Տներ` տնանկներին


Միացյալ Նահանգների 1¬ին տիկինը որոշել է կացարաններ կառուցել աղքատների և ընչազուրկների համար: Եվ որպեսզի հանրության ուշադրությունը սևեռի չքավորների կարիքներին, Միշել Օբաման նույնիսկ պատրաստ է անձամբ մասնակցել ABC հեռուստաալիքի շոուին, որի հիմնական նպատակը կարիքավորների համար միջոցներ հավաքագրելն է: Ամերիկյան առաջնորդի կնոջ ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում վետերանների հիմնախնդիրների լուծումը, ինչը հանիրավի մոռացության է մատնվել պետության կողմից: Հատկանշական է, որ նրանց մեծ մասը պատերազմի զրկանքներն ապրած և իրենց ամուսիններին կորցրած կանայք են: Միշել Օբաման առաջին հերթին ծրագրում է զբաղվել երկհարկանի բնակելիի կառուցմամբ. այդ շենքում կտեղավորվեն տասնյակ տնանկներ: Թիվ 1 ամերիկուհու խոշորածավալ այս ձեռնարկումի նպատակը նաև երիտասարդների համար տներ կառուցելն է: Նա համոզված է. իրենց հանդեպ նման հոգածութ յունը երիտասարդներին կհուշի, թե որքան կարևոր է ուրիշների հոգսերով մտահոգվելը: