ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆՆ ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ


Ընդդիմադիր դաշտում շատ վաղուց տարբեր կուսակցություններ և խմբեր գործում են տրոհված` հաստատելով, որ այստեղ բացակայում է միասնականությունը: Ասվածի ապացույցներից մեկն էլ «Սարդարապատ» շարժման առաջնորդ և Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունն էր: Նա գտնում է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Կոնգրեսի պահանջը չունի հիմնավորում և ընդամենը նախընտրական հնարք է, որով ՀԱԿ-ը կամենում է չթուլացնել իր հանդեպ հետաքրքրությունն ու շարունակել հանդես գալ որպես ընդդիմության առաջնորդ: Սեֆիլյանն այն կարծիքին է, որ ՀԱԿ-ում համախմբված ընդդիմադիրներից շատերն իրենք իրենց արձակուրդ են տվել և հիմա ընդամենն ակտիվության պատրանք են ստեղծում: Ի դեպ, այս կարծիքին է նաև գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը: