Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են


Իրանի Իսլամական Հանրապետությունը տիպիկ արևելյան երկիր է` արևելքին հատուկ խորաթափանցությամբ£ Նա որևէ կերպ չարձագանքեց 2008 թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմի առիթով կովկասյան համագործակցության հարթակի ստեղծման մասին Թուրքիայի կողմից առաջարկված գաղափարին£ Թեհրանում համոզված էին, որ առանց իրենց մասնակցության նման հարթակի ծրագիրը դատարկաբանություն է, և Թուրքիան զուտ քաղաքական խնդիր է լուծում` Հարավային Կովկասում սեփական դերակատարությունը կարևորելու համար£ Իրանն անդրդվելի անտարբերությամբ էր հետևում նաև հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին այն դեպքում, երբ միջազգային հանրութ յունը համակ ուշադրություն դարձած արձագանքում էր այդ շրջանակներում Թուրքիայից կամ Հայաստանից հնչող յուրաքանչյուր հայտարարության յուրաքանչյուր բառին£ Գիտենալով, որ հիշյալ ձեռնարկումի ակունքներն Արևմուտքում են, Թեհրանն ի սկզբանե համոզված էր, որ այն շատ շուտով անարդյունք կավարտվի£ Թեհրանը, սակայն, երբևէ անտարբեր չգտնվեց իր հյուսիսային սահմանների հարևանությամբ ծավալված ղարաբաղյան հակամարտության նկատմամբ£ Խնդիրն այն է, որ Իրանի հյուսիսային տարածքներում հիմնականում բնակվում են էթնիկ ադրբեջանցիներ, և Բաքուն իր հավակնությունները չի թաքցրել հիշյալ տարածքների նկատմամբ£ Եվ չնայած Ադրբեջանի հետ ունեցած դիվանագիտական հարաբերություններին, վերջինիս դիտել է որպես պոտենցիալ թշնամի երկիր£ Իսկ Հայաստանի հետ որևէ խնդրահարույց հարց չկա, որը կարող էր մտահոգել Թեհրանին£ Եվ սրանով է բացատրվում ղարաբաղյան հակամարտությունում հայկական կողմի նկատմամբ Իրանի` չթաքցվող համակրանքը£ Լինելով իսլամական ֆունդամենտալիզմի ակունքներում, և այս առումով մշակութային-կրոնական հակասություններ ունենալով ժողովրդավարական արժեքներ դավանող եվրոպական երկրների և Արևմուտքի հետ, ԻԻՀ¬ն անսքող խանդով է միշտ հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին£ Պաշտոնական Թեհրանը բազմիցս է բարձրաձայնել իր մոտեցումը` «Տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները»£ Այսինքն, միշտ դեմ է եղել ղարաբաղյան հակամարտության մեջ երրորդ, առավել ևս արևմտյան երկրի ներգրավմանը` գտնելով, որ նման դեպքում կարող են վտանգվել իր ազգային շահերը£ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում վերջերս Իրանի ակտիվացումը թերևս հենց այդ հանգամանքով, կարող է բացատրվել£ Ըստ երևույթին, վերջին շրջանում ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ստացվող տեղեկատվությունից Թեհրանը տպավորություն ունի, թե կողմերը մոտ են կարգավորմանը և հնարավոր է` ստորագրվի մի փաստաթուղթ, պայմանագիր, որը կարող է և հակասել իր շահերին£ Ուստի, նա հայտարարում է որպես միջնորդ հանդես գալու իր ցանկության մասին` ձգտելով հակամարտության կարգավորումն ուղղորդել այնպես, որ չհակասի իր ազգային շահերին և հուշելով, որ կողմերը պարտավոր են իր հետ ևս հաշվի նստել և գիտակցել, որ ինքը նույնպես շահագրգիռ կողմ է, Այս հակամարտության կարգավորման հարցում Իրանի խնդիրը մշտապես եղել է հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահների մանդատը. նա բացառում է տարածաշրջանում երրորդ երկրների ռազմական ներկայությունը, առավել ևս` իր սահմանների հարևանությամբ ամերիկյան զորքերի գոյությունը£ Իհարկե, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում յուրաքանչյուրը (և° կողմերը, և° միջնորդները) հետապնդում է իր շահը£ Պատահական չէ, որ Ադրբեջանը շատ արագ համաձայնեց Իրանի միջնորդական առաջարկին£ Բաքուն հաճախ է դժգոհել Մինսկի խմբից, նույնիսկ պահանջել հարցի կարգավորումը դուրս բերել ԵԱՀԿ հովանուց£ Եվ համաձայնելով Իրանի միջնորդական առաջարկին, Բաքուն այդպիսով հույս է տածում, որ դա նախադեպ կհանդիսանա ցանկալին իրականություն դարձնելու` Թուրքիային գործընթացի մեջ ներքաշելու համար£ Իր դիրքերն ամրապնդելու նպատակով Թեհրանն առաջարկեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում ներառել նաև Թուրքիային£ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն այդ առաջարկի վերաբերյալ ասել է. - Համապատասխան գնահատականներ տալու համար անհրաժեշտ է շփումներ ունենալ բոլորի հետ, ովքեր մասնակցում են բանակցություններին և պարզել նրանց վերաբերմունքը£ Հենց դրանով էլ զբաղված ենք£ Սա, ըստ էության, մերժում է£ Ռուսաստանին ձեռնտու չէ Իրանի ակտիվացումը£ Ձեռնտու չէ նաև ՄԽ համանախագահների կազմում Թուրքիայի ներգրավումը£ Ռուսաստանը Մինսկի խմբում առաջատար պետություն է և ցանկանում է պահպանել իր դիրքերը£ Վերջին զարգացումները ղարաբաղյան խնդրում, ընդհանրապես հարավ-կովկասյան տարածաշրջանում, թերևս, վկայում են, որ Ղարաբաղի հարցում որևէ տեղաշարժ առաջիկայում չի սպասվում, և ստատուս քվոն դեռ կպահպանվի, ինչն այսօր բխում է և° Հայաստանի, և° Իրանի շահերից£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ