Երևանի պատմության թանգարանի նախասրահում


ՀՆՄ նկարչի տանը կազմակերպված կերպարվեստազրույցին մասնակցելուն աննպատակահարմար գտնված մի քանի ստեղծագործություններին անմիջականորեն հաղորդակցվելու անակնկալ հնարավորություն եմ գտնում Երևանի պատմության թանգարանի նախասրահում£ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» IV փառատոնի շրջանակներում նախաձեռնված համահայկական կերպարվեստի ցուցահանդեսում եղեռնապատումը, սկիզբ առնելով գաղթապատկերների անհերքելի վավերագրեր-լուսանկարների մի քանի տասնյակ արտատպություններից, ծավալվում է սփյուռքի ու մայր հայրենիքի ստեղծագործողների մոտ 60 աշխատանքներով£ Դիմահայաց պատից ասես ուշի¬ուշով հետևում է մտասևեռումներիդ ընթացքին հայաստանցի նկարչուհի Աննա Հարությունյանի խաչված ընդգրկուն հայացքը («Աշխարհի խաչելությունը»)` «Ժամանակի անիվ»¬ի պտույտի տեսադաշտդ շուտով լայնացնելով£ Լիբանանցի Արա Ազատի սևակնած «Ինքնանկար»¬ում («Ականատեսները» շարքից) յուրովի խտացված են ժանտատեսիլ ոճրագործության հոգևոր անդրադարձները, որոնց ինքնօրինակ արտահայտությունները որսում ես գեղագիտական այլազան մտածողության ու կերպավորման տարբեր կարողությունների տեր բոլոր մասնակիցների աշխատանքներից£ Վահագն Թադևոսյանի «Անանուն» դալիաշունչ ֆիգուրատիվ կոմպոզիցիայից, ֆրանսիացի Գուվի և Մերի Մունի «Անվերնագիր»¬ներից (երբեմն, իրոք, դժվար է ստույգ բառաձևակերպումը յաթաղանակերտ ոճրի), Վանանդ Շիրազի մասնատված «Վիրավոր թռչուն»¬ից, կանադացի Կարո Մարկոսյանի «Աստվածանարգություն» շարքից (ավաղ, արտատպությամբ զգալիորեն թուլացել էր ներգործուն ուժը ոճրասուգի) ներառված մի քանի արնաներկ ու տխրատամուկ պատկերներից, Գևորգ Մշեցի Ջավրուշյանի մեծադիր «Մշեցիների գաղթ»¬ից (լակոնիկ պատկերավորությամբ ավելի աչքի էր ընկնում նախշազարդված շրջանակը` այրված մասունքներից կարծես փրկված ու նկարի հանդիպակաց անկյուններում փրկություն գտած)£ Մինչևիսկ` սիրողականության կնիքով պատմական ահասարսուռ իրողության էությունը զգալիորեն պարզունակացնող շատերից, որոնցով, այդուհանդերձ, չի խզվում եղեռնապատումի թելը` մտովի լրացվելով հիշողությանդ ծալքերում գենետիկորեն դաջվածով£ Տպավորվելով Բերոյանի («Հայկական եկեղեցին») դասական վարպետությամբ` սևեռվում եմ մի պահ ԵԳՊՀ II կուրսի ուսանող Միքայել Մարտիրոսյանի «Հարգանքի տուրք» փոքրածավալ գրաֆիկական աշխատանքի պարզ արտահայտչականության վրա. ապրիլքսանչորսյան հուզախռիվ ապրումներով, իսկապես, միակամ ենք հայերս£ Արևմտահայության ծրագրավորված զանգվածային բնաջնջման անպատժելի փաստի 95 երկար ու ձիգ տարիներ սերնդեսերունդ փոխանցվող մորմոքը ինքնատիպ վրձնաձևակերպմամբ է մատուցվում Արթուր Հովհաննիսյանի 2 կտավներում£ Երգչախմբից («Ռեքվիեմ», 2004 թ.) անսպասելիորեն անցում կատարելով պարապտույտում խրոխտ ընդվզման արիակամությունը հազիվ պահպանող հայկազուններին («Բերդ», 2010 թ.)£ Փոքրիշատե ծանոթ լինելով շնորհառատ հեղինակի ստեղծագործական նորամուտին արդի հայ կերպարվեստ (առաջին մնայուն տպավորությունս ստացել եմ Ազգային պատկերասրահում, Շուշիի հաղթանակի 15¬րդ տարեդարձին նվիրված խմբակային ցուցահանդեսում)` ջանում եմ վրձնած խոհերն ամբողջացնել£ Հստակեցնելով սեփական ձեռագիրն անդուլ որոնումներով ու մտահորիզոնի ընդլայնմամբ` ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիրը, փաստորեն, ամենատրամաբանական ելքն է նախանշում տասնամյակներով խճճված գորդյան հանգույցից£ Մշտապես սգալով անմեղ նահատակներին, միասնաբար բարձրաձայնելով պատմական անարդարության աղաղակող փաստերը` անկոտրում պայքարով նվաճենք արժանապա տիվ հարատևման մեր իրավունքը, չհոգնենք համազգային ինքնապաշտպանությունից, որքան էլ փորձեն մեզ ընկճել£ Այս ընկալումս ամրապնդվում է անակնկալ ծանոթությամբ թանգարանի աշխատակցի հետ, ում հպարտություն էր ներշնչել Արցախյան ազատամարտի բովով անցած իր Արթուր Հովհաննիսյան որդու և այս ցուցահան դեսում, կարծես նախախնամության կամքով, ի հայտ եկած նույնանուն նկարչի երկվորյակային ներդաշնակությունը£ Երբ Արթուր Հովհաննիսյանի հետամտած ասելիքը զարմանալի փոխըմբռնում է գտնում նաև Երևանի պատմության թանգարան այցելած թիվ 124 հանրակրթարանի մանկահասակ «պատվիրակության» կողմից, թեթևացած շունչ եմ քաշում£ Ուրեմն կարելի է մշակույթի ամենազորեղ վերափոխող ներուժով մատաղ հոգիներում մարդասիրության, ճշմարիտ հայրենասիրության առողջ սերմեր ցանել, արթնացնել նրանցում սաղմնավորված ազնիվ մղումները, պատվաստել քաղաքացիական պարտքի զգացում£ Մնում է շրջահայաց հետևողականությամբ խնամել ու հասունացնել այս մատղաշ շիվերը` անհաղթ կորով ու իմաստնություն ներարկելով մշտապես, ապահովագրելով գեհենածին նոր արհավիրքներից£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ