ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ ԳՆԱՀԱՏԱՆՔ


Այսօր Ռազմական ոստիկանության ծննդյան օրն է. գործունեության 18¬րդ տարադարձը£ Տարիք, որը մարդու համար չափահասության հիմնաշեմն է համարվում, և պաշտպանական համակարգում էլ տարիքն այդ «մուտքի թույլտվություն» է£ Ռազմական ոստիկանությունում պատշաճի ոչ մի առիթը, առավել ևս ծննդյան օրը չի° անտեսվում£ Եվ աշխատանքային մնալով հանդերձ, վարչության պետը` գեներալ¬մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, իսկապես տոնական դարձրեց այդ օրը` դեռևս նախօրյակին արժեքավոր նվերներ, մեդալներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնելով իրենց ծառայությամբ աչքի ընկած սպաներին, շարքային զինծառայողներին£ Ավանդույթներն այս կառույցում ձևավորվում են ո°չ պատահականորեն ու ո°չ էլ մանավանդ` պահի թելադրանքով£ Եվ հավատարիմ ավելի քան տասնամյա ավանդույ թին, նախատոնական այս հավաքը նույնպես Ռազմական ոստիկանությունում սկսեցին յուրօրինակ խնկարկումով£ Բարձրաստիճան սպաները վարչության պետի առաջնոր դությամբ երեկ ծաղիկներ դրեցին Հայոց բանակի երախտավորների հուշաքարին, որից հետո միայն նրանք կարող էին գնահատել ու շնորհավորել մեկմեկու... Ինչպես Նժդեհն էր ասում` «Այո°, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա` ազատ և երջանիկ Հայրենիք£ Այլ կերպ չի ստեղծվել և ոչ մի հայրենիք, այլ կերպ չի ստեղծվելու և յոթնիցս սրբազան քո° Հայրենիքը»£ Իր խոսքերո°ւմ շռայլ չէ գեներալ Վլ. Գասպարյանը£ Սակայն խրախուսանքը նա լավագույն ազդակ է համարում` մարդկանց ոգևորելու, դրականը չանտեսելու ու նաև բարեխիղճ աշխատանքի հանդեպ նախանձախնդրություն առաջացնելու առումով£ Այս հանդիսությունը ևս մեկ առիթ էր, որպեսզի նա պարտավորեցնի` ծառայել ազնվորեն ու անձնվիրաբար£ Նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից շնորհավորելով գործընկերներին, Գեներալը վերստին փաստեց, որ աննկատ ու անարձագանք չի կարող մնալ ոչինչ. առավել ևս` երբ խոսքը հայրենիքի պաշտպանությանը և հայրենիքի պաշտպաններից պահանջվող կարգապահությանն է վերաբերում£ Հայրենի°ք: Երկյուղած սեր և հարգանք դեպ մեր նախահայրերի հիշատակը, դեպ մեր կրոնը, որ ցեղի սիրտն է, դեպ մայրենի լեզուն, որ հայրենասիրության թթխմորն է, դեպ... իրար հաջորդող սերունդների հայրենի հողի վրա թափած քրտինքն ու արյունը, գեղջուկի հորովելն ու Տիգրան աշխարհակալի սուրը, դեպ Անիի ավերակներն ու Հայկի եռաթև աղեղը, անսասան հավատը դեպ մեր մեծ հույսը... Գումարի°ր, ընթերցո°ղ, գումարի°ր այդ բոլորը, և կստացվի հոգևոր Հայրենիքը: Նվաճելի է նյութական Հայրենիքը, հոգևորը` գրեթե ոչ£ Գարեգին ՆԺԴԵՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի 1992 թ. մայիսի 5¬ի հրամանով ստեղծված Ռազմական ոստիկանությունը մինչև 1997 թվականը ունեցել է 3 պետ (Հովհաննես Հարությունյանը` մոտ 6 ամիս, Սերգեյ Աթարբեկյանը` 2 տարի, ապա Վահրամ Խորխոռունին` 3,5 տարի)£ Անուններ, որոնք այսօր հիշվում են իրենց երբեմնի պաշտոնավայրում£ Ավելի քան 13 տարի կառույցը ղեկավարում է Վլ. Գասպարյանը, ում փաստմամբ` - Իր գոյության 18 տարիների ընթացքում այս կառույցը զինվորական կարգապահության և օրինականության պահպանման հարցերում պատժիչ մարմին լինելուց բացի, դարձել է հրամանատարության հուսալի և հետևողական օգնականը£ Այսօր բանակի սպայական կազմն ավելի շատ հնարավորություններ ու ժամանակ ունի զորամասերի ու ստորաբաժանումների մարտական պատրաստականության ու մարտունակության ապահովման հարցերին պատշաճ ուշադրություն դարձնելու համար` վստահ լինելով, որ իր թիկունքում կանգնած են մարդիկ, ովքեր հսկողության տակ են պահում ամեն ինչ£ Ավելին. բոլոր զինծառայողներն էլ համոզված են, որ կատարված իրավախախտումների համար պատիժն անխուսափելի է. նույնիսկ այն դեպքում, երբ նրանց անմիջական պետը փորձում է «թաքցնել» կամ «քողարկել» իր հանցավոր ենթակային£ - Ըստ համաշխարհային չափորոշիչների պատերազմի ժամանակ Ռազմական ոստիկանության թվաքանակը չի գերազանցում զինված ուժերի անձնակազմի ընդհանուր թվաքանակի 8-10 %¬ը, իսկ խաղաղ պայմաններում` 4-6 %¬ը£ Այն հանգամանքը, որ մեզանում այդ ցուցանիշը շատ ավելի պակաս է, արդեն իսկ խոսում է այն մասին, որ հայկական Ռազմական ոստիկանությունը «մարտնչում է» ոչ այնքան քանակով, որքան որակով£ Սա սոսկ կարծիք չէ, այլ` համոզմունք, իրականությունից բխող հիմնավորում£ Ինչպես նշեց ՊՆ ՌՈ վարչության զորահավաքային, շարային և կադրերի բաժանմունքի պետ, մայոր Գրիգորի Դավթյանը. - Ռազմական ոստիկանության համակարգում իրականացված կառուցվածքային և կազմակերպական փոփոխություններին զուգընթաց մշակվել են նրանում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների ու ծառայությունների գործառական պարտականությունները, ինչն է°լ ավելի հստակ ու արդյունավետ է դարձրել կառույցի գործունեութ յունը£ Իհարկե, կարելի է երկար թվարկել Ռազմական ոստիկանությունում իրականացված կարևոր բարեփոխումները ևս, սակայն կարևորն այն է, որ այս կառույցն իր նշանակությամբ, բանակի կայացման գործում իր դերով որքան անհրաժեշտ էր պատերազմի տարիներին, նույնքան` խաղաղ պայմաններում£ Դա առավել ցայտուն կերպով պարզ դարձավ հատկապես 1998 թվականից հետո, երբ ՀՀ Զինված ուժերում արձանագրվող զինվորական հանցագործությունների և այլ իրավախախտումների թվի տարեցտարի նվազման վերաբերյալ հավաստի տվյալները ուղղակիորեն հաստատում են Ռազմական ոստիկանության անմիջական դերն այդ գործում£ Հանցագործություններն ու իրավախախտումները հետզհետե նվազում են£ Մասնավորապես, ավելի քան եռակի անգամ կրճատվել են մահացու ելքով դեպքերը և մոտ 40 %¬ով էլ` մարմնական վնասվածքները£ Տարեցտարի Ռազմական ոստիկանությունը համալրվել է բանիմաց և փորձառու մասնագետներով` հնարավոր դարձնելով բացահայտել ու վերաորակել նախկինում կատարված բազմաթիվ ծանր հանցագործություններ£ Այդ տարիների ընթացքում Ռազմական ոստիկանության օպերատիվ ծառայությունների կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվեցին մեծ թվով հետախուզվողներ, զորամասն ինքնակամ լքող զինծառայողներ և ծառայությունից խուսափողներ£ Ի ԴԵՊ. Ռազմական ոստիկանության պետը չափազանց հաճելի ու նույնքան էլ պարտավորեցնող անակնկալ մատուցեց նաև «Ավանգարդ» թերթի խմբագրությունը` թերթի գլխավոր խմբագրին պարգևատրելով Ռազմական ոստիկանության խորհրդանիշը կրող ժամացույցով (Ռազմական ոստիկանության հետ սերտորեն համագործակ ցելու, նրա աշխատանքներին ըստ ամենայնի աջակցելու համար և ՌՈ 18¬րդ տարեդարձի կապակցությամբ)£ Շնորհակալությո°ւն£ Եվ առիթից օգտվելով, թույլ տվեք վերստին շնորհավորել օրը` կառույցի ծննդյան ու նորից ասել` շնորհակալություն, որ դու կաս, Ռազմական ոստիկանություն£ Կարևորում ենք, որ պաշտպանական գերատեսչության կարևորագույն այդ կառույցի ղեկավարը հատկապես Դուք եք, հարգարժան Վլադիմիր Սերգեյի և շնորհակալ ենք` մեզ ձեր բարեկամը համարելու համար£