ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Նրանից է, որ «ռիսկով» են Վախկոտները վախենում են նույնիսկ սեփական ստվերից, բայց Հայաստանի «ստվերայինները» հակառակը` սիրում են կյանքի, մանավանդ` տնտեսության բոլոր ստվերող կողմերը£ Կառավարություն-ժողովուրդ երկխոսությունից ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ¬ Մի քիչ էլ համբերեք, շուտով ճգնաժամը կհայտնվի «մոռգում»£ ԺՈՂՈՎՈՒՐԴ ¬ Եթե ձեզ թվում է, թե մենք դեռ «բոքսում» ենք, ապա շատ լավատես եք£ Հավերժ դժգոհ Լ. Տեր¬Պետրոսյանի խնդրանքն առ Աստված Սևակի խոսքերով Օգնիր ինձ, Մարիամ, անաղարտ մնամ Այս ճահճանման աղտ¬աղարտի մեջ, Որ դժգոհություն բառով է կոչվում£ Դժգոհությունից ես շատ եմ դժգոհ£ Սուտ մարգարեների ժամանակը կամ կարևորը «Հայտնությունն» է Ընդդիմության «Սուրբ գիրքը» բաղկացած է չորս մասից` «Ավետարան» ըստ` ՀԱԿ¬ի, ըստ` ՀՅԴ¬ի, ըստ` «Ժառանգության» և ըստ` Ռ. Քոչարյանի£ Բացակայում է «Հայտնություն» բաժինը, ինչն էլ փոխում է «սուրբ» բառի նշանակությունը, «սուրբ» գիրքը դարձնելով սուտ գիրք£ Լավ և վատ իրողություններ Ըստ կառավարության` ներկա փուլում երկու կարևոր իրողություններ են առկա. մեկը` լավ, մյուսը` վատ£ Լավն այն է, որ ճգնաժամը հաղթահարվել է, իսկ վատը` որ ոչ ոք դրան չի հավատում£ Հռետորական հարց Խոշոր օլիգարխներին կարելի է ստվերից հանել. բայց հարկային տեսչությունում կգտնվե՞ն այդքան «մատրոսովներ»£ Գլխավոր ավանտյուրիստը Ադրբեջանի ազգային կինոստուդիան Ի. Ալիևին առաջարկել է խաղալ գլխավոր դերը` նոր նկարահանվելիք «Արկածներ որոնողները-2» թրիլլերում£ Շուլլերությունը հասցնում են գիտական մակարդակի Ռ. Էրդողանի առաջարկությամբ Ստամբուլում տեղի է ունենալու քաղաքագիտական կոնֆերանս` «Սիմուլյանտությունը որպես ուղիղ ճանապարհ» թեմայով£ «Ինչպես «կեղծել» սեփական ստորագրությունը» զեկույցով` գիտաժողովը բացելու է Թուրքիայի վարչապետը£ Ժողովրդական ասույթի համաձայն` օձը մնում է օձ Ըստ քաղաքագետների` արձանագրությունների վավերացման գործընթացը ՍԱՌԵՑՆԵԼՈՎ` սեփական ծոցում օձ ՏԱՔԱՑՆԵԼՈՒ վտանգավոր հետևանքներից ՀՀ իշխանությունները կարողացան խուսափել£ Թե ինչու է Օբամային պետք հայերենի իմացությունը Եթե Օբամային հաջողվի վերընտրվել ԱՄՆ նախագահ, ապա չորս տարի հետո նա լիովին կտիրապետի հայերեն լեզվի բոլոր նրբերանգներին, քանզի դա խիստ կարևոր կլինի գենոցիդ բառից խույս տալու համար£ Ս. Սարգսյանը` Էրդողանին. արձանագրությունների վավերացումը կասեցնելուց հետո Սևակաբար ¬ Ինչ էլ որ լինի, հիշելու բան կա, Քեզ մոտ ավարտվեց թուրքի «ուսումնասիրումս»... ՀՀ վարչապետը` հարկայիններին Խոշոր օլիգարխների հետ ռինգ դուրս գալուց առաջ միշտ պետք է հիշել, որ նրանք բոլոր մենամարտերը շահել են նոկաուտով£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ