Բերիայի զեկույցը Ստալինին


ՌԴ նախագահ Դմ. Մեդվեդևի որոշմամբ, «Ռոսարխիվ»¬ն առաջին անգամ հրապարակել է «Կատինի գործի» փաստաթղթերը` այսպես կոչված «Թիվ 1 հատուկ թղթապանակից» (տեղեկացրել է «Ինտերֆաքսը»)£ Այդ փաստաթղթերի շարքում է նաև ներքին գործերի ժողկոմ Լավրենտի Բերիայի զեկուցագիրը` հասցեյված Իոսիֆ Ստալինին£ Բերիան առաջարկում է վերանայել Ուկրաինայում ու Բելառուսում գտնվող ռազմագերիների ճամբարներում հայտնված լեհերի գործերը` «նրանց հանդեպ առավելագույն պատիժ` գնդակահարություն կիրառելով»£ Այդ և մյուս միջոցների անհրաժեշտությունը Բերիան «փաստարկել» է, թե լեհ նախկին սպաները հակահեղափոխական գործունեություն ու հակասովետական քարոզչություն են վարում£ Ապրիլին բոլորեց Կատինում 14 հազար լեհ սպաների կոտորածի 70-ամյակը£ Այդ խնդիրը երկար ժամանակ լեհ¬ռուսական հարաբերությունների լարման հիմնավոր պատճառ էր£ 2008¬ին լեհական կողմին է հանձնվել ՆԳ ժողկոմիսարիատի արխիվային փաստաթղթերը, իսկ 2009¬ի սեպտեմբերին Ռուսաստանն ու Լեհաստանը պայմանավորվել են «կատինյան գործի» ուսումնասիրման համատեղ կենտրոն ստեղծել£ Հընթացս` կատինցի սպաների հարազատները տարիներ ի վեր տարբեր ատյանների դատարաններում պահանջում են գնդակահարվածների արդարացում£ Կատինի գործն, ավաղ, այսքանով չավարտվեց£ 2010¬ի ապրիլի 10¬ին այնտեղ կազմակերպվելիք սգո արարողություններին շտապող լեհ բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխող ինքնաթիռի վթարը նոր կյանքեր խլեց£