ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ
Թատերագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Գրիգոր ՕՐԴՈՅԱՆ
«Ամենամնայուն
առեղծվածը կինն է»
¬ Ի՞նչն է եղել կյանքում ամենադժվարը Ձեզ համար£
- Ինձ համար կյանքում միշտ, և այսօր էլ դժվար է գործ ունենալ անպատասխանատու, անպարտաճանաչ մարդկանց հետ, և ես կարծում եմ, որ ապագայում էլ դժվարը դա է լինելու£ Իմ բարեբախտությունն է, թե դժբախտությունը, բայց պատասխանատվության զգացումը ոչ մի պահ չի լքում ինձ£ Մարդկանց այդ տեսակի հետ, եթե նույնիսկ փոխզիջման ես գնում, ինչ¬որ բաներ փորձում ես չնկատել, բայց միևնույն է բարդությունը չի վերանում£ Ուստի այդպիսի մարդկանց հետ շփվելիս` մշտապես դժվարություն եմ ապրում£
- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ լինելը կնախընտրեիք
- Այս հարցը, ըստ իս, ինչ¬որ չափով սերում է նախորդից£ Այդ առումով ունեմ գերմանական ճշտապահություն, պատասխանատվության գերմանական գիտակցում£ Թեև, երբեք ինձ չեմ պատկերացրել որպես գերմանացի. բացի հայից, որևէ այլ ազգի ներկայացուցիչ լինելս չեմ պատկերացրել£ Համակրելի է ինձ համար ֆրանսիացին, անգլիացին է շատ գնահատելի…
- Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ այն չասվածը, որ այսօր կբարձրաձայնեիք£
- Որքան էլ տարօրինակ թվա` այդպիսի գաղտնիք չունեմ և չեմ ունեցել£ Ես ուրիշի գաղտնիքը խիստ կպահեմ£ Դա իմը չէ,և ոչ էլ կարող եմ գաղտնազերծել£ Վերջին հաշվով ամեն ոք ունենում է գաղտնիքներ, բայց իմ բնավորությունը այնպիսին է, որ նման երևույթները միանգամից ցույց եմ տալիս` չպահելով հուշադարանի համար£
- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£
- Ինձ համար միշտ էլ առեղծվածայինը կինն է, որովհետև որքան էլ կնոջը ճանաչում ես, միայն թվում է, թե ճանաչում ես, և անվերջ լրացուցիչ նոր առեղծվածներ են հայտնվում£ Սա կյանքի այն հատվածն է, որն անընդհատ նոր անակնկալներ է քեզ մատուցում£ Այնուամենայնիվ, մի ուրիշ աշխարհ է, այլ համակարգի հետ գործ ունես. տղամարդկանց պարագայում մեկին մեկ պարզ է, բայց կնոջ դեպքում…
Այնպես որ, մնայուն առեղծվածը կինն է£
- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£
- Սրամիտ պատումներ` թեկուզ ֆոլկլորային սիրում եմ, բայց առանձնապես օժտված չեմ զվարճախոսությամբ, իսկ մարդիկ կան` անեկդոտների ծով են£
Փոքրիշատե հետաքրքիր դեպք էր իմ առաջին հանդիպումը կինոյի հետ£ Նկարահանվում էր «Քաոս» ֆիլմը, որտեղ Արշակ էի խաղում£ Մի հատված պետք է նկարահանեին կայարանում, որտեղ ոստիկանը Արշակին բռնում է, որ Թիֆլիս չմեկնի և բերում է Սմբատին հանձնում£ Այդ դրվագը պետք է սկսվեր զանգով, իսկ հին կայարաններում գոնգեր կային£ Փնտրում են` չկա ու չկա£ Էսպես բավական ձգվեց նկարահանումը£ Վերջապես մի զանգ գտան, բերեցին, կախեցին, և խոշոր պլանով պետք է զանգը երևար£ Զանգին հարվածելն ու մեծ դժվարությամբ ճարված զանգի ընկնել¬կոտրվելը մեկ եղավ£ Երկու ժամ նորից ստիպված էինք որոնել. պատկերացնո՞ւմ եք մեր դրությունը£
: