Ուրախալի երևույթ


«Ավանգարդ» թերթը 2-3 տասնամյակ առաջ էլ հաճախ էր անդրադառնում էներգետիկայի խնդիրներին£ Տարիներ շարունակ թերթում տպագրվել են ուշագրավ առաջարկություններ, որոնք աստիճանաբար դառնում են իրականություն£ Էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, ակադեմիկոս Ստեփան Պապիկյանի առաջարկությունները բազմիցս տպագրվել են «Ավանգարդում»£ Թերթի 1995 թ. հոկտեմբերի 20¬ի համարում, օրինակ. «Կառուցենք շոգեգազային էլեկտրակայան Երևանում» վերտառությամբ հոդվածը Ստ. Պապիկյանը հիմնավորում է Երևան քաղաքում նոր տիպի, արդիական սարքավորումներով կահավորված էլեկտրակայան կառուցելու անհրաժեշտությունը£ Թերթի 1991 թ. դեկտեմբերի 10¬ի համարում տպագրված ընդարձակ հոդվածը` «Գազատուրբինային տեղակայանքների օգտագործման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետությունում» վերնագրով, հենց այդ հիմնախնդ րին էր նվիրված£ Նա այս բնագավառի հետ կապված բազմաթիվ գիտական զեկուցումներ է կարդացել միջազգային ու հանրապետական գիտաժողովներում և արժանացել է մասնագետների հավանությանը, տպագրել է գիտական աշխատություններ£ Հարկ է նշել, որ Ստեփան Պապիկյանն այս բնագավառի ջատագովներից է£ Ուրախալի է, որ թերթում տպագրված առաջարկությունները դառնում են իրականություն£ Դրա փայլուն վկայությունն է Երևանի ՋԷԿ¬ի հարևանությամբ վերջերս շահագործման հանձնված շոգեգազային շրջափուլով աշխատող կայանը, որը հնարավորություն կտա միաժամանակ արտադրել ինչպես էլեկտրական, այնպես էլ ջերմային էներգիա, խնայել հսկայական քանակությամբ վառլիքաէներգետիկ ռեսուրսներ` որոշ չափով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը£