստացված ռեժիմով կալանք, ինչ խոսք, մեծագույն ցանկության դեպքում կարելի կլինի համարել, թե ինչ¬ որ բան այնուամենայնիվ արվել է£ Սակայն տեղի ունենալիքը որևէ հիմք չի կարող տալ կարծելու, թե հետայսու մարդկանց մահվան հասցնող ոստիկանական խոշտանգումները կանխելու և բացառելու երաշխիքներ են ստեղծվել… Իրողությունն այն է, որ նման դեպքեր բավական հաճախ են տեղի ունենում, և, փաստորեն, աջ ձեռքը խոստովանում է, որ չգիտի, թե ինչ է անում ձախը£ Այս դեպքում գլուխն է խոստովանում, որ իր կողմից ղեկավարվող աջ և ձախ ձեռքերը մոլորեցնում են իրեն£ Եվ նույնիսկ պաշտոնական տվյալներով` ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին հանրապետությունում 3.663 հանցագործություն է արձանագրվել, ինչը նախորդ տարվա համեմատ 26,4 տոկոսով ավել է£ Ավելին, սույն վիճակագրությունը միաժամանակ վկայու°մ է, որ ամեն օր ավելի քան 100 հանցագործություն է տեղի ունենում£ Իսկ նման իրավիճակում ավելի ճիշտ կլիներ, եթե խաբված լինելու մասին ոստիկանապետի ինքնախոստովանությանը նրա հրաժարականը փոխարիներ£ ԻՐԱՎԻՃԱԿԸ փրկելուն միտված պատճառաբանություններ միշտ էլ կարելի է հորինել£ Եվ միգուցե հանցագործությունների շարունակական աճի հիմքում ընկած է նաև այն վիճակագրությունը, որ մեկ այլ անցանկալի իրողության` գործազրկության աճն է ամփոփում£ Այս առումով պաշտոնական թվերը միգուցե շարքային հայաստանցիների շրջանում նույնիսկ քմծիծաղ առաջացնեն, քանի որ նախորդ տարվա 76 հազարի փոխարեն աշխատանք որոնողների թիվն ընդամենը 84,3 հազարի է հասել£ Եվ իրոք, ներկայացվածը չափազանց անհավանական թիվ է, քանի որ որևէ մեկին անհնար կլինի համոզել, թե, ասենք ամեն մի 25¬րդ մեր հայրենակիցն է ձգտում զբաղվածության խնդիր լուծել££ ԱՐԺԵ անդրադառնալ ևս երկու կարևոր իրողության£ Ըստ այդ թվերի` ճգնաժամային 2009¬ին գործազուրկների թիվն ավելի քիչ է եղել, քան հիմա£ Այսինքն, առնվազն զարմանալի է, թե ինչպես տնտեսության վերականգնման մասին հայտարարությունները չեն հանգեցնում նշված թվի շեշտակի կրճատման£ Բացի այդ, նոր աշխատատեղերի ստեղծման թեման վաղուց մոռացվածներից է դարձել£ Ինչ¬որ շրջանում, երբ խնդիրը մոդայիկներից էր, այս ուղղությամբ որոշակի գործնական քայլեր կարծեք թե արձանագրվեցին£ Եվ հայտնի է, որ այս ուղղությամբ ամբողջ ներուժը հիմա էլ դեռևս չի օգտագործվել, և հազարավոր աշխատատեղեր ստեղծելու պոտենցիալ մեր հանրապետությունը շատ ունի£ Այնպես որ, եթե տնտեսությունը վերականգնվել է, ուրեմն եկել է նաև աշխատատեղեր ստեղծելու մասին մտածելու ժամանակը£ :

ԽՈՇՈՐՆԵՐԸ ԼՈՒՅՍԻ ԵՎ ՍՏՎԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Խոշոր հարկատուների հազարյակն ամբողջացնող հերթական ցուցակի հրապարակումը մեկ այլ պարագայում բառի ամենալավ իմաստով կարող էր ցնցում առաջացնել£ Այնուամենայնիվ, ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումը փաստող ՊԵԿ տվյալներն այս անգամ ևս հերթական¬սովորականներից մեկը դարձավ£ Ճգնաժամի հաղթահարման մասին գործադիրի ղեկավարների հավաստիացումներն, իհարկե, ուղղակիորեն արտացոլված են այս ցանկում£ Եվ միայն այն հանգամանքը, որ նախորդ տարվա նույն շրջանի համեմատությամբ առաջատարները շուրջ քսան տոկոսով ավելացրել են բյուջետային վճարումները, արդեն իսկ բավական խոսուն փաստ է£ Սակայն նման իրավիճակում հարցը միայն տոկոսային թեկուզև իրական աճի արձանագրումներով չի կարող սահմանափակվել, քանի որ, ինչպես սովորաբար, այս անգամ նույնպես ցուցակի հպանցիկ դիտարկումն անգամ նորանոր, թե ավանդական հարցադրումներից խուսափելու հնարավորություն չի տալիս... Այսուհանդերձ, փաստելով, որ նախորդ 74 միլիարդ դրամն այս տարի արդեն 97 միլիարդի տեսքով է ներկայանում, փորձենք հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել վճարաչափերի աճը£ Թեև տոկոսային վերելք գրեթե բոլորն են արձանագրել, այսուհանդերձ քսան նիշանոց ընդհանուր աճը ձևավորելիս ակնհայտորեն կարևոր «ներդրում» են ունեցել հանրապետության հանքարդյունաբերական ձեռնարկությունները£ Այս անգամ առաջատարների հազարյակում իրենց նշանակալի վճարաչափերով ընդգրկվել են 9 նմանատիպ կազմակերպություններ£ Ընդ որում, հարկ է նաև նկատել, որ ճգնաժամային շրջանում վերջիններս կամ ընդհանրապես բացակայել են առաջատարների ցուցակից կամ էլ խոհրդանշական վճարումներ են իրականացրել£ Ասել է թե, հանքարդյունաբերողների գործունեության վերականգնումը հարկատուների ցուցակում ուղղակիորեն բեկում է մտցրել£ Անբեկանելի է թերևս «Հայռուսգազարդը», քանի որ առանց լուրջ դժվարության, ու շնորհիվ ավելի քան հինգ միլիարդ դրամի վճարումների, այս կառույցին առաջատարի դիրքը միշտ էլ հեշտությամբ է հաջողվում պահպանել£ Թեև տվյալ դեպքում դիտարկվել է երկնագույն վառելիքի սպառման ամենաբարենպաստ սեզոնը` առաջին եռամսյակը, այնուամենայնիվ մեծ է հավանականությունը, որ հաջորդ դիտարկումներում նույնպես շնորհիվ գազի նորացված գնի` թիվ 1 հարկատուի կոչումը հիմա էլ այս եղանակով պահպանվի... Հենց այստեղ էլ արժե համաձայնել վերջերս ավելի հաճախ հնչող այն գնահատականներին, թե տնտեսվարողները, իսկ տվյալ դեպքում` խոշորները, հարկային պարտավորությունները կատարում կամ մինչև անգամ այս առումով գործադիրին արդեն հաճելիորեն զարմացնում են... գնաճի շնորհիվ£ Այսինքն, ոչ թե խոշորներն են մեկեն ավելի պարտաճանաչ դարձել, կամ նրանց ծառայություններից մարդիկ ավելի շատ են օգտվում, ապրանքներ շատ են գնում, այլ` գների վերընթաց թռիչքն է ինքնաբերաբար նման պատկեր ձևավորում£ Վառելիքային թեման շարունակելով` նույնն արձանագրենք նաև բենզինի շուկայի և այստեղ նույնպես հարկային վճարաչափերի աճ արձանագրած տնտեսվարողների մասով` վերհիշելով, որ նախորդ եռամսյակում գնաճը լրջորեն ներառեց նաև այս շուկան... Թե թանկացումներն ինչ դեր են ունեցել սննդամթերքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ու խոշորների ցուցակում երկրորդ հորիզոնականն զբաղեցրած «Ալեքս Գրիգի» պարագայում, ակնհայտ է£ Բայց իրողությունն այն է, որ մեկ միլիարդ դրամի հավելում էլ այս տնտեսվարողն է արձանագրել£ Մյուս կողմից էլ` ոչ անհայտ Ս. Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը» սրանով ընդամենը խնդրի ցուցադրական կողմն է ապահովել, քանի որ նույն գործարարին պատկանող դեղագործական «Նատալի ֆարմ» ընկերության վճարումները զգալիորեն նվազել են£ Եթե խոսքը մեկ այլ ոլորտի վերաբերեր, միգուցե հնարավոր լիներ տեղի ունեցածը ճգնաժամին կամ մեկ այլ գործոնի ազդեցությանը վերագրեր£ Սակայն կտրուկ և չհիմնավորված գնաճը թե° նախորդ եռամսյակում և թե° դրանից առաջ, հավանականություն էր ստեղծում, որ դեղագործների հարկային պարտավորությունները նույնպես բազմապատկվեին£ Այնուամենայնիվ, հարկատուների հազարյակի դասավորությունն իր հերթին վկայում է, որ դեղային մոնոպոլիայի հաղթարշավը հաջողությամբ շարունակվում է£ Այս հանգամանքն էլ իր հերթին է հուշում, որ գործադիրի` ստվերի դեմ նորերս թարմացված պայքարի հիմնական ուղղություններից մեկը թեկուզ հենց այս շուկայի կարգավորմանն ու առողջացմանը պետք է միտված լինի£ Հանգամանք, որի նշանակությունը որքան ցանկալի, նույնքան էլ մեծ է£ Այլապես նախքան հազարյակը ներկայացնող ցուցակի երևան գալը նույնպես կասկածից վեր էր, որ, ասենք, հանքարդյունաբերությանը հաղորդված թարմ շնչառությունը վերջիններիս վճարումները նշանակալիորեն փոփոխելու է£ Այսինքն, խնդիրը կամ կենտրոնացումը տեղում դոփող կասկածելիների շուրջ պետք է տարածվի£ Այն տնտեսվարողների, որոնց գործունեության հեռակա դիտարկումն անգամ խոստումնալից է թվում, սակայն հարկային պարտավորությունների համեմատությունը շարունակաբար և միմիայն հիասթափություն է պատճառում£ Այս առումով որոշակի հույսեր կարելի է կապել մի շարք բարձրաստիճան ու մինչ այս անձեռնմխելի համարված չինովնիկներին պատկանող ձեռնարկություններում սկսված հարկային ստուգումների արդյունքների հետ£ Ծավալվող վերահսկողությունը օլիգարխիաների դեմ պայքարի, թե ցանկացած այլ հարթությունում դիտարկելու պարագայում, միևնույն է, հույսեր է ներշնչում, որ չնախատեսված հետևողականությունը շարունակական և ընդգրկուն բնութ է ստանալու£ Հենց նման ստուգումներն էլ կարող են կարգի հրավիրել մինչ այս անուղղելի համարվողներին£ Ի վերջո, եթե վերագործարկված հանքարդյունաբերական ձեռնարկությունների կամ գնաճի արդյունքում մթերք կամ վառելիք իրացնող տնտեսվարողների հարկային վճարաչափերն ավելանում են` այստեղ զարմանալու մեծ առիթ թերևս չկա£ Իսկ հաճելիորեն զարմանալ կարելի կլինի, եթե առաջատար հարկատուների հազարյակի հետնախորշերի ստվերում թաքնվածներին, և, իհարկե, այստեղ ընդհանրապես չընդգրկվածներին, ինչ-որ կերպ հնարավոր լինի իրենց տեղը ցույց տալ` բազմապատկելով բյուջետային մուտքերը, ինչպես նաև նոր լույս սփռելով վերջիններիս ստվերոտ գործունեության վրա£ :

ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵՆ° Ք ԱՐՑԱԽԸ` ՉՎԱՏՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԸ

Արտաքին և ներքին քաղաքական զարգացումների տրամաբանությունները որքան էլ տարբեր լինեն, գոնե հետադարձ հայացքով պարզ է դառնում, որ վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրողությունները պայմանավորված են անխզելի փոխկապակցվածություններով:

Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են

Իրանի Իսլամական Հանրապետությունը տիպիկ արևելյան երկիր է` արևելքին հատուկ խորաթափանցությամբ£ Նա որևէ կերպ չարձագանքեց 2008 թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմի առիթով կովկասյան համագործակցության հարթակի ստեղծման մասին Թուրքիայի կողմից առաջարկված գաղափարին£ Թեհրանում համոզված էին, որ առանց իրենց մասնակցության նման հարթակի ծրագիրը դատարկաբանություն է, և Թուրքիան զուտ քաղաքական խնդիր է լուծում` Հարավային Կովկասում սեփական դերակատարությունը կարևորելու համար£ Իրանն անդրդվելի անտարբերությամբ էր հետևում նաև հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին այն դեպքում, երբ միջազգային հանրութ յունը համակ ուշադրություն դարձած արձագանքում էր այդ շրջանակներում Թուրքիայից կամ Հայաստանից հնչող յուրաքանչյուր հայտարարության յուրաքանչյուր բառին£ Գիտենալով, որ հիշյալ ձեռնարկումի ակունքներն Արևմուտքում են, Թեհրանն ի սկզբանե համոզված էր, որ այն շատ շուտով անարդյունք կավարտվի£ Թեհրանը, սակայն, երբևէ անտարբեր չգտնվեց իր հյուսիսային սահմանների հարևանությամբ ծավալված ղարաբաղյան հակամարտության նկատմամբ£ Խնդիրն այն է, որ Իրանի հյուսիսային տարածքներում հիմնականում բնակվում են էթնիկ ադրբեջանցիներ, և Բաքուն իր հավակնությունները չի թաքցրել հիշյալ տարածքների նկատմամբ£ Եվ չնայած Ադրբեջանի հետ ունեցած դիվանագիտական հարաբերություններին, վերջինիս դիտել է որպես պոտենցիալ թշնամի երկիր£ Իսկ Հայաստանի հետ որևէ խնդրահարույց հարց չկա, որը կարող էր մտահոգել Թեհրանին£ Եվ սրանով է բացատրվում ղարաբաղյան հակամարտությունում հայկական կողմի նկատմամբ Իրանի` չթաքցվող համակրանքը£ Լինելով իսլամական ֆունդամենտալիզմի ակունքներում, և այս առումով մշակութային-կրոնական հակասություններ ունենալով ժողովրդավարական արժեքներ դավանող եվրոպական երկրների և Արևմուտքի հետ, ԻԻՀ¬ն անսքող խանդով է միշտ հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին£ Պաշտոնական Թեհրանը բազմիցս է բարձրաձայնել իր մոտեցումը` «Տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները»£ Այսինքն, միշտ դեմ է եղել ղարաբաղյան հակամարտության մեջ երրորդ, առավել ևս արևմտյան երկրի ներգրավմանը` գտնելով, որ նման դեպքում կարող են վտանգվել իր ազգային շահերը£ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում վերջերս Իրանի ակտիվացումը թերևս հենց այդ հանգամանքով, կարող է բացատրվել£ Ըստ երևույթին, վերջին շրջանում ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ստացվող տեղեկատվությունից Թեհրանը տպավորություն ունի, թե կողմերը մոտ են կարգավորմանը և հնարավոր է` ստորագրվի մի փաստաթուղթ, պայմանագիր, որը կարող է և հակասել իր շահերին£ Ուստի, նա հայտարարում է որպես միջնորդ հանդես գալու իր ցանկության մասին` ձգտելով հակամարտության կարգավորումն ուղղորդել այնպես, որ չհակասի իր ազգային շահերին և հուշելով, որ կողմերը պարտավոր են իր հետ ևս հաշվի նստել և գիտակցել, որ ինքը նույնպես շահագրգիռ կողմ է, Այս հակամարտության կարգավորման հարցում Իրանի խնդիրը մշտապես եղել է հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահների մանդատը. նա բացառում է տարածաշրջանում երրորդ երկրների ռազմական ներկայությունը, առավել ևս` իր սահմանների հարևանությամբ ամերիկյան զորքերի գոյությունը£ Իհարկե, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում յուրաքանչյուրը (և° կողմերը, և° միջնորդները) հետապնդում է իր շահը£ Պատահական չէ, որ Ադրբեջանը շատ արագ համաձայնեց Իրանի միջնորդական առաջարկին£ Բաքուն հաճախ է դժգոհել Մինսկի խմբից, նույնիսկ պահանջել հարցի կարգավորումը դուրս բերել ԵԱՀԿ հովանուց£ Եվ համաձայնելով Իրանի միջնորդական առաջարկին, Բաքուն այդպիսով հույս է տածում, որ դա նախադեպ կհանդիսանա ցանկալին իրականություն դարձնելու` Թուրքիային գործընթացի մեջ ներքաշելու համար£ Իր դիրքերն ամրապնդելու նպատակով Թեհրանն առաջարկեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում ներառել նաև Թուրքիային£ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն այդ առաջարկի վերաբերյալ ասել է. - Համապատասխան գնահատականներ տալու համար անհրաժեշտ է շփումներ ունենալ բոլորի հետ, ովքեր մասնակցում են բանակցություններին և պարզել նրանց վերաբերմունքը£ Հենց դրանով էլ զբաղված ենք£ Սա, ըստ էության, մերժում է£ Ռուսաստանին ձեռնտու չէ Իրանի ակտիվացումը£ Ձեռնտու չէ նաև ՄԽ համանախագահների կազմում Թուրքիայի ներգրավումը£ Ռուսաստանը Մինսկի խմբում առաջատար պետություն է և ցանկանում է պահպանել իր դիրքերը£ Վերջին զարգացումները ղարաբաղյան խնդրում, ընդհանրապես հարավ-կովկասյան տարածաշրջանում, թերևս, վկայում են, որ Ղարաբաղի հարցում որևէ տեղաշարժ առաջիկայում չի սպասվում, և ստատուս քվոն դեռ կպահպանվի, ինչն այսօր բխում է և° Հայաստանի, և° Իրանի շահերից£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Նրանից է, որ «ռիսկով» են Վախկոտները վախենում են նույնիսկ սեփական ստվերից, բայց Հայաստանի «ստվերայինները» հակառակը` սիրում են կյանքի, մանավանդ` տնտեսության բոլոր ստվերող կողմերը£ Կառավարություն-ժողովուրդ երկխոսությունից ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ¬ Մի քիչ էլ համբերեք, շուտով ճգնաժամը կհայտնվի «մոռգում»£ ԺՈՂՈՎՈՒՐԴ ¬ Եթե ձեզ թվում է, թե մենք դեռ «բոքսում» ենք, ապա շատ լավատես եք£ Հավերժ դժգոհ Լ. Տեր¬Պետրոսյանի խնդրանքն առ Աստված Սևակի խոսքերով Օգնիր ինձ, Մարիամ, անաղարտ մնամ Այս ճահճանման աղտ¬աղարտի մեջ, Որ դժգոհություն բառով է կոչվում£ Դժգոհությունից ես շատ եմ դժգոհ£ Սուտ մարգարեների ժամանակը կամ կարևորը «Հայտնությունն» է Ընդդիմության «Սուրբ գիրքը» բաղկացած է չորս մասից` «Ավետարան» ըստ` ՀԱԿ¬ի, ըստ` ՀՅԴ¬ի, ըստ` «Ժառանգության» և ըստ` Ռ. Քոչարյանի£ Բացակայում է «Հայտնություն» բաժինը, ինչն էլ փոխում է «սուրբ» բառի նշանակությունը, «սուրբ» գիրքը դարձնելով սուտ գիրք£ Լավ և վատ իրողություններ Ըստ կառավարության` ներկա փուլում երկու կարևոր իրողություններ են առկա. մեկը` լավ, մյուսը` վատ£ Լավն այն է, որ ճգնաժամը հաղթահարվել է, իսկ վատը` որ ոչ ոք դրան չի հավատում£ Հռետորական հարց Խոշոր օլիգարխներին կարելի է ստվերից հանել. բայց հարկային տեսչությունում կգտնվե՞ն այդքան «մատրոսովներ»£ Գլխավոր ավանտյուրիստը Ադրբեջանի ազգային կինոստուդիան Ի. Ալիևին առաջարկել է խաղալ գլխավոր դերը` նոր նկարահանվելիք «Արկածներ որոնողները-2» թրիլլերում£ Շուլլերությունը հասցնում են գիտական մակարդակի Ռ. Էրդողանի առաջարկությամբ Ստամբուլում տեղի է ունենալու քաղաքագիտական կոնֆերանս` «Սիմուլյանտությունը որպես ուղիղ ճանապարհ» թեմայով£ «Ինչպես «կեղծել» սեփական ստորագրությունը» զեկույցով` գիտաժողովը բացելու է Թուրքիայի վարչապետը£ Ժողովրդական ասույթի համաձայն` օձը մնում է օձ Ըստ քաղաքագետների` արձանագրությունների վավերացման գործընթացը ՍԱՌԵՑՆԵԼՈՎ` սեփական ծոցում օձ ՏԱՔԱՑՆԵԼՈՒ վտանգավոր հետևանքներից ՀՀ իշխանությունները կարողացան խուսափել£ Թե ինչու է Օբամային պետք հայերենի իմացությունը Եթե Օբամային հաջողվի վերընտրվել ԱՄՆ նախագահ, ապա չորս տարի հետո նա լիովին կտիրապետի հայերեն լեզվի բոլոր նրբերանգներին, քանզի դա խիստ կարևոր կլինի գենոցիդ բառից խույս տալու համար£ Ս. Սարգսյանը` Էրդողանին. արձանագրությունների վավերացումը կասեցնելուց հետո Սևակաբար ¬ Ինչ էլ որ լինի, հիշելու բան կա, Քեզ մոտ ավարտվեց թուրքի «ուսումնասիրումս»... ՀՀ վարչապետը` հարկայիններին Խոշոր օլիգարխների հետ ռինգ դուրս գալուց առաջ միշտ պետք է հիշել, որ նրանք բոլոր մենամարտերը շահել են նոկաուտով£ :

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈ

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման, ս. թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ կայացել է զինված ուժերի շինարարությանը վերաբերվող խորհրդակցություն, ուր պետության նախագահը, բնականաբար, բանակի հրամանատարությունից պահանջել է պատրաստ լինել ղարաբաղյան խնդրի ուժային լուծմանը:

«ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ» Ավերակները նույնպես կանչում են

Իմ հրամանատարության տակ գտնվող մարտական հենակետը Արցախի շեն գյուղերից մեկի` Չայլուի մատույցներում էր£ Չայլուն Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերի հետ մնացել է թշնամու ձեռքին£ Մեր խրամատից մինչև Չայլուի առաջին տները 150-200 մետր էին հեռու, որոնք էլ իմ հենակետի կողմնորոշիչներն էին£ Ասում են Չայլուն Արցախի ամենավարդաշատ գյուղն է եղել... Դիտակետից նայում եմ գյուղին. առաջին հայացքից գերեզմանոցի տպավորություն է թողնում£ Երբեմնի շեն գյուղից, բակերում խաղացող երեխաներից, իրենց գործին շտապող մարդկանցից, մուսկաթ խաղողն անուշածոր գինի դարձնողներից հետք չի մնացել£ Չկան երգող թռչունները, չկան թզենիները, նռան այգիները... պատերազմն ամեն ինչ սրբել-տարել է£ Սև, վանող ֆոնի վրա թախծոտ գծագրվում են կիսականգուն տները, որոնց տերերը կամ զոհվել էին, կամ բռնագաղթվել, իսկ էն Թարթառն էլ հոսում է ու արդեն քանի¯ տարի խռոված` հրաժեշտ է տալիս հարազատ գյուղին, գառնարածը քանի¯ տարի իր հոտը չի քշում գետափ£ Դիտակետից նայում եմ` Անի է դարձել Չայլուն£ Մարտական հերթափոխից հետո զորամասից «ծլկեցի» ու գնացի վերաբնակ չայլուեցու` Պողոս դայու տուն£ Ուզում էի իրենց գյուղից պատմի, որ գրի առնեմ£ Ծերունին հակված չէր պատմություն անելու, տրամադրություն չուներ, բայց ջանում էր քաղաքավարի լինել ու ինձ հյուրասիրել£ Նա վերցրեց աղ դրած կաղամբ և մի թեյաման թթի օղի ու հրավիրեց այգու խորքը, որտեղ այգին ավարտվում էր հսկայական ընկուզենիներով£ Մենք նստեցինք ծառերի տակ£ Պողոս դային նշան արեց, որ ծոցատետրս պահեմ... միայն օղի էինք խմելու£ Մենք նստել էինք Թարթառի կիրճի պռունկին ու ձորից անընդհատ լսվում էր գետի զայրացած երգը£ Ուշադիր նայում եմ ծանոթիս աչքերին ու հարցնում եմ. - Պողոս դայի°, էստեղ երկհարկանի տուն, լավ բաղ ու բախչա ունես, գյուղը գյուղ էլի, ի՞նչ ես դարդ անում£ Ծերունին վստահ էր իմ «գլոբալ» մտքերի շինծու լինելու մեջ, այլապես կվշտանար, հասկանում էր, որ ամեն կերպ ուզում եմ խոսացնել£ Ես գլուխ էի պահում, բայց Պողոս դային հինգերորդ բաժակն էլ քաշեց գլուխն ու մատը տնկեց վրաս. - Չայլուն իմ ծննդավայրն է, հասկանո՞ւմ ես£ Առաջին սերս Չայլուում եմ ապրել, հորս ու մորս ոսկորները Չայլուում են£ Դու չգիտես, թե ինչ է նշանակում ամեն օր քանդված գյուղդ տեսնելը, ցանկանում ես անցավորածներիդ շիրիմին այցի գնալ, բայց զրկված ես նրանց գերեզմանին արևից նեղված մի ծաղիկ դնելու հնարավորութ յունից£ Տիրում է լռություն, որը ես եմ խախտում. - Պողոս դայի°, լսել եմ, որ դու պարբերաբար շփման գիծն անցնում ու գնում ես Չայլու£ Ծերունին կեղծ զարմացավ ու հարցով պատասխանեց. - Դու հավատո՞ւմ ես ասեկոսներին£ Ես «դիվանագիտական» պատասխան տվեցի. - Ես հավատում եմ քո կարոտին ու հոգու կանչին£ Պողոս դային տնկած մատը շարժեց ու ուզում էր ինչ-որ բան ասել. երևի հայհոյել հայի բախտը, բայց իմ աղաչական հայացքը կանխեց ու ծերունին մատը հետ քաշեց... ես աղերսում էի նրան, որ պատմի այն մասին, թե ինչպես էր գնում¬գալիս£ Ծերունին ինձ խոստացավ մի օր պատմել... Մի բաժակ էլ խմեցինք. խմեցինք բոլոր զոհված չայլուեցիների, կոտորածի ենթարկված մարաղացիների, աշխարհի ցանկացած ծագում ապրող հայերի կենացը£ Երեք¬չորս բաժակ թթի օղին արդեն գլուխս ծանրացրել էր, ես վերադարձա զորամաս£ Իսկապես, ծննդավայրն ինչպե՞ս կարելի է մոռանալ, ինչպե՞ս մտովի չսլանալ մանկության ուրախ ու անհոգ տարիների արահետներով... Մենք գոյատևել ու էլի հազարամյակներ ապրելու ենք, քանի որ հավատարիմ ենք մեր ակունքներին, նախնիների ոսկորները սրբացնող ենք£ Ու մենք հավատում ենք, որ մի օր վերադարձնելու ենք մեր Չայլուն, Անին... եթե սրան չհավատանք, ապա մեր ապագան մշուշոտ կլինի£ 31.08.2000 թ., Մատաղիս Հ. Գ. Ծերունին խոստումը կատարել և ինձ պատմել է հայրենի գյուղ գնալ¬գալու մասին£ Իմ հուշերից մեկում կպատմեմ այդ մասին և անվտանգությունից ելնելով այս զրույցում ես փոխել եմ իմ բարեկամի անունը, ով երկար տարիներ հայ գրականություն էր դասավանդել Չայլուում, Մարաղայում... :

Ձեռքերը կարճ են

Անցյալ շաբաթ, կոնկրետ` ապրիլի 27-ին, Ստրասբուրգում, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը տարածեց մի հայտարարություն (որի տակ, ի դեպ, իրենց ստորագրությունն էին դրել ոչ միայն Ադրբեջանի 4 պատվիրակները, այլև նրանց միացած ևս 16 հոգի), ուր կոչ էր արվում… «կանխել մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները»:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Արևշատ ԱՎԱԳՅԱՆ. գրող, բանաստեղծ, հրապարակախոս, գեղանկարիչ «Իմ գործն արվեստն է» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Դժվարություններն ամբողջ կյանքում ուղեկցում են մարդուն£ Բնականաբար, իմ կյանքում էլ են եղել դժվարություններ, հոգեկան անբավարարվածություններ£ Այդ ամենն ինձ կարող էր նետել հուսահատության գիրկը, եթե չլիներ արվեստի բալասանող ուժը, արվեստի լույսը և ստեղծագործական այն ներուժը, որոնց համար պետք է պայքարել£ Իմ գործը եղել է արվեստը£ Կյանքիս ճանապարհը լուսավորելու համար ձգտել եմ հանդիպել լուսավոր մարդկանց, համերաշխորեն համագործակցել նրանց հետ` շուրջս ստեղծելով այն ինքնաբավ բարոյահոգեբանական մթնոլորտը, որն անհրաժեշտ է ճիշտ ապրելու համար£ Երբևէ չեմ փորձել ստոր մարդկանց ստորությամբ պատասխանել. դա շատ հեշտ է, սակայն այդ դեպքում արդեն հավասարվում ես նրանց£ Կյանքում պետք է պայքարել, բայց այդ պայքարում որևէ մեկին չպետք է վնասել, հարկավոր է ապահովել բոլորի համար առաջընթաց և այդ ժամանակ կլինենք կյանքի ավանգարդում£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Յուրաքանչյուր մարդ իր արմատների, իր ազգային հոգեմտածողության, հոգեկերտվածքի կրողն է£ Ուրախ եմ` հայ եմ, ուրախ եմ, որ հինավուրց ազգի, հին մշակույթի կրողն եմ£ Աշխատում եմ բարձր պահել հայ արվեստագետի և, առհասարակ, հայ մարդու պատիվը, որովհետև հայ մարդն այս մոլորակի վրա առաքելություն ունի£ Որտեղ էլ նա լինի, մշակութային գործունեություն կծավալի£ Բանաստեղծությունը, արվեստը, օրինակ` նրա համար հոգու վիճակ են, հոգևոր հարստությունը, որը շռայլորեն հայը բաշխում է բոլորին£ Շատ թանկ հատկանիշներ ունենք£ Յուրաքանչյուր հայ գիտի միավորվելու գաղտնիքը, բայց, դժբախտաբար, միավորման այդ գաղափարը ոչնչանում է, երբ գլուխ է բարձրացնում անձնապաշտութ յունը, եսասիրությունը£ Կցանկանայի` յուրաքանչյուր ոք այդ մասին մտածեր, նաև հանդուրժեր իր կողքին գտնվող առավել տաղանդավոր մարդու գոյությունը, չնախանձեր, չբամբասեր ու չչարախոսեր£ Դրանք հայկական չեն£ Կարծում եմ` այն մարդն, ով չարախոսում է ու բամբասում, ավելի ցածր մակարդակի վրա գտնվող որևէ ազգի, ժողովրդի գենն է իր մեջ կրում. պետք է մտածել դրանցից մաքրվելու մասին£ Հպարտ եմ` հայ եմ£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Գաղտնիքներ չունեմ. եթե իմ մեջ ինչ¬որ գաղտնի բան մնա, կսպանի այն ինձ£ Գաղտնիքը կիսում եմ ընկերներիս հետ£ Բայց կան բաներ, որ ասելու իրավունք չունեմ£ Օրինակ` մեկին սիրել ու ապրել եմ նրա հետ. դա այնքան անձնական է, որ չարժե բարձրաձայնել£ Բայց մի բան էլ կա. շատ գաղտնիքներ ասել եմ բանաստեղծորեն£ Եվ ընթերցողը դա կռահել է£ Այն չունի որևէ կոնկրետություն, անուն, ազգանուն, բայց ընդհանրանում է բոլորի համար£ Շատ բաներ էլ կան, որոնք գաղտնիք են թվացել, բայց պարզվել է` բարձրաձայնված է արդեն£ Մի դեպք պատմեմ, որն առնչվում է գաղտնիքի հետ£ Տարիներ առաջ Մոսկվայում (առաջին, թե երկրորդ ցուցահանդեսիս ժամանակ) հանդիպեցի Եվգենի Եվտուշենկոյին£ Զրույցի ժամանակ ասաց` Անգլիայում` հայկական ռեստորանում, ավելուկ է ճաշակել և շատ է հավանել£ Տարիներ հետո, երբ եկել էր Հայաստան, Գրողների տանը հանդիպման ժամանակ, որպես նրա հետ առնչվող դեպք, որոշել էի պատմել ավելուկի մասին` իբրև գաղտնիք, իբրև հայկական խոհանոցի, հայ ժողովրդի հետ կապված հետաքրքիր իրողություն£ Նախքան կպատմեի այդ մասին, դահլիճում գտնվող գրողներից մեկը 2 կապ ավելուկ նվիրեց նրան և ասաց, որ գիտի` ավելուկ նա շատ է սիրում` կանխելով ասելիքս£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Ինձ համար առեղծված է մարդը. կին էակը£ Թվում է` հասկանալի է մարդը£ Շատ մարդիկ կան, ովքեր ջինջ ու հստակ են թվացել ինձ, բայց մի փոքր դիտողությունը կամ կատակով ասված խոսքն արդեն բավական է եղել, որ նրանք թշնամանան ու պղտորվեն այնպես, ինչպես անձրևից հետո առաջացած ջրափոսը, ուր երկինքն է արտացոլվում, բայց մի քարի նետումից պղտորվում է անմիջապես£ Այդ առեղծվածային մարդկային չարությունը, անհանդուրժողականությունը, նախանձը չեմ հասկանում ու չեմ ընկալում£ Դժբախտաբար, այդ ամենը տեսել եմ իմ շրջապատում, գրական, մշակութային միջավայրում, ինչը անցանկալի է£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը - Զավեշտալի դեպքեր շատ են եղել£ Մի անգամ եղբորս ընկերներից մեկը մեր տանն ինձ հետ ծանոթանալուց հետո, մի քանի օր անց շուկայում հանդիպում է ինձ, բարևում` ասելով. - Բարև°, Այգեշա°տ եղբայր£ - Գիտեք, ես Այգեշատը չեմ£ - Հա°, հիշեցի, Արտաշա°տ եղբայր£ Չէր թողնում` ասեի անունս£ Ու այդպես նա սկսեց թվարկել գինիների անունները` Օշական, Բյուրական և այլն£ Նա անունս նույնացրել էր գինիների անունների հետ£ Հետաքրքիր է մարդկային հիշողությունը£ Շատ հաճախ էլ ինձ Արևշատյան են ասում£ Զավեշտալի դեպքերը կարող են ժպիտ առաջացնել£ Ինչ¬որ թեթև երևույթներ են, որոնց հանդիպում ենք կյանքում£ Բայց հաճախ այդ թեթևներն էլ են անհրաժեշտ լինում մեզ£ Ամենահոգնած ու դժվար պահերին մի անմեղ երեխայի ժպիտից ուրախանում ես, թեթևանում£ Մի լավ մարդու հանդիպելիս կամ մի հետաքրքիր պատմվածք ընթերցելիս, հասկանում ես` այս ամենն է զարդարում ու առողջացնում կյանքի մթնոլորտը£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Ծնվել եմ Աշտարակում, ուր բնությունը հրաշալի է ու գեղեցիկ£ Շատ էի սիրում Քասախի ձորը, գնում էի լողալու, անվախ անցնում էի նեղ կածաններով, արհեստական դժվարություններ էի ստեղծում, որ հաղթահարեի. դա ինձ դուր էր գալիս£ Բանաստեղծությունն ու նկարչությունը կողքիս էին£ Պատանի տարիներին ընկերոջս հետ քարափների վրա մեր անունները գրեցինք` անմահանալու նման մի ցանկություն էր դա£ Ինչ¬որ էներգիա կար ներսումս, չէի հասկանում` ինչ է դա£ Հետո հասկացա, երբ ստեղծագործելու միջոցով սկսեցի հանգստանալ£ Շատ էի սիրում աստղերը£ Բոլոր համաստեղությունների անունները ձգտում էի իմանալ£ Իմ նկարած ու գրած բանաստեղծական պատկերները սկսեցին կապվել այդ ամենի հետ£ Հասկացա` այս երկրային համակարգից բացի գոյություն ունի մի ուրիշ համակարգ, որը ես ոչ թե գիտականորեն պետք է ընկալեմ, այլ բանաստեղծորեն ու նկարչական արվեստի շնորհիվ£ Մարդու ներաշխարհի վրա մեծ ազդեցություն ունի բառը, խոսքը, որը կարող է ապրեցնել կամ խոցել նրան£ Պետք է ճիշտ օգտվել լեզվից, բառից£ Բառը բոլորի համար է. որևէ մեկի մենաշնորհը չէ£ Բայց յուրաքանչյուր պոետ կարող է մի քանի բառ այնպես օգտագործի, որ դառնա իրենը£ Ես շատ խորհրդանիշներ եմ ընտրել ինձ համար£ Օրինակ` ձուկը, կորիզը, սերմը, լույսը հանդես են գալիս որպես խորհրդանիշեր իմ նկարների, բանաստեղծությունների մեջ£ Բառեր էլ կան, որոնք, նոր իմաստի առումով, ես եմ հորինել, օրինակ` հոգենյութ, սերմնացու լույս£ Իմ գրքերից մեկում` «Բառերի բանալի»¬ում շատ հարցեր փորձել եմ արվեստի լեզվով մատուցել£ Ասեմ նաև` շատ հեղինակներ առաջին անգամ «Ավանգարդ» թերթում են տպագրվել, երբ ես եղել եմ գրականության բաժնի վարիչ£ Թերթն իսկապես եղել է ավանգարդ£ Կարծում եմ` հիմա էլ է իր ստանձնած կարևոր դերը կատարում£ :

Երևանի պատմության թանգարանի նախասրահում

ՀՆՄ նկարչի տանը կազմակերպված կերպարվեստազրույցին մասնակցելուն աննպատակահարմար գտնված մի քանի ստեղծագործություններին անմիջականորեն հաղորդակցվելու անակնկալ հնարավորություն եմ գտնում Երևանի պատմության թանգարանի նախասրահում£ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» IV փառատոնի շրջանակներում նախաձեռնված համահայկական կերպարվեստի ցուցահանդեսում եղեռնապատումը, սկիզբ առնելով գաղթապատկերների անհերքելի վավերագրեր-լուսանկարների մի քանի տասնյակ արտատպություններից, ծավալվում է սփյուռքի ու մայր հայրենիքի ստեղծագործողների մոտ 60 աշխատանքներով£ Դիմահայաց պատից ասես ուշի¬ուշով հետևում է մտասևեռումներիդ ընթացքին հայաստանցի նկարչուհի Աննա Հարությունյանի խաչված ընդգրկուն հայացքը («Աշխարհի խաչելությունը»)` «Ժամանակի անիվ»¬ի պտույտի տեսադաշտդ շուտով լայնացնելով£ Լիբանանցի Արա Ազատի սևակնած «Ինքնանկար»¬ում («Ականատեսները» շարքից) յուրովի խտացված են ժանտատեսիլ ոճրագործության հոգևոր անդրադարձները, որոնց ինքնօրինակ արտահայտությունները որսում ես գեղագիտական այլազան մտածողության ու կերպավորման տարբեր կարողությունների տեր բոլոր մասնակիցների աշխատանքներից£ Վահագն Թադևոսյանի «Անանուն» դալիաշունչ ֆիգուրատիվ կոմպոզիցիայից, ֆրանսիացի Գուվի և Մերի Մունի «Անվերնագիր»¬ներից (երբեմն, իրոք, դժվար է ստույգ բառաձևակերպումը յաթաղանակերտ ոճրի), Վանանդ Շիրազի մասնատված «Վիրավոր թռչուն»¬ից, կանադացի Կարո Մարկոսյանի «Աստվածանարգություն» շարքից (ավաղ, արտատպությամբ զգալիորեն թուլացել էր ներգործուն ուժը ոճրասուգի) ներառված մի քանի արնաներկ ու տխրատամուկ պատկերներից, Գևորգ Մշեցի Ջավրուշյանի մեծադիր «Մշեցիների գաղթ»¬ից (լակոնիկ պատկերավորությամբ ավելի աչքի էր ընկնում նախշազարդված շրջանակը` այրված մասունքներից կարծես փրկված ու նկարի հանդիպակաց անկյուններում փրկություն գտած)£ Մինչևիսկ` սիրողականության կնիքով պատմական ահասարսուռ իրողության էությունը զգալիորեն պարզունակացնող շատերից, որոնցով, այդուհանդերձ, չի խզվում եղեռնապատումի թելը` մտովի լրացվելով հիշողությանդ ծալքերում գենետիկորեն դաջվածով£ Տպավորվելով Բերոյանի («Հայկական եկեղեցին») դասական վարպետությամբ` սևեռվում եմ մի պահ ԵԳՊՀ II կուրսի ուսանող Միքայել Մարտիրոսյանի «Հարգանքի տուրք» փոքրածավալ գրաֆիկական աշխատանքի պարզ արտահայտչականության վրա. ապրիլքսանչորսյան հուզախռիվ ապրումներով, իսկապես, միակամ ենք հայերս£ Արևմտահայության ծրագրավորված զանգվածային բնաջնջման անպատժելի փաստի 95 երկար ու ձիգ տարիներ սերնդեսերունդ փոխանցվող մորմոքը ինքնատիպ վրձնաձևակերպմամբ է մատուցվում Արթուր Հովհաննիսյանի 2 կտավներում£ Երգչախմբից («Ռեքվիեմ», 2004 թ.) անսպասելիորեն անցում կատարելով պարապտույտում խրոխտ ընդվզման արիակամությունը հազիվ պահպանող հայկազուններին («Բերդ», 2010 թ.)£ Փոքրիշատե ծանոթ լինելով շնորհառատ հեղինակի ստեղծագործական նորամուտին արդի հայ կերպարվեստ (առաջին մնայուն տպավորությունս ստացել եմ Ազգային պատկերասրահում, Շուշիի հաղթանակի 15¬րդ տարեդարձին նվիրված խմբակային ցուցահանդեսում)` ջանում եմ վրձնած խոհերն ամբողջացնել£ Հստակեցնելով սեփական ձեռագիրն անդուլ որոնումներով ու մտահորիզոնի ընդլայնմամբ` ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիրը, փաստորեն, ամենատրամաբանական ելքն է նախանշում տասնամյակներով խճճված գորդյան հանգույցից£ Մշտապես սգալով անմեղ նահատակներին, միասնաբար բարձրաձայնելով պատմական անարդարության աղաղակող փաստերը` անկոտրում պայքարով նվաճենք արժանապա տիվ հարատևման մեր իրավունքը, չհոգնենք համազգային ինքնապաշտպանությունից, որքան էլ փորձեն մեզ ընկճել£ Այս ընկալումս ամրապնդվում է անակնկալ ծանոթությամբ թանգարանի աշխատակցի հետ, ում հպարտություն էր ներշնչել Արցախյան ազատամարտի բովով անցած իր Արթուր Հովհաննիսյան որդու և այս ցուցահան դեսում, կարծես նախախնամության կամքով, ի հայտ եկած նույնանուն նկարչի երկվորյակային ներդաշնակությունը£ Երբ Արթուր Հովհաննիսյանի հետամտած ասելիքը զարմանալի փոխըմբռնում է գտնում նաև Երևանի պատմության թանգարան այցելած թիվ 124 հանրակրթարանի մանկահասակ «պատվիրակության» կողմից, թեթևացած շունչ եմ քաշում£ Ուրեմն կարելի է մշակույթի ամենազորեղ վերափոխող ներուժով մատաղ հոգիներում մարդասիրության, ճշմարիտ հայրենասիրության առողջ սերմեր ցանել, արթնացնել նրանցում սաղմնավորված ազնիվ մղումները, պատվաստել քաղաքացիական պարտքի զգացում£ Մնում է շրջահայաց հետևողականությամբ խնամել ու հասունացնել այս մատղաշ շիվերը` անհաղթ կորով ու իմաստնություն ներարկելով մշտապես, ապահովագրելով գեհենածին նոր արհավիրքներից£ :

Փառահեղ նախնիների մարմրող կենսուժը

Երևանի մշակութային առօրյայում ինքնատիպ ակտիվությամբ շուտով հաստատված Մոսկովյան մշակութային գործարարական կենտրոնի ընդարձակ ցուցասրահի ամայությունը քնարական եղերերգի հնչյուններով էր ողողված, երբ ծանոթանում էի Մեծ Եղեռնի 95¬րդ տարելիցին նվիրված հերթական պատկերահանդեսին£ Երկրորդ աշխարհամարտում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 65¬րդ տարեդարձի տոնակատարությանը նախապատրաստվող փոքրաթիվ երաժշտախմբի փորձին ականջալուր` փորձում էի հոգևոր կապ գտնել Մեծ հայրենականում քաջաբար զոհված միլիոնավոր զինվորների ու հայոց բյուրաբյուր նահատակների ոգեկոչման միջոցառումների միջև£ Ինքնուս գեղանկարիչ Վահան Ղարիբյանի «Հայկը և նրա ժառանգները» նկարաշարի շուրջ 60 աշխատանքներում միայն «Մեղադրում» ծավալուն կտավն էր համահունչ օրվա թեմային£ Ծնունդով Բաթումից` Խոդեդանի շառավիղը, ում կյանքի գլխավոր իմաստն ու զբաղմունքը նկարչությունը դարձել էր 6-7 տարեկանից, գերադասել էր հայրենակիցներին գոտեպնդել փառահեղ նախնիների օրինակով£ Դեռևս 1988¬ին ավարտած պատկերաշարի 35 կտավներում, որոնցով բազմիցս հանրութ յանն էր ներկայացել, հայոց պատմության հնագույն էջերի հերոսական ու քանքարավոր անհատներն էին հավերժացվել£ Արգիշտին ու Հայկ նահապետը, Արա Գեղեցիկն ու Արտաշեսը, Տիգրան Մեծն ու Արտավազդը, Խորենացին ու Ռոսլինը, Տրդատն ու Դավիթ Բեկը... Կարծես թե` ոչ ոք ու ոչինչ չէր մոռացվել£ Կատարման անհամաչափութ յամբ, սակայն, հիմնականում հյութեղ երփնապնակով մարմնավորված մեծանուն հայերից բխեցվող կենսուժը, աննշան կենդանի թրթիռ երևակելով, բնականոն մարմրում էր£ Առավել գրավիչ էին դառնում հայի ու հայկականի խորազննությամբ ակնառու որոշ նկարներով հետապնդված ասելիքի նորահնար դիտանկյունները. Նվարդ թագուհու նույնացումը Նեֆերտիտիի հետ, Զվարթնոցինը` սուրբ երրորդության... Հետաքրքրության կենտրոնում մեկտեղվում էին հատուկենտ բնապատկերները («Ծովանկար», «Շանթարկում», «Մշուշում»)£ Հայոց պատմության նշանակալից անցքերի ու անհատների վրձնամանրամասնումը Վահան Ղարիբյանի կողմից, այսուհանդերձ, ճանաչողական պատկառելի արժեք է ձեռք բերել 28 անհատական ցուցահանդեսների հանրագումարում (բացառություն է կազմում, որոշ իմաստով, այս 28¬րդը, որն իրենց ներկայությամբ զլացել էին պատվել նույնիսկ աջակիցները)£ Ճիշտ 20 տարի առաջ, Մոսկվայում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ ցուցադրվելուց հետո, հունական եկեղեցու «Հայկական Էլ Գրեկո» պատվավոր մականվանն էր արժանացրել հեղինակին «Հայկը և նրա ժառանգները» պատկերաշարը£ Հայոց պատմական անցյալի ու հոգևոր¬մշակութային գանձարանի հանրաճանաչման ջանադրությամբ` 2008¬ին նա ընտրվել էր Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ` 2002¬ից ընդգրկված լինելով Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայում£ Հատկապես այլազգիների մոտ առաջացրած խանդավառությունը իր բեղուն պատկերասրահի բովանդակությունը հարստացնելու ստեղծագործական ներշնչանքի աղբյուր է գեղանկարիչ Վահան Ղարիբյանի համար£ Եվ, տասնամյակների փորձառությամբ փոքր¬ինչ վեր բարձրացած սիրողական մակարդակից, նա շարունակում է իմաստավորել երկրային կեցությունը արժանահիշատակ նոր իրադարձությունների վրձնակերպավորմամբ£ Հրապուրված նկարակալին տեղադրված վերջին աշխատանքով` սևսիրտ կարմիր կակաչների փնջով, թերթում եմ տպավորությունների հարակից գիրքը£ Ակադեմիկոսներ Արսեն Մելիքյանը, Հրանուշ Խառատյանը, Սուրեն Ավագյանը, ժողովրդական նկարչուհի Հռիփսիմե Սիմոնյանը և Ղարիբյանի ստեղծագործությանն անմիջականորեն հաղորդակցված մի շարք կերպարվեստասերներ իրենց հիացական երախտագիտությամբ են խթանել հետագա հայրենանվեր արարումն այս համեստ հոգևոր մշակի£ Լավատեսորեն ի մի եմ բերում հակասական տպավորություններս` երանի թե ամեն առողջ սաղմ ծլարձակելու գեթ այսպիսի բարենպաստ հնարավորություն գտնի մեր խառնակ օրերում, բայց անամպ ու բանուկ լինի դեպի բարձր պրոֆեսիոնա լիզմը տանող ճամփան, որպեսզի բնատուր շնորհները, բյուրեղանալով, նոր մնայուն արժեքներ հավելեն հնամենի գանձարանում£ :

Իսլանդական հրաբխի ծխածածկույթից դուրս

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանի և տնօրեն Գարիկ Նազարյանի կազմակերպչական բարեկրթությանն ու արվեստամեծար երաժշտանվիրումին ենք պարտական, ամենից առաջ, մեր մշակութային առօրյայում դասականության վերահաստատումը արձանագրող «Ազգային պատկերասրահ» և «Վերադարձի» միջազգային և նորաստեղծ` ալտի և թավջութակի հանրապետական փառատոների հետևողական իրագործմամբ£ Օրերս տեղի ունեցած առաջինի վեցերորդ մեկնարկի համար` մշակույթի անդավաճան բարեկամ` ՎիվաՍել¬ՄՏՍ առաջատար օպերատորի (գլխավոր տնօրեն` բացառիկ արժանավոր գործարար Ռալֆ Յիրիկյան) արդեն մշտական դարձած կայացնող աջակցությանը, որի հզոր ֆինանսական ներարկումներին իր մասնաբաժինն է հավելում 2008¬ից ի վեր նաև ՀՀ մշակույթի նախարարությունը£ Եվ կրկին Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կենդանանում են դասական երաժշտության հոգեպարար ելևէջները` Մոցարտի ու Բոկերինիի ծավալուն ստեղծագործությունների հնչեցմամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) կողմից£ Իսլանդական հրաբխի ծխածածկույթով արգելափակված թռիչքներով անկանխատեսելիորեն կասեցվեց, ցավոք, նաև ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի դաշնամուրային վարպետ մենանվագը£ Գուցե այս դրդապատճառով էլ հոգեկան ներքին ակնհայտ պրկումով ազդարարեցին շնորհալի երիտասարդները ավանդական երաժշտատոնի առաջին ակորդները հինգերորդ փառատոնի բովանդակալից սեղմագիրը ներկայացնող տեսանյութի յուրատիպ հաշվետվություն-ցուցադրությունից հետո£ Իրենց ծերունազարդ Ուսուցիչների` փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Էդվարդ Միրզոյանի, Էդգար Հովհաննիսյանի և երեկոյին մասնակցող մյուս անվանի երաժշտագործիչների ու ներկայացուցչական ունկնդիրների ջերմ ընդունելությամբ գոտեպնդված` նորաստեղծ (2005 թ.) երաժշտախումբը ձերբազատվեց բնականոն լարվածությունից£ Ալեքսանդր Հարությունյանի հոբելյանամեծարմանը հղված «երաժշտաուղերձները» խորապես հուզեցին ոչ միայն վաստակաշատ կոմպոզիտորին, այլև, առանց բացառության, բոլոր ներկաներին£ Հիմա արդեն, ազգային ու համաշխարհային դասական երաժշտարվեստի նոր նմուշների հետ անմիջական հաղորդակցությանն առավել անհամբեր պիտի սպասեն արվեստասերները£ Իսլանդական հրաբխի ծխածածկույթից հնարամտորեն դուրս բերված փառատոնային երկացանկի հաջորդ հնչեղ անունները` Սեն¬Սանս, Շուբերտ, Գրիգ և ուրիշներ, հարաճուն ներշնչանքով կենդանացրեց սլովենական «Կլարիպիանո» դուետը` հիմնադրված 1994¬ին դաշնակահարուհի Տատյանա Կաուչիչի և կլառնետահար Դուշան Սոջանի համադաշնությամբ£ Որմնանկարների սրահը հագեցնելով գողտրիկ մտերմությամբ` տևական կենսական ու ստեղծագործական միասնությամբ կատարյալ ինքնարտահայտման հասած այս զույգն ինքն էլ ջերմանում է ունկնդիրների սրտառուչ փոխըմբռնումից£ Երջանկությունից փայլում է Տատյանան, երբ ինքնաբուխ երգասացությամբ պոռթկում է բարեմաղթանքը ծննդյան օրվա£ Այսօր ժամանակակից երաժշտության իրենց զուգանվագով երաժշտատոնը նոր հոգեպարար ելևէջներով կհարստացնեն իմպրովիզների սիրահարներ Հյուգո Տիչիատին (Շվեդիա) և Հայկ Մելիքյանը£ Այսպես համերգից համերգ, կաթիլ առ կաթիլ վերստին կհարստացվի երաժշտասերների ներաշխարհը պարբերական բարձրարվեստ հանդիպումներով, որոնցում դեռ բազում հաճելի անակնկալներ են թաքուստված£ :

Ուրախալի երևույթ

«Ավանգարդ» թերթը 2-3 տասնամյակ առաջ էլ հաճախ էր անդրադառնում էներգետիկայի խնդիրներին£ Տարիներ շարունակ թերթում տպագրվել են ուշագրավ առաջարկություններ, որոնք աստիճանաբար դառնում են իրականություն£ Էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, ակադեմիկոս Ստեփան Պապիկյանի առաջարկությունները բազմիցս տպագրվել են «Ավանգարդում»£ Թերթի 1995 թ. հոկտեմբերի 20¬ի համարում, օրինակ. «Կառուցենք շոգեգազային էլեկտրակայան Երևանում» վերտառությամբ հոդվածը Ստ. Պապիկյանը հիմնավորում է Երևան քաղաքում նոր տիպի, արդիական սարքավորումներով կահավորված էլեկտրակայան կառուցելու անհրաժեշտությունը£ Թերթի 1991 թ. դեկտեմբերի 10¬ի համարում տպագրված ընդարձակ հոդվածը` «Գազատուրբինային տեղակայանքների օգտագործման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետությունում» վերնագրով, հենց այդ հիմնախնդ րին էր նվիրված£ Նա այս բնագավառի հետ կապված բազմաթիվ գիտական զեկուցումներ է կարդացել միջազգային ու հանրապետական գիտաժողովներում և արժանացել է մասնագետների հավանությանը, տպագրել է գիտական աշխատություններ£ Հարկ է նշել, որ Ստեփան Պապիկյանն այս բնագավառի ջատագովներից է£ Ուրախալի է, որ թերթում տպագրված առաջարկությունները դառնում են իրականություն£ Դրա փայլուն վկայությունն է Երևանի ՋԷԿ¬ի հարևանությամբ վերջերս շահագործման հանձնված շոգեգազային շրջափուլով աշխատող կայանը, որը հնարավորություն կտա միաժամանակ արտադրել ինչպես էլեկտրական, այնպես էլ ջերմային էներգիա, խնայել հսկայական քանակությամբ վառլիքաէներգետիկ ռեսուրսներ` որոշ չափով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը£ :

Ապօրինություն չէ՞

Հարգելի խմբագրություն. Ես` Լալազար Մինասյանս, 1968 թ. մինչև 2010 թ. փետրվարի 17 աշխատել եմ ներկայիս «ԵԱԶ» Բաց Բաժնետիրական ընկերությունում. կատարել եմ տարբեր աշխատանքներ: Վերջին 15 տարին ընկերությունում աշխատել եմ պահեստապետ:

Սառնաղբյուրի ճակատամարտի մասին

Շիրակ աշխարհի գեղատեսիլ Սառնաղբյուր գյուղը (նախկինում` Սոգյութլու) Արագածին հենված մի գողտրիկ անկյուն է` հարուստ առեղծվածային ժայռապատկեր ներով և հոգևոր սրբություններով` եկեղեցիներով, վանքերով ու խաչքարերով£ Գյուղի` կարծես ձեռքի ափի մեջ գտնվող հարթ տարածքները հարուստ են լեռնային բուսական աշխարհի բազմազանությամբ, իսկ գյուղը շրջափակող լեռներն աչքի են ընկնում վեհությամբ ու առնականությամբ£ Ահա այս չնաշխարհիկ բնօրրանում են հաստատվել Մուշից, Ալաշկերտից, Խնուսից, Վանից և մեր կորուսյալ բնաշխարհի այլ վայրերից գաղթած հայրենակիցները, որոնք հաստատվելով Արագածի չքնաղ լանջին` շենացրել են նոր բնակատեղին` կարոտած աչքերը հառած իրենց ակունքին` հարազատ ծննդավայրին, և հավատալով գալիքին£ Սակայն այստեղ էլ է նրանց հասել թուրքի վայրագ ձեռքը, բայց սառնաղբյուրցիները չեն արժանացել իրենց նախնիների դառը ճակատագրին, այլ տոկունությամբ մաքառելով վրեժխնդիր են եղել նրանց հանդեպ կատարված ոճրագործության համար£ 1918 թ. մայիսյան օրերին սառնաղբյուրցիներն իրենց և հարևան գյուղի բնակիչների ու գաղթականների ուժերով ստեղծել են աշխարհազորային խմբեր և ուժեղ դիմադրություն ցույց տվել թուրքական կանոնավոր բանակին£ Ճակատամարտը, որը տևել է յոթ օր ու գիշեր, 14 կմ երկարությամբ, հնարավորություն է տվել գյուղում կուտակված տասնյակ-հազարավոր մարդկանց փախչել Էջմիածին և խուսափել կոտորածից£ Այն մեծապես նպաստել է Սարդարապատի ճակատամարտի փառավոր հաղթանակին£ Այս նշանավոր իրադարձությանն է անդրադարձել Ռուդիկ Գևորգյանը (ում նախնիները գաղթել են Արևելյան Հայաստանից և բնակություն հաստատել Սոգյութլուում (Սառնաղբյուրում) իր «Ակունք» փաստավավերագրական ժողովածուում£ Արխիվային փաստաթղթերով հաստատելով հոր և համագյուղացիների պատմածները, Ռ. Գևորգյանը կարողացել է վեր հանել հայ ժողովրդի մի փոքրիկ հատվածի մաքառումներով անցած ճանապարհը` 1918 թ. մայիսի 16-22¬ը գյուղում տեղի ունեցած հաղթական ճակամարտը իրավամբ դասելով Սարդարապատի, Բաշ¬Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի շարքին£ Գրքում նկարագրվում են գյուղում խորհրդային կարգերի հաստատումից հետո անգրագիտության վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները, կոլեկտիվացման գործընթացում կամավորական սկզբունքների խախտման, 1937 թ. բռնությունների դեմ տարվող պայքարը, նաև Երևանում 1940 թ. երկրորդ կեսին կառուցապատման ուղղությամբ կատարվող բարեփոխումները£ Ժողովածուում տեղ են գտել նաև Հայրենական մեծ պատերազմին, ետպատերազմյան տարիներին վերաբերող հուշերը£ Նկարագրվում է նաև հեղինակի սերտ կապը իր գերդաստանի ակունքի` Սառնաղբյուրի հետ, նրա ջանքերով եկեղեցու վերակառուցման, Մեծ հայրենականում զոհվածների հուշարձանի կառուցման, գյուղի բարեկարգման և շատ ու շատ այլ աշխատանքների մասին£ :

Քաղաքական շպարները մաքրվում են

Բոլշևիկներն սկզբում ասում էին, թե համաշխարհային պրոլետարիատի առաջնորդին աշխարհին նվիրել է ռուս ժողովուրդը£ Պատմում էին, թե նրա հայրն աղքատ ընտանիքից է, բայց համառորեն լռում էին նրա մայրական կողմի մասին` գիտնականներին արգելելով ուսումնասիրություններ կատարել այդ ուղղությամբ£ Ուլյանովների տուն-թանգարանի հետ համագործակցող գերմանացի Գյունտեր Կրուզեի շնորհիվ արհեստավարժ հեղափոխականների ծագումնաբանությունն ուսումնասիրվել է մինչև 17¬րդ դարը` ի հայտ բերելով Վլ. Իլյիչի գերմանական, շվեդական ու հրեական արմատները, ինչպես նաև նրա նշանավոր ազգականներին£ Օրինակ, Լենինի մոր քեռին` Կարլ Գրոսշոֆպը, եղել է Ռուսաստանի ֆիննախարարության արտաքին առևտրի դեպարտամենտի տնօրեն£ Մեկ այլ ազգականը` Ռիխարդ Վայցզեկերը, 1980-ականներին ԳՖՀ¬ի նախագահն էր... Որքան էլ ժամանակը նսեմացնի Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդի կերպարը, միևնույն է` իր ծննդավայր Ուլյանովսկում նշվում են նրա հոբելյանները£ Այս ապրիլին, օրինակ, Լենինի ծննդյան 140-ամյակի առթիվ բացված ցուցահանդեսում ներկայացվել են 10-նամյակներ շարունակ արխիվներում նիրհող գաղտնազերծված փաստաթղթեր£ Պարզվում է` գիտնականներն առ այսօր նոր փաստեր են հայտնաբերում առաջնորդի կենսագրության էջերում£ Դիցուք` որ Վլադիմիր Իլյիչը Պյոտր Չայկովսկու հեռավոր ազգականն է£ ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմ Կլիմենտ Վորոշիլովի դիմանկարն Ուլյանովսկում հայտնվել է մասնավոր ինչ¬որ հավաքածուից, և հանկարծ պարզվել է, որ Վորոշիլովի դիմանկարով մեկ այլ եզակի պատկեր է ծածկված` Լենինն իր մերձավոր զինակիցների հետ£ Վերջիններիս կեսից ավելին քաղաքական ճնշումների են ենթարկվել, նրանց պատկերող նկարն էլ «ժամանակավրեպ» ու վտանգավոր է դարձել և այն ծածկել են անվնաս Վորոշիլովի դիմանկարով£ 2 այլ նկարներ էլ քաղաքական յուրատիպ էքսկուրս են, ասես£ 1920¬ականներին կերտված պատկերում Լենինը նստած է, զինակիցները հոտընկայս շրջապատել են նրան£ Իսկ 1930¬ականների նկարում արդեն նստած է Իոսիֆ Ստալինը, իսկ Վլադիմիր Ուլյանովը կարծես նրա «աշակերտը» լինի£ Հուշասրահի տնօրեն Վ. Պերֆիլովն էլ փաստել է, որ լուսանկարները, գեղանկարները հաճախ են վերափոխվել` քաղաքական տվյալ պահի պահանջով. ավելին, «սրբագրվել» ու «խմբագրվել» են հուշագրությունները£ Դիցուք` Անատոլի Լունաչարսկին 5 անգամ ձևափոխել է հեղափոխության մասին իր հուշերը` մինչև դրանք դուր են եկել Ստալինին£ :

Կհաղթի՞ Լուժկովը

Անուղղելի ամենախոս Վլ. Ժիրինովսկին պետք է Մոսկվայի իշխանություններին 1 միլիոն ռուբլի վճարի` ի հատուցումն իր այն արտահայտությունների, որ մայրաքաղաքի կառավարությունը «կոռուպցիայի աղբյուր է» և «երկրի զարգացման արգելակ»£ Անցյալ շաբաթ Մոսկվայի Սավելովսկի դատարանը Ժիրինովսկու դեմ մոսկովյան կառավարության հայցով որոշում է ընդունել. Ռուսաստանի լիբերալ¬դեմոկրատական կուսակցության առաջնորդը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին և կառավարությանը 500.000¬ական ռուբլի պետք է վճարի£ Քաղաքական գործիչը հեռուստաեթերում մայրաքաղաքի կառավարությանը որակել է որպես «մոսկովյան մաֆիա»` հայտարարելով, որ «այդ ամենը պայմանավորված է մեկ մարդով` Մոսկվայի քաղաքապետով»£ Դե, քաղաքապետարանն էլ իր հասցեին այդ վիրավորանքը գնահատել է 2,5 միլիոն ռուբլի£ Որպես բարոյական վնասի հատուցում, գումարից բացի, պահանջվել է նաև կենտրոնական բոլոր հեռուստաալիքներով հերքում հնչեցնել£ Դատարանն, իհարկե, հայցը բավարարել է մասնակիորեն` «ընդամենը» 1 մլն£ Ժիրինովսկու ներկայացուցիչ Ս. Բելյակը դատընթացին չի մասնակցել և կայացված որոշումն անվանել է «անարդարադատ»£ Նա ասել է, որ առաջիկայում այդ որոշումը գանգատարկելու է վճռաբեկ ատյանում£ Իր պաշտոնավարման 17 տարիների ընթացքում Յու. Լուժկովը շահել է շուրջ 50 հայց£ Իսկ Ժիրինովսկու վճարելիք գումարը ռեկորդային է£ Մինչ այս` ամենամեծ տուգանքը պահանջվել է Բորիս Նեմցովից. 500 հազար ռուբլի` Լուժկովին և 40 հազար` նրա կնոջը` Ելենա Բատուրինային£ Պատճառը «Լուժկով. արդյունքներ» նեմցովյան զեկուցումն է եղել£ Բատուրինան պահանջել է հերքել հետևյալ արտահայտությունը. «Բատուրինային այս կամ այն տարածքի կառուցապատման իրավունք տվող Մոսկվայի կառավարության որոշումների և կարգադրությունների մեծամասնությունում «Ինտեկո» ընկերությունն արտոնություններ է ստանում, որոնք նրան ազատում են մոսկովյան բյուջեին վճարումներ կատարելու պարտականությունից£ Լուժկովի կառավարության որոշումների հաշվին խնայված միլիոնավոր դոլարները Բատուրինայի (քաղաքապետի կնոջ) բիզնեսի համար են»£ Դատարանը, սակայն, պահանջել է հերքել միայն այն պնդումը, որ «Շատ մոսկվացիների համար վաղուց գաղտնիք չէ, որ կոռուպցիայով շաղկապված են մոսկովյան իշխանության բոլոր մակարդակները£ Մեզ ակնհայտ է, որ մոսկովյան չինովնիկների համար ապականիչ օրինակ են Յու. Լուժկովն ու նրա կինը»£ Սրա դիմաց որպես բարոյական վնասի` հատուցում, պահանջվել էր 5 մլն ռուբլի, բայց դատարանն այդ վնասը գնահատեց 500 հազար£ Այն ժամանակ վճռաբեկ գանգատ ներկայացրել էին թե° Նեմցովը, թե° Լուժկովը£ Այո°, Լուժկովը պարտվել չի սիրում£ Իսկ Ժիրինովսկի՞ն… :

Բերիայի զեկույցը Ստալինին

ՌԴ նախագահ Դմ. Մեդվեդևի որոշմամբ, «Ռոսարխիվ»¬ն առաջին անգամ հրապարակել է «Կատինի գործի» փաստաթղթերը` այսպես կոչված «Թիվ 1 հատուկ թղթապանակից» (տեղեկացրել է «Ինտերֆաքսը»)£ Այդ փաստաթղթերի շարքում է նաև ներքին գործերի ժողկոմ Լավրենտի Բերիայի զեկուցագիրը` հասցեյված Իոսիֆ Ստալինին£ Բերիան առաջարկում է վերանայել Ուկրաինայում ու Բելառուսում գտնվող ռազմագերիների ճամբարներում հայտնված լեհերի գործերը` «նրանց հանդեպ առավելագույն պատիժ` գնդակահարություն կիրառելով»£ Այդ և մյուս միջոցների անհրաժեշտությունը Բերիան «փաստարկել» է, թե լեհ նախկին սպաները հակահեղափոխական գործունեություն ու հակասովետական քարոզչություն են վարում£ Ապրիլին բոլորեց Կատինում 14 հազար լեհ սպաների կոտորածի 70-ամյակը£ Այդ խնդիրը երկար ժամանակ լեհ¬ռուսական հարաբերությունների լարման հիմնավոր պատճառ էր£ 2008¬ին լեհական կողմին է հանձնվել ՆԳ ժողկոմիսարիատի արխիվային փաստաթղթերը, իսկ 2009¬ի սեպտեմբերին Ռուսաստանն ու Լեհաստանը պայմանավորվել են «կատինյան գործի» ուսումնասիրման համատեղ կենտրոն ստեղծել£ Հընթացս` կատինցի սպաների հարազատները տարիներ ի վեր տարբեր ատյանների դատարաններում պահանջում են գնդակահարվածների արդարացում£ Կատինի գործն, ավաղ, այսքանով չավարտվեց£ 2010¬ի ապրիլի 10¬ին այնտեղ կազմակերպվելիք սգո արարողություններին շտապող լեհ բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխող ինքնաթիռի վթարը նոր կյանքեր խլեց£ :

Անկեղծություն` հուշագրությամբ

Ջորջ Բուշ¬կրտսերի տիկնոջ` «մաքուր սրտով» հուշագրությունն առաջիկա օրերին վաճառքի կհանվի£ Նախկին Առաջին տիկինն այս գրքում առաջին անգամ մանրամասներ է ներկայացրել իր պատանության տարիներից ու ընտանեկան կյանքից£ Նա հերքել է տարածված այն շշուկները, թե ինքը մտադիր է եղել ամուսնալուծվել Բուշից` նրա հարբեցողության պատճառով£ Բայց նաև խոստովանել, որ ամուսնու ալկոհոլասիրությունը լրջորեն բարդացրել է իրենց ընտանեկան հարաբերությունները. ճաշից առաջ` վիսկի, ճաշի ժամանակ` գարեջուր, ճաշից հետո` բրենդի… Լորա Բուշն անդրադարձել է նաև ամուսնու հետ Գերմանիա կատարած այցելությանը. ամերիկյան պատվիրակության 1 տասնյակից ավելի անդամներն այստեղ հանկարծ տկարություն են զգացել ու ստիպված են եղել մնալ անկողիններում£ Ջորջ Բուշն անգամ չի կարողացել ներկայանալ կարևոր մի հանդիպման, իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ բանակցությունների ժամանակ նույնիսկ չի կարողացել նստած տեղից բարձրանալ` ֆրանսիացի իր պաշտոնակցին ողջունելու համար£ Նույն առիթով Սպիտակ տան վարչակազմը հայտարարել է, որ Նախագահի մոտ ինչ¬որ վարակ է հայտնաբերվել£ - Մենք այդպես էլ չիմացանք` ուրիշ հիվանդացողներ էլ եղել էին, թե՞ մեր պատվիրակությունը միակն էր, որին գաղտագողի կպել էր վարակը,¬ նշել է տիկին Բուշը£ Նա տեղեկացնում է նաև, որ բրիտանական թագաժառանգ Ուելսի Չառլզը կարևոր ընդունելություններին ներկայանում է թունդ խմիչքների տափաշշով` ֆրակի գրպանում թաքցրած… Ի դեպ, մինչև տարեվերջ իր հուշերի գիրքն ընթերցողին կհանձնի նաև ԱՄՆ¬ի էքս-նախագահ Ջորջ Բուշ¬կրտսերը£ :