Գեղեցկուհի թոշակառուն` 100 տարեկան


Ալաբամայում, ծերերի տանն անցկացված թոշակառուների գեղեցկության մրցույթում հաղթել է 100¬ամյա Ֆելմա Շրիմշայերը` գերազանցելով իր 75 մրցակցուհիներին (տեղեկացրել է «Կորեսպոնդենտ.net¬ը): Յուրաքանչյուր մասնակցուհի, ոչ միայն իր գեղեցիկ լինելն ապացուցելու, այլև իր ապաստանած ծերանոցի պատիվը բարձր պահելու պատվախնդրությամբ է համակված եղել: Եզրափակիչին մասնակցել են 10 ծերացած գեղեցկուհիներ: Նրանք իրենց արտաքինը ցուցադրելուց զատ, ժյուրիին պետք է նաև ներկայացնեին սեփական կյանքի պատմությունը: Շրիմշայերը պատմել է իր հուշերը` ԱՄՆ բոլոր նահանգներ, կանադական գավառներ և եվրոպական բազմաթիվ երկրներ կատարած ճամփորդություններից (գրել է Gazeta.ru¬ն): Ժյուրին հենց նրան էլ հանձնել է հաղթողի թագը, ծաղկեփունջ և պատվոգիր: