ԽՈՇՈՐՆԵՐԸ ԼՈՒՅՍԻ ԵՎ ՍՏՎԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ


Խոշոր հարկատուների հազարյակն ամբողջացնող հերթական ցուցակի հրապարակումը մեկ այլ պարագայում բառի ամենալավ իմաստով կարող էր ցնցում առաջացնել£ Այնուամենայնիվ, ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումը փաստող ՊԵԿ տվյալներն այս անգամ ևս հերթական¬սովորականներից մեկը դարձավ£ Ճգնաժամի հաղթահարման մասին գործադիրի ղեկավարների հավաստիացումներն, իհարկե, ուղղակիորեն արտացոլված են այս ցանկում£ Եվ միայն այն հանգամանքը, որ նախորդ տարվա նույն շրջանի համեմատությամբ առաջատարները շուրջ քսան տոկոսով ավելացրել են բյուջետային վճարումները, արդեն իսկ բավական խոսուն փաստ է£ Սակայն նման իրավիճակում հարցը միայն տոկոսային թեկուզև իրական աճի արձանագրումներով չի կարող սահմանափակվել, քանի որ, ինչպես սովորաբար, այս անգամ նույնպես ցուցակի հպանցիկ դիտարկումն անգամ նորանոր, թե ավանդական հարցադրումներից խուսափելու հնարավորություն չի տալիս... Այսուհանդերձ, փաստելով, որ նախորդ 74 միլիարդ դրամն այս տարի արդեն 97 միլիարդի տեսքով է ներկայանում, փորձենք հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել վճարաչափերի աճը£ Թեև տոկոսային վերելք գրեթե բոլորն են արձանագրել, այսուհանդերձ քսան նիշանոց ընդհանուր աճը ձևավորելիս ակնհայտորեն կարևոր «ներդրում» են ունեցել հանրապետության հանքարդյունաբերական ձեռնարկությունները£ Այս անգամ առաջատարների հազարյակում իրենց նշանակալի վճարաչափերով ընդգրկվել են 9 նմանատիպ կազմակերպություններ£ Ընդ որում, հարկ է նաև նկատել, որ ճգնաժամային շրջանում վերջիններս կամ ընդհանրապես բացակայել են առաջատարների ցուցակից կամ էլ խոհրդանշական վճարումներ են իրականացրել£ Ասել է թե, հանքարդյունաբերողների գործունեության վերականգնումը հարկատուների ցուցակում ուղղակիորեն բեկում է մտցրել£ Անբեկանելի է թերևս «Հայռուսգազարդը», քանի որ առանց լուրջ դժվարության, ու շնորհիվ ավելի քան հինգ միլիարդ դրամի վճարումների, այս կառույցին առաջատարի դիրքը միշտ էլ հեշտությամբ է հաջողվում պահպանել£ Թեև տվյալ դեպքում դիտարկվել է երկնագույն վառելիքի սպառման ամենաբարենպաստ սեզոնը` առաջին եռամսյակը, այնուամենայնիվ մեծ է հավանականությունը, որ հաջորդ դիտարկումներում նույնպես շնորհիվ գազի նորացված գնի` թիվ 1 հարկատուի կոչումը հիմա էլ այս եղանակով պահպանվի... Հենց այստեղ էլ արժե համաձայնել վերջերս ավելի հաճախ հնչող այն գնահատականներին, թե տնտեսվարողները, իսկ տվյալ դեպքում` խոշորները, հարկային պարտավորությունները կատարում կամ մինչև անգամ այս առումով գործադիրին արդեն հաճելիորեն զարմացնում են... գնաճի շնորհիվ£ Այսինքն, ոչ թե խոշորներն են մեկեն ավելի պարտաճանաչ դարձել, կամ նրանց ծառայություններից մարդիկ ավելի շատ են օգտվում, ապրանքներ շատ են գնում, այլ` գների վերընթաց թռիչքն է ինքնաբերաբար նման պատկեր ձևավորում£ Վառելիքային թեման շարունակելով` նույնն արձանագրենք նաև բենզինի շուկայի և այստեղ նույնպես հարկային վճարաչափերի աճ արձանագրած տնտեսվարողների մասով` վերհիշելով, որ նախորդ եռամսյակում գնաճը լրջորեն ներառեց նաև այս շուկան... Թե թանկացումներն ինչ դեր են ունեցել սննդամթերքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ու խոշորների ցուցակում երկրորդ հորիզոնականն զբաղեցրած «Ալեքս Գրիգի» պարագայում, ակնհայտ է£ Բայց իրողությունն այն է, որ մեկ միլիարդ դրամի հավելում էլ այս տնտեսվարողն է արձանագրել£ Մյուս կողմից էլ` ոչ անհայտ Ս. Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը» սրանով ընդամենը խնդրի ցուցադրական կողմն է ապահովել, քանի որ նույն գործարարին պատկանող դեղագործական «Նատալի ֆարմ» ընկերության վճարումները զգալիորեն նվազել են£ Եթե խոսքը մեկ այլ ոլորտի վերաբերեր, միգուցե հնարավոր լիներ տեղի ունեցածը ճգնաժամին կամ մեկ այլ գործոնի ազդեցությանը վերագրեր£ Սակայն կտրուկ և չհիմնավորված գնաճը թե° նախորդ եռամսյակում և թե° դրանից առաջ, հավանականություն էր ստեղծում, որ դեղագործների հարկային պարտավորությունները նույնպես բազմապատկվեին£ Այնուամենայնիվ, հարկատուների հազարյակի դասավորությունն իր հերթին վկայում է, որ դեղային մոնոպոլիայի հաղթարշավը հաջողությամբ շարունակվում է£ Այս հանգամանքն էլ իր հերթին է հուշում, որ գործադիրի` ստվերի դեմ նորերս թարմացված պայքարի հիմնական ուղղություններից մեկը թեկուզ հենց այս շուկայի կարգավորմանն ու առողջացմանը պետք է միտված լինի£ Հանգամանք, որի նշանակությունը որքան ցանկալի, նույնքան էլ մեծ է£ Այլապես նախքան հազարյակը ներկայացնող ցուցակի երևան գալը նույնպես կասկածից վեր էր, որ, ասենք, հանքարդյունաբերությանը հաղորդված թարմ շնչառությունը վերջիններիս վճարումները նշանակալիորեն փոփոխելու է£ Այսինքն, խնդիրը կամ կենտրոնացումը տեղում դոփող կասկածելիների շուրջ պետք է տարածվի£ Այն տնտեսվարողների, որոնց գործունեության հեռակա դիտարկումն անգամ խոստումնալից է թվում, սակայն հարկային պարտավորությունների համեմատությունը շարունակաբար և միմիայն հիասթափություն է պատճառում£ Այս առումով որոշակի հույսեր կարելի է կապել մի շարք բարձրաստիճան ու մինչ այս անձեռնմխելի համարված չինովնիկներին պատկանող ձեռնարկություններում սկսված հարկային ստուգումների արդյունքների հետ£ Ծավալվող վերահսկողությունը օլիգարխիաների դեմ պայքարի, թե ցանկացած այլ հարթությունում դիտարկելու պարագայում, միևնույն է, հույսեր է ներշնչում, որ չնախատեսված հետևողականությունը շարունակական և ընդգրկուն բնութ է ստանալու£ Հենց նման ստուգումներն էլ կարող են կարգի հրավիրել մինչ այս անուղղելի համարվողներին£ Ի վերջո, եթե վերագործարկված հանքարդյունաբերական ձեռնարկությունների կամ գնաճի արդյունքում մթերք կամ վառելիք իրացնող տնտեսվարողների հարկային վճարաչափերն ավելանում են` այստեղ զարմանալու մեծ առիթ թերևս չկա£ Իսկ հաճելիորեն զարմանալ կարելի կլինի, եթե առաջատար հարկատուների հազարյակի հետնախորշերի ստվերում թաքնվածներին, և, իհարկե, այստեղ ընդհանրապես չընդգրկվածներին, ինչ-որ կերպ հնարավոր լինի իրենց տեղը ցույց տալ` բազմապատկելով բյուջետային մուտքերը, ինչպես նաև նոր լույս սփռելով վերջիններիս ստվերոտ գործունեության վրա£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ