Փառահեղ նախնիների մարմրող կենսուժը


Երևանի մշակութային առօրյայում ինքնատիպ ակտիվությամբ շուտով հաստատված Մոսկովյան մշակութային գործարարական կենտրոնի ընդարձակ ցուցասրահի ամայությունը քնարական եղերերգի հնչյուններով էր ողողված, երբ ծանոթանում էի Մեծ Եղեռնի 95¬րդ տարելիցին նվիրված հերթական պատկերահանդեսին£ Երկրորդ աշխարհամարտում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի 65¬րդ տարեդարձի տոնակատարությանը նախապատրաստվող փոքրաթիվ երաժշտախմբի փորձին ականջալուր` փորձում էի հոգևոր կապ գտնել Մեծ հայրենականում քաջաբար զոհված միլիոնավոր զինվորների ու հայոց բյուրաբյուր նահատակների ոգեկոչման միջոցառումների միջև£ Ինքնուս գեղանկարիչ Վահան Ղարիբյանի «Հայկը և նրա ժառանգները» նկարաշարի շուրջ 60 աշխատանքներում միայն «Մեղադրում» ծավալուն կտավն էր համահունչ օրվա թեմային£ Ծնունդով Բաթումից` Խոդեդանի շառավիղը, ում կյանքի գլխավոր իմաստն ու զբաղմունքը նկարչությունը դարձել էր 6-7 տարեկանից, գերադասել էր հայրենակիցներին գոտեպնդել փառահեղ նախնիների օրինակով£ Դեռևս 1988¬ին ավարտած պատկերաշարի 35 կտավներում, որոնցով բազմիցս հանրութ յանն էր ներկայացել, հայոց պատմության հնագույն էջերի հերոսական ու քանքարավոր անհատներն էին հավերժացվել£ Արգիշտին ու Հայկ նահապետը, Արա Գեղեցիկն ու Արտաշեսը, Տիգրան Մեծն ու Արտավազդը, Խորենացին ու Ռոսլինը, Տրդատն ու Դավիթ Բեկը... Կարծես թե` ոչ ոք ու ոչինչ չէր մոռացվել£ Կատարման անհամաչափութ յամբ, սակայն, հիմնականում հյութեղ երփնապնակով մարմնավորված մեծանուն հայերից բխեցվող կենսուժը, աննշան կենդանի թրթիռ երևակելով, բնականոն մարմրում էր£ Առավել գրավիչ էին դառնում հայի ու հայկականի խորազննությամբ ակնառու որոշ նկարներով հետապնդված ասելիքի նորահնար դիտանկյունները. Նվարդ թագուհու նույնացումը Նեֆերտիտիի հետ, Զվարթնոցինը` սուրբ երրորդության... Հետաքրքրության կենտրոնում մեկտեղվում էին հատուկենտ բնապատկերները («Ծովանկար», «Շանթարկում», «Մշուշում»)£ Հայոց պատմության նշանակալից անցքերի ու անհատների վրձնամանրամասնումը Վահան Ղարիբյանի կողմից, այսուհանդերձ, ճանաչողական պատկառելի արժեք է ձեռք բերել 28 անհատական ցուցահանդեսների հանրագումարում (բացառություն է կազմում, որոշ իմաստով, այս 28¬րդը, որն իրենց ներկայությամբ զլացել էին պատվել նույնիսկ աջակիցները)£ Ճիշտ 20 տարի առաջ, Մոսկվայում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ ցուցադրվելուց հետո, հունական եկեղեցու «Հայկական Էլ Գրեկո» պատվավոր մականվանն էր արժանացրել հեղինակին «Հայկը և նրա ժառանգները» պատկերաշարը£ Հայոց պատմական անցյալի ու հոգևոր¬մշակութային գանձարանի հանրաճանաչման ջանադրությամբ` 2008¬ին նա ընտրվել էր Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ` 2002¬ից ընդգրկված լինելով Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայում£ Հատկապես այլազգիների մոտ առաջացրած խանդավառությունը իր բեղուն պատկերասրահի բովանդակությունը հարստացնելու ստեղծագործական ներշնչանքի աղբյուր է գեղանկարիչ Վահան Ղարիբյանի համար£ Եվ, տասնամյակների փորձառությամբ փոքր¬ինչ վեր բարձրացած սիրողական մակարդակից, նա շարունակում է իմաստավորել երկրային կեցությունը արժանահիշատակ նոր իրադարձությունների վրձնակերպավորմամբ£ Հրապուրված նկարակալին տեղադրված վերջին աշխատանքով` սևսիրտ կարմիր կակաչների փնջով, թերթում եմ տպավորությունների հարակից գիրքը£ Ակադեմիկոսներ Արսեն Մելիքյանը, Հրանուշ Խառատյանը, Սուրեն Ավագյանը, ժողովրդական նկարչուհի Հռիփսիմե Սիմոնյանը և Ղարիբյանի ստեղծագործությանն անմիջականորեն հաղորդակցված մի շարք կերպարվեստասերներ իրենց հիացական երախտագիտությամբ են խթանել հետագա հայրենանվեր արարումն այս համեստ հոգևոր մշակի£ Լավատեսորեն ի մի եմ բերում հակասական տպավորություններս` երանի թե ամեն առողջ սաղմ ծլարձակելու գեթ այսպիսի բարենպաստ հնարավորություն գտնի մեր խառնակ օրերում, բայց անամպ ու բանուկ լինի դեպի բարձր պրոֆեսիոնա լիզմը տանող ճամփան, որպեսզի բնատուր շնորհները, բյուրեղանալով, նոր մնայուն արժեքներ հավելեն հնամենի գանձարանում£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ