ԿԱՆԽԵԼ` ՍՏԵՂԾԵԼՈՎ

Արտագաղթի թեմայի վերաթարմացումն ակնհայտորեն քաղաքական ուղղվածություն ունի: Պարզ է, որ միանգամից քննարկումների «էպիկենտրոնում» հայտնված քաղուժերը հենց նոր չհասկացան, որ բնակչության արտահոսքն արդեն երկու տասնամյակ է շարունակվում, և ցանկացած երկրի համար արտագաղթը չարիք է:

ՏԻՏԱՆ` ԱՌԱԺՅՄ ՄԻԱՅՆ ԱՆՈՒՆՈՎ

Հայտնի օլիգարխ Մ. Բաղդասարովը որոշել է անվանափոխել և վերազինել իրեն պատկանող բենզալցակայանները: Նրա «Միկան» առաջիկայում կվերանվանվի «Տիտան»:

ՀԱՎԱՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ

Մանկապղծության մեջ մեղադրվող սփյուռքահայ գործարար Սերոբ Տեր¬Պողոսյանի դատավարությունը թեև փակ դռների հետևում է ընթանում: Սակայն հավանական է, որ գործով անցնող բոլոր վկաները չհարցաքննվեն:

ԻՍԿ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՄՇՈՒՇՈՏ Է

Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել պրոռեկտոր Շահեն Շահինյանը, ով համարվում է բուհի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի սանիկը և ռեկտորի ամենահավանական թեկնածուն:

ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՆՈՐ ԷԼԻՏԱՐ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

Էլիտար բնակարանաշինության մեջ մեծ ձեռքբերումների հասած Սամվել Մայրապետյանն այժմ էլ 12 հարկանի նոր շենք է որոշել կառուցել մայրաքաղաքի Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի հարևանությամբ: Թույլտվության հեղինակը Կենտրոն վարչական տարածքի ղեկավարությունն է:

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆՆ ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ

Ընդդիմադիր դաշտում շատ վաղուց տարբեր կուսակցություններ և խմբեր գործում են տրոհված` հաստատելով, որ այստեղ բացակայում է միասնականությունը: Ասվածի ապացույցներից մեկն էլ «Սարդարապատ» շարժման առաջնորդ և Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունն էր:

Հա՞ որ...

Վազգեն Խաչիկյանի գլխավորած կոռուպցիոն բուրգի բացահայտման արդյունքում խնայվող միջոցները նպաստների ու կենսաթոշակների բարձրացմանը չեն ուղղվելու: Բայց ահա 2013¬ից 4 հազար դրամով աճելու են նպաստները, 2,5 հազարով` կենսաթոշակները:

ԱՌԱՋԻՆ ՀԱՐՑԸ

ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետ է նշանակվել Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Իր նախկին պաշտոնում նա շուրջ 6 տարի ղեկավարել է հանրապետության երբեմնի արդյունաբերական հզոր կենտրոններից մեկը:

Բարի դրացիություն` վիրահայության իրավունքների հաշվին

Վրաստանը մեզ համար դրացի, բարեկամ պետություն է, համենայն դեպս, այդ երկրի մասին այդպես են արտահայտվում Հայաստանի բարձրագույն իշխանությունները: Սակայն երկու երկրների և հասարակությունների միջև եղած, մեղմ ասած, թյուրըմբռնումներն արդեն չափից ավելի են:

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ

Բեն Լադենի «ոչնչացումը» և ԱՄՆ արտաքին քաղաքականության որոշակի միտումների փոփոխության խորապատկերին էր, որ օրեր առաջ տեղի ունեցավ նորվեգական ողբերգությունը: Արդեն շատ վաղուց աշխարհում ոմանք, հարցեր լուծելու և քաղաքական ուղղվածություններ փոխելու լավագույն միջոց են դիտարկում ահաբեկչութ յունը:

ԱՇՈՒՆԸ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ

Արտահերթ ընտրությունների կազմակերպման նախադրյալներ, ինչպես նախկինում` հիմա էլ չկան: Բայց երևի ՀԱԿ¬ի` արտահերթի միալար պահանջների ազդեցությամբ առանձին կուսակցություններ առաջիկայում նախընտրական շտաբներ ձևավորելու որոշումներ են կայացրել:

ԻՆՔՆԱՄԱՔՐՎՈ՞ՒՄ ԵՆ

Վերաձևավորված ԿԸՀ¬ի ղեկավարությունը սկսել է որոշակի միջոցներ ձեռնարկել կառույցի վարկը բարձրացնելու ուղղությամբ:

Ուզբեկ Կոդիրովն` ընդդեմ Օբամայի

Նահանգների դատարանն Ուզբեկստանի քաղաքացի Ուլուգբեկ Կոդիրովին մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ մահափորձ նախապատրաստելու համար: Ինչպես տեղեկացրել է «Վեստի»¬ն` նրան մեղադրում են նաև անօրինական զենք ունենալու և ապօրինաբար Ամերիկա թափանցելու համար:

Ուժեղ են նաև քաղաքական շախմատում

Հայաստանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն` իրենից հետ թողնելով ոչ միայն Ադրբեջանի, այլև ԱՄՆ¬ին և ՌԴ-ին: Հաշվի առնելով, որ մեր շախմատի ֆեդերացիայի նախագահը ՀՀ նախագահն է, սույն երկրները ստիպված են սթափ գնահատել իրենց հաջողության շանսերը` Հայաստանի հետ անցկացվող արտաքին քաղաքական, դիվանագիտական շախմատում:

ՀԱԿ¬ի երազած «դեսանտը»

Ըստ արմատականների` ճիշտ է, այդպես էլ չհաջողվեց հրապարակներում ապահովել ԿՐԻՏԻԿԱԿԱՆ զանգված, բայց ի բարեբախտություն իրենց` գերտերությունների ճնշումները ԼՂ հարցում հասնում են ԿՐԻՏԻԿԱԿԱՆ բարձրակետին: Այդ իսկ առիթով ՀԱԿ լիդերը գրում է հերթական վերլուծականը` «Նացիոնալիզմը և ԷմպիրիոԿՐԻՏԻցիզ մը» թեմայով:

Արջի տանձային պատմություններ

Ըստ ադրբեջանցի վերլուծաբանների` Ի. Ալիևը ռուսական արջի առաջարկած «տանձն» ուտողը չի: Իսկ ռուս վերլուծաբանների կարծիքով` դա բոլորովին էլ Մեդվեդևի «տանձին չի»:

Հումանիստական ակցիա` օգնել հետամնացներին

Հայաստանը պարտավորություն է ստանձնել` ամեն տարի հարյուր մադագասկարցի երիտասարդների ՀՀ տնտեսագիտական համալսարանում ուսանելու հնարավո րություն ընձեռել::

Գազամուղների և «փչոցամուղների» տիրակալը

Իհարկե բռնապետներին բնորոշ է խաբել սեփական ժողովրդին, բայց Իլհամը այդ «ոլորտում» ռեկորդներ է սահմանում: Նա իր ազգին պարզապես դրել է «շլանգի» տեղ:

Եթե ուլտիմատո՞ւմ, ուրեմն` մուլտիմատ

Նախագահականից պարզաբանում են, որ եթե ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը շարունակի պնդել, թե ՀԱԿ¬ի առաջարկածը ուլտիմատումն է, ապա դրա պատասխանը կլինի մուլտի-մատը: Այսինքն արմատականներին` «մուլտի» մատ հայտարարումը, որն էլ կազդարարի շախմատային պարտիայի ավարտը:

ՀԱԿ¬ի հայտարարությունը

Երկխոսել, չի նշանակում ասել¬խոսել, հետն էլ ուրախանալ: Իսկ բանակցել բառի` ԲԱՆ¬ը բանին կցելու սխալ ստուգաբանությունը թյուրիմացությունների տեղիք է տալիս:

Տարբեր ցանկություններ

Ըստ վերլուծաբանների` ՀԱԿ-իշխանություններ սերտ շփումները կարելի էր նմանեցնել խնամախոսության: Եթե չխանգարեր մի կարևոր հանգամանք:

Խորհուրդ Ալիևին. սովորել աֆրիկացիներից

Մինսկի խմբի համանախագահներն Ի. Ալիևին առաջարկել են գործուղվել Սուդան` ինքնորոշման իրավունքի կարևորությունն աֆրիկացիներից յուրացնելու համար: Այնուհետև Եգիպտոս` բռնապետության դաժան հետևանքներին ծանոթանալու և իր ապագա ճակատագրից խուսանավելու նպատակադրմամբ:

Փլուզման և ամրացման մեխանիկան

Մինչ ԱՄՆ¬ին սպառնում է դեֆոլտ, Ռուսաստանը պտտեցնում-ձգում է երկու «բոլտ». մեկը` Հարավային Կովկասում, մյուսը` Մերձավոր Արևելքում::

Թուրքական «հայացք»

Երբ Հ. Քլինթոնը Թուրքիայում կրկին բարձրացրել է Հայաստանի ապաշրջափակման հարցը, Էրդողանը և Գյուլը այնպիսի հայացքով են նայել նրան, որ վերջինս արձագանքել է. «Ես ԱՄՆ¬ի պետքարտուղարն եմ և ոչ թե խոզի միս»::

28+ՀԱՅԱՍՏԱՆ

Հատվածներ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հյուսիսատլանտյան խորհրդի 28+Հայաստան ձևաչափով նիստի ժամանակ ունեցած ելույթից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 27-ին Բրյուսելում մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհրդի 28+Հայաստան ձևաչափով նիստին, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2011թ. Զեկույցը ու ԱԳԳԾ նորացված` երրորդ շրջափուլի փաստաթղթի նախագիծը:

ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏԱՀՈԴԸ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ մեկնաբանությունը` ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկության կապակցությամբ, ըստ որի ադրբեջանական կողմում 22-ամյա կին է վիրավորվել Ադրբեջանական լրատվամիջոցների համար սովորույթ է դարձել տեղեկություններ տարածել, թե իբր հայկական կողմից արձակած կրակի հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ադրբեջանցի քաղաքացիական կամ զինվորական անձ:

Տարեգրության այս օրը. հուլիսի 29

«ԿՌՈՒՆԿ» ԿՈՄԻՏԵ. հասարակական-քաղաքական կազմակերպություն Լեռնային Ղարաբաղում, որը ՀՀ «Ղարաբաղ» կոմիտեի հետ կազմակերպել է արցախահայու թյան ազատագրական պայքարը` նպատակ ունենալով ԼՂԻՄ-ը դուրս բերել Ադրբեջանական ԽՍՀ կազմից ու վերամիավորել Հայկական ԽՍՀ-ին: Կազմավորվել է 1988-ի մարտին:

«ԱՇԽԱՐՀԱԿԱԼ» ՄԵՐ ՏԻԳՐԱՆՆԵՐԸ

Ավագ սերնդի ներկայացուցիչները լավ են հիշում 60¬ական թվականները, Տիգրան Պետրոսյանի հաղթարշավը և ժողովրդի ոգևորությունը: Ի թիվս բազում մանրապատումների, անվանի դերասան Ժան Էլոյանն այս մասին ևս ուներ իր տարբերակը և մեծ հաջողությամբ արտասանում էր. «Տիգրան Պետրոսյանն ու Միխայիլ Բոտվիննիկը շախմատի աշխարհի առաջնությունն էին վիճարկում:

ԹՈՒՐՔԵՐԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԵՏՔԵՐԸ

Ինչպես հաղորդում են որոշ աղբյուրներ` հենվելով իրական տեղեկատվության վրա, թուրքական իշխանությունները վերացրել կամ խեղաթյուրել են իրենց արխիվներում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին նշվում է նաև լիբանանյան «Ջումհուրիա» թերթում լույս տեսած Wikileaks-ի գաղտնի փաստաթղթում:

Կադիրովը սպառնում է Մոսկվային

Ռուսաստանում ամենաորոնված ահաբեկիչ Դոկու Ումարովն այս շաբաթասկզբին տարածած իր տեսաուղերձում նախազգուշացրել է, որ Ռուսաստանը դառնալու է իսլամական ահաբեկչության թիրախ (գրել է իսպանական El Mundo¬ն):

ՓԱՐԱՋԱՆՈՎ ԵՐԵՎՈՒՅԹԸ

Հուլիսի 25-ը Փարաջանովի մահվան օրն էր - Մարդու ստեղծագործական տասը տարին լափեցին, բեկեցին սքանչելի թռիչքը: Սարսափելի էր բանտից նոր դուրս եկած Փարաջանովին տեսնելը:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՆԱԿԵՏ Է

Հայ երիտասարդը սրտի թրթիռով հայրենի տուն է գալիս` հոգևոր ներուժով նպաստելու, մեր հետագա զարգացման, վերելքի մասնակիցն ու կերտողը դառնալու պատրաստակամությամբ: «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում մի խումբ երիտասարդների հետ Հայաստանում է նաև Քեմբրիջի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Տիգրան Մանուկյանը:

Հեռախոսագրեր ահաբեկչության վայրից «Ես դեռ ողջ եմ»

16-ամյա Ջուլի Բրեմենսը եղել է նույն ճամբարում և նույն պահին, երբ ոստիկանի համազգեստով ահաբեկիչ Բրեյվիկը հարձակվել է անմեղ երեխաների վրա ու սպանել նրանցից 68¬ին: Իր տեսածի մասին աղջիկը հեռախոսագրերով պատմել է մորը:

Գեղեցկուհի թոշակառուն` 100 տարեկան

Ալաբամայում, ծերերի տանն անցկացված թոշակառուների գեղեցկության մրցույթում հաղթել է 100¬ամյա Ֆելմա Շրիմշայերը` գերազանցելով իր 75 մրցակցուհիներին (տեղեկացրել է «Կորեսպոնդենտ.net¬ը): Յուրաքանչյուր մասնակցուհի, ոչ միայն իր գեղեցիկ լինելն ապացուցելու, այլև իր ապաստանած ծերանոցի պատիվը բարձր պահելու պատվախնդրությամբ է համակված եղել:

Տներ` տնանկներին

Միացյալ Նահանգների 1¬ին տիկինը որոշել է կացարաններ կառուցել աղքատների և ընչազուրկների համար: Եվ որպեսզի հանրության ուշադրությունը սևեռի չքավորների կարիքներին, Միշել Օբաման նույնիսկ պատրաստ է անձամբ մասնակցել ABC հեռուստաալիքի շոուին, որի հիմնական նպատակը կարիքավորների համար միջոցներ հավաքագրելն է:

Կատուների պաշտամունք` ռուսական ձևով

Մոսկվայում շուտով նոր տաճար կկառուցվի և ոչ թե սրբի կամ առաքյալի պատվին, այլ… կատուների: Նախագծի ջերմ պաշտպանը կատուների ռուս անվանի վարժեցնող և Կուտուզովսկի պողոտայում գտնվող կատուների թատրոնի հիմնադիր Յուրի Կուկլաչովն է:

«Խոնարհվել ժողովրդին, ինչպես արեգակին»

1998 թ. օգոստոսի 31¬ին աշխարհում արագորեն տարածվեց ցնցող նորությունը` սոցիալիստական Կորեան երկրագնդի ուղեծիր էր դուրս բերել իր առաջին արհեստական արբանյակը:

ԱՆՀՆԱՐԻՆԸ` ԱԿՆՀԱՅՏ

# # # Երբ ամերիկացի աստղագնաց Նեյլ Արմսթրոնգը ոտք դրեց Լուսնի մակերեսին, առաջին բառերը, որ արտաբերեց` շատերին տարօրինակ թվաց: Նա ասել էր` ¬ Հաջողություն եմ ցանկանում, միստր Գորսկի:

Հարբած Գիբսոնը «պաշտպանվել» է լուսանկարչից

Ավելի ստույգ` փորձե´լ է պաշտպանվել` հարձակվելով իրեն հարբած վիճակում «անմահացնող» լուսանկարչի վրա: Հենց հարբած լինելն էլ փրկել է թե´ Գիբսոնին` մարդասպան դառնալուց, թե´ լուսանկարչին` սպանվելուց. կինոաստղը նետվելով դեպի իր զոհը, փռվել է գետնին:

«Ոչ պիտանիների» աճուրդ

Ebay աճուրդը, ասում են, վաղուց վերածվել է ինտերնետից օգտվողների սրամտության մրցահրապարակի: Կատակով թե հանուն ինչ¬որ փորձարարության կայքում աճուրդային լոտ կամ վաճառքի հանված ապրանք են դարձել տատիկներ, անհավատարիմ կանայք, ծնողներ: