Հա՞ որ...


Ո՞ՒՄ մտքով կանցներ, որ համակարգի մեքենայությունների որոգայթում իրեն անզոր խաբված կարող է հայտարարել նույնիսկ հանրապետության գլխավոր ոստիկանապետը… Ալիկ Սարգսյանը Չարենցավանի «ուչաստկովիում» տեղի ունեցած սպանությունից մի քանի օր անց խոստովանեց, թե իր ենթակաները մինչ այդ իրեն խաբել են` հավատացնելով, թե տեղի ունեցածն ինքնասպանություն է£ Հիմա արդեն, եթե ոստիկանական ոհմակի անդամներից մեկին վերագրվի աղմկահարույց սպանությունը, ու վերջինս ոչ թե «ալյումին թռցնողի» ենթադրվող մեղմ պատժաչափը վերցնի իր ուսերին, այլ պաշտոնեական դիրքի չարաշահումով մարդասպանին «վայել» խստացված ռեժիմով կալանք, ինչ խոսք, մեծագույն ցանկության դեպքում կարելի կլինի համարել, թե ինչ¬ որ բան այնուամենայնիվ արվել է£ Սակայն տեղի ունենալիքը որևէ հիմք չի կարող տալ կարծելու, թե հետայսու մարդկանց մահվան հասցնող ոստիկանական խոշտանգումները կանխելու և բացառելու երաշխիքներ են ստեղծվել… Իրողությունն այն է, որ նման դեպքեր բավական հաճախ են տեղի ունենում, և, փաստորեն, աջ ձեռքը խոստովանում է, որ չգիտի, թե ինչ է անում ձախը£ Այս դեպքում գլուխն է խոստովանում, որ իր կողմից ղեկավարվող աջ և ձախ ձեռքերը մոլորեցնում են իրեն£ Եվ նույնիսկ պաշտոնական տվյալներով` ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին հանրապետությունում 3.663 հանցագործություն է արձանագրվել, ինչը նախորդ տարվա համեմատ 26,4 տոկոսով ավել է£ Ավելին, սույն վիճակագրությունը միաժամանակ վկայու°մ է, որ ամեն օր ավելի քան 100 հանցագործություն է տեղի ունենում£ Իսկ նման իրավիճակում ավելի ճիշտ կլիներ, եթե խաբված լինելու մասին ոստիկանապետի ինքնախոստովանությանը նրա հրաժարականը փոխարիներ£ ԻՐԱՎԻՃԱԿԸ փրկելուն միտված պատճառաբանություններ միշտ էլ կարելի է հորինել£ Եվ միգուցե հանցագործությունների շարունակական աճի հիմքում ընկած է նաև այն վիճակագրությունը, որ մեկ այլ անցանկալի իրողության` գործազրկության աճն է ամփոփում£ Այս առումով պաշտոնական թվերը միգուցե շարքային հայաստանցիների շրջանում նույնիսկ քմծիծաղ առաջացնեն, քանի որ նախորդ տարվա 76 հազարի փոխարեն աշխատանք որոնողների թիվն ընդամենը 84,3 հազարի է հասել£ Եվ իրոք, ներկայացվածը չափազանց անհավանական թիվ է, քանի որ որևէ մեկին անհնար կլինի համոզել, թե, ասենք ամեն մի 25¬րդ մեր հայրենակիցն է ձգտում զբաղվածության խնդիր լուծել££ ԱՐԺԵ անդրադառնալ ևս երկու կարևոր իրողության£ Ըստ այդ թվերի` ճգնաժամային 2009¬ին գործազուրկների թիվն ավելի քիչ է եղել, քան հիմա£ Այսինքն, առնվազն զարմանալի է, թե ինչպես տնտեսության վերականգնման մասին հայտարարությունները չեն հանգեցնում նշված թվի շեշտակի կրճատման£ Բացի այդ, նոր աշխատատեղերի ստեղծման թեման վաղուց մոռացվածներից է դարձել£ Ինչ¬որ շրջանում, երբ խնդիրը մոդայիկներից էր, այս ուղղությամբ որոշակի գործնական քայլեր կարծեք թե արձանագրվեցին£ Եվ հայտնի է, որ այս ուղղությամբ ամբողջ ներուժը հիմա էլ դեռևս չի օգտագործվել, և հազարավոր աշխատատեղեր ստեղծելու պոտենցիալ մեր հանրապետությունը շատ ունի£ Այնպես որ, եթե տնտեսությունը վերականգնվել է, ուրեմն եկել է նաև աշխատատեղեր ստեղծելու մասին մտածելու ժամանակը£