ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Արևշատ ԱՎԱԳՅԱՆ. գրող, բանաստեղծ, հրապարակախոս, գեղանկարիչ «Իմ գործն արվեստն է» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Դժվարություններն ամբողջ կյանքում ուղեկցում են մարդուն£ Բնականաբար, իմ կյանքում էլ են եղել դժվարություններ, հոգեկան անբավարարվածություններ£ Այդ ամենն ինձ կարող էր նետել հուսահատության գիրկը, եթե չլիներ արվեստի բալասանող ուժը, արվեստի լույսը և ստեղծագործական այն ներուժը, որոնց համար պետք է պայքարել£ Իմ գործը եղել է արվեստը£ Կյանքիս ճանապարհը լուսավորելու համար ձգտել եմ հանդիպել լուսավոր մարդկանց, համերաշխորեն համագործակցել նրանց հետ` շուրջս ստեղծելով այն ինքնաբավ բարոյահոգեբանական մթնոլորտը, որն անհրաժեշտ է ճիշտ ապրելու համար£ Երբևէ չեմ փորձել ստոր մարդկանց ստորությամբ պատասխանել. դա շատ հեշտ է, սակայն այդ դեպքում արդեն հավասարվում ես նրանց£ Կյանքում պետք է պայքարել, բայց այդ պայքարում որևէ մեկին չպետք է վնասել, հարկավոր է ապահովել բոլորի համար առաջընթաց և այդ ժամանակ կլինենք կյանքի ավանգարդում£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Յուրաքանչյուր մարդ իր արմատների, իր ազգային հոգեմտածողության, հոգեկերտվածքի կրողն է£ Ուրախ եմ` հայ եմ, ուրախ եմ, որ հինավուրց ազգի, հին մշակույթի կրողն եմ£ Աշխատում եմ բարձր պահել հայ արվեստագետի և, առհասարակ, հայ մարդու պատիվը, որովհետև հայ մարդն այս մոլորակի վրա առաքելություն ունի£ Որտեղ էլ նա լինի, մշակութային գործունեություն կծավալի£ Բանաստեղծությունը, արվեստը, օրինակ` նրա համար հոգու վիճակ են, հոգևոր հարստությունը, որը շռայլորեն հայը բաշխում է բոլորին£ Շատ թանկ հատկանիշներ ունենք£ Յուրաքանչյուր հայ գիտի միավորվելու գաղտնիքը, բայց, դժբախտաբար, միավորման այդ գաղափարը ոչնչանում է, երբ գլուխ է բարձրացնում անձնապաշտութ յունը, եսասիրությունը£ Կցանկանայի` յուրաքանչյուր ոք այդ մասին մտածեր, նաև հանդուրժեր իր կողքին գտնվող առավել տաղանդավոր մարդու գոյությունը, չնախանձեր, չբամբասեր ու չչարախոսեր£ Դրանք հայկական չեն£ Կարծում եմ` այն մարդն, ով չարախոսում է ու բամբասում, ավելի ցածր մակարդակի վրա գտնվող որևէ ազգի, ժողովրդի գենն է իր մեջ կրում. պետք է մտածել դրանցից մաքրվելու մասին£ Հպարտ եմ` հայ եմ£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Գաղտնիքներ չունեմ. եթե իմ մեջ ինչ¬որ գաղտնի բան մնա, կսպանի այն ինձ£ Գաղտնիքը կիսում եմ ընկերներիս հետ£ Բայց կան բաներ, որ ասելու իրավունք չունեմ£ Օրինակ` մեկին սիրել ու ապրել եմ նրա հետ. դա այնքան անձնական է, որ չարժե բարձրաձայնել£ Բայց մի բան էլ կա. շատ գաղտնիքներ ասել եմ բանաստեղծորեն£ Եվ ընթերցողը դա կռահել է£ Այն չունի որևէ կոնկրետություն, անուն, ազգանուն, բայց ընդհանրանում է բոլորի համար£ Շատ բաներ էլ կան, որոնք գաղտնիք են թվացել, բայց պարզվել է` բարձրաձայնված է արդեն£ Մի դեպք պատմեմ, որն առնչվում է գաղտնիքի հետ£ Տարիներ առաջ Մոսկվայում (առաջին, թե երկրորդ ցուցահանդեսիս ժամանակ) հանդիպեցի Եվգենի Եվտուշենկոյին£ Զրույցի ժամանակ ասաց` Անգլիայում` հայկական ռեստորանում, ավելուկ է ճաշակել և շատ է հավանել£ Տարիներ հետո, երբ եկել էր Հայաստան, Գրողների տանը հանդիպման ժամանակ, որպես նրա հետ առնչվող դեպք, որոշել էի պատմել ավելուկի մասին` իբրև գաղտնիք, իբրև հայկական խոհանոցի, հայ ժողովրդի հետ կապված հետաքրքիր իրողություն£ Նախքան կպատմեի այդ մասին, դահլիճում գտնվող գրողներից մեկը 2 կապ ավելուկ նվիրեց նրան և ասաց, որ գիտի` ավելուկ նա շատ է սիրում` կանխելով ասելիքս£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Ինձ համար առեղծված է մարդը. կին էակը£ Թվում է` հասկանալի է մարդը£ Շատ մարդիկ կան, ովքեր ջինջ ու հստակ են թվացել ինձ, բայց մի փոքր դիտողությունը կամ կատակով ասված խոսքն արդեն բավական է եղել, որ նրանք թշնամանան ու պղտորվեն այնպես, ինչպես անձրևից հետո առաջացած ջրափոսը, ուր երկինքն է արտացոլվում, բայց մի քարի նետումից պղտորվում է անմիջապես£ Այդ առեղծվածային մարդկային չարությունը, անհանդուրժողականությունը, նախանձը չեմ հասկանում ու չեմ ընկալում£ Դժբախտաբար, այդ ամենը տեսել եմ իմ շրջապատում, գրական, մշակութային միջավայրում, ինչը անցանկալի է£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը - Զավեշտալի դեպքեր շատ են եղել£ Մի անգամ եղբորս ընկերներից մեկը մեր տանն ինձ հետ ծանոթանալուց հետո, մի քանի օր անց շուկայում հանդիպում է ինձ, բարևում` ասելով. - Բարև°, Այգեշա°տ եղբայր£ - Գիտեք, ես Այգեշատը չեմ£ - Հա°, հիշեցի, Արտաշա°տ եղբայր£ Չէր թողնում` ասեի անունս£ Ու այդպես նա սկսեց թվարկել գինիների անունները` Օշական, Բյուրական և այլն£ Նա անունս նույնացրել էր գինիների անունների հետ£ Հետաքրքիր է մարդկային հիշողությունը£ Շատ հաճախ էլ ինձ Արևշատյան են ասում£ Զավեշտալի դեպքերը կարող են ժպիտ առաջացնել£ Ինչ¬որ թեթև երևույթներ են, որոնց հանդիպում ենք կյանքում£ Բայց հաճախ այդ թեթևներն էլ են անհրաժեշտ լինում մեզ£ Ամենահոգնած ու դժվար պահերին մի անմեղ երեխայի ժպիտից ուրախանում ես, թեթևանում£ Մի լավ մարդու հանդիպելիս կամ մի հետաքրքիր պատմվածք ընթերցելիս, հասկանում ես` այս ամենն է զարդարում ու առողջացնում կյանքի մթնոլորտը£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Ծնվել եմ Աշտարակում, ուր բնությունը հրաշալի է ու գեղեցիկ£ Շատ էի սիրում Քասախի ձորը, գնում էի լողալու, անվախ անցնում էի նեղ կածաններով, արհեստական դժվարություններ էի ստեղծում, որ հաղթահարեի. դա ինձ դուր էր գալիս£ Բանաստեղծությունն ու նկարչությունը կողքիս էին£ Պատանի տարիներին ընկերոջս հետ քարափների վրա մեր անունները գրեցինք` անմահանալու նման մի ցանկություն էր դա£ Ինչ¬որ էներգիա կար ներսումս, չէի հասկանում` ինչ է դա£ Հետո հասկացա, երբ ստեղծագործելու միջոցով սկսեցի հանգստանալ£ Շատ էի սիրում աստղերը£ Բոլոր համաստեղությունների անունները ձգտում էի իմանալ£ Իմ նկարած ու գրած բանաստեղծական պատկերները սկսեցին կապվել այդ ամենի հետ£ Հասկացա` այս երկրային համակարգից բացի գոյություն ունի մի ուրիշ համակարգ, որը ես ոչ թե գիտականորեն պետք է ընկալեմ, այլ բանաստեղծորեն ու նկարչական արվեստի շնորհիվ£ Մարդու ներաշխարհի վրա մեծ ազդեցություն ունի բառը, խոսքը, որը կարող է ապրեցնել կամ խոցել նրան£ Պետք է ճիշտ օգտվել լեզվից, բառից£ Բառը բոլորի համար է. որևէ մեկի մենաշնորհը չէ£ Բայց յուրաքանչյուր պոետ կարող է մի քանի բառ այնպես օգտագործի, որ դառնա իրենը£ Ես շատ խորհրդանիշներ եմ ընտրել ինձ համար£ Օրինակ` ձուկը, կորիզը, սերմը, լույսը հանդես են գալիս որպես խորհրդանիշեր իմ նկարների, բանաստեղծությունների մեջ£ Բառեր էլ կան, որոնք, նոր իմաստի առումով, ես եմ հորինել, օրինակ` հոգենյութ, սերմնացու լույս£ Իմ գրքերից մեկում` «Բառերի բանալի»¬ում շատ հարցեր փորձել եմ արվեստի լեզվով մատուցել£ Ասեմ նաև` շատ հեղինակներ առաջին անգամ «Ավանգարդ» թերթում են տպագրվել, երբ ես եղել եմ գրականության բաժնի վարիչ£ Թերթն իսկապես եղել է ավանգարդ£ Կարծում եմ` հիմա էլ է իր ստանձնած կարևոր դերը կատարում£

Մարգարիտա ԳԱՍՊԱՐՅԱՆ