Հա՞ որ...


Որ բամբասանքը քաղաքականության բաղկացուցիչ մասերից է` վաղուց անվիճելի իրողություն է: Թերևս կարելի էր կռահել նաև, որ Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցից հետո բամբասանքի քաղաքական ժանրը մեզանում կրկին արդիականանալու է: Եվ մինչ հայոց աշխարհում ամենաանհավանական պատմություններն են հյուսվում Աբդուլլա Գյուլի և Հանրապետության իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ, Հայաստանի Էներգետիկայի նախարարը նախորդ շաբաթ հայ-թուրքական մի ուշագրավ նախաձեռնության մասին շտապեց բարձրաձայնել: Արդեն հաջորդ տարվանից Հայաստանն էլեկտրաէներգիա է վաճառելու Թուրքիային: Այն, որ նշված ձեռնարկումը որոշ հայտնի շրջանակների պարզապես էլեկտրահարելու էր, թերևս վեր էր կասկածից… Սակայն մինչև 3,5 միլիարդ կիլովատ 1 ժամ էլեկտրաէ ներգիա վաճառելու հեռանկարը, բնականաբար, պատկառելի ֆինանսական փոխհատուցում է ենթադրում, ինչը միմիայն կարող է ոգևորել հայրենի կառավարությանը: Միևնույն ժամանակ արտահանման նման ծավալը պետք է առիթ դառնա, որպեսզի նախարար Ա. Մովսիսյանը այսօրվանից արդեն խոստանար, որ այս օրերին Մեծամորի ատոմակայանում սկսված նորոգման աշխատանքների արդյունքում առաջիկա ամիսներին մեր բնակարանները հոսանքակազրկումների չեն ենթարկվի: Ի՞նչ արած: Մնում է հուսալ, որ այդ մասին պատկան մարմնի ղեկավարի լռությունը նման հեռանկարի բացակայությունն է հաստատում: Ո՞ւր էր թե հայոց աշխարհը ոչ միայն էլեկտրաէներ- գիայով հարուստ լիներ, այլ նաև բնական գազի պաշարներ ունենար: Դժվար է ասել, թե մեզանում ինչ հաճախականությամբ են սպառողներին հրամցվում գազային ճգնաժամի մասին լուրերը, բայց այն, որ յուրաքանչյուրն իր հերթին վաղուց այլևս հոգնել է բոլոր տիպի ճգնաժամերից ու դրանց հետևանքներից, լրացուցիչ հիմնավորումների կարիք չունի: Եվ մինչ հեռուստաալիքներն արդեն քանի ամիս ոգևորված պատմում են հարևան երկրից Երևան հասնող, չգիտես ինչու, առայժմ դատարկ խողովակաշարի առավելութ յունների մասին, պարզվում է, որ մյուս` գործող գազատարի հետ դարձյալ խնդիրներ են առաջացել: Այսպես, «Հայռուսգազարդը» «մեծահոգաբար» սկսել է խոշոր սպառողներին հորդորել` իրենց գլխի ճարը տեսնել ու նվազագույնը մեկ ամսվա պաշար կուտակել: Այն, որ թե° ձեռնարկությունները, թե° մյուս սպառողներս գազային խնդիրներ արդեն ունեինք և առաջիկա հունվարից սպառվելիք երկնագույն վառելիքի համար ավելի թանկ պետք է վճարենք, արդեն գիտեինք: Զարմանալի է սակայն, որ գործող գազատարի ինչ-որ հատվածում ինչ-որ մեկը որոշել է «կապրիզներ» անել` մի ողջ հանրապետության ազգաբնակչության ստիպելով ձմեռնամուտը լրջորեն անհանգստացած դիմավորել: Ճիշտ են ասում` հույսը մեզ վրա պետք է դնենք, ասենք, ապավինելով վառելիքի այլընտրանքային մեթոդներին… Շատ ենք լսել, թե աղբահանությունը զարգացած երկրներում լավագույն բիզնեսներից է, բայց մեր գործարարներն այդպես էլ չցանկացան աղբահանության ենթադրվող շահույթներն ինքնուրույն տնօրինել: Այդպես էլ չընկալվեց, որ ներդրումը ոչ թե աղբարտադրության ոլորտում պետք է արվի, այլ աղբահանության և ստացված թափոնների վերամշակման: Եվ ահա Երևանը մաքրազարդելու նախաձեռնությունը մի նոր գերմանական ընկերության է վստահվել: Ճիշտ է, գերմանացի փորձագետները դեռևս ուսումնասիրություններ են կատարելու, բայց մեծ է հավանականությունը, որ մի քանի ամիս անց և, մայրաքաղաքը կանոնավորապես կաղբազրկվի, և° ստացված թափոնները Նուբարաշենում անիմաստ մխալով ու կենսոլորտը ապականելու փոխարեն ավելի հանօգուտ նպատակների կծառայեն: Եվ քանի որ խոսքը հանրօգուտ գործերի մասին է, անդրադառնանք նաև քաղաքի կանաչապատման պատասխանատուներից մեկի` վերջերս հնչեցրած մի հայտարարության: Ոլորոտի պաշտոնյան մայրաքաղաքի կանաչապատման ծավալների մասին այնպիսի զարմանահրաշ տվյալաներ ներկայացրեց, որ եփած հավի ծիծաղն անգամ կգար: Այնուաամենայնիվ, հետաքրքիր է, թե որտեղ են տնկված այդ հազարավոր ծառերը, երբ այդպիսիք գտնելու համար շատ երկար պետք է չարչարվել ու, մեղմ ասած, Երևանի թաղամասերում խոշորացույցերով շրջել: Ամեն դեպքում, եթե հրապարակված թվերի գոնե մի մասը համապատասխանի իրականությանը, ուրեմն փոխադրամիջոցներից` մայրաքաղաքը օղակած արտանետումները պետք է որ ի չիք դառնային նորատունկ թփերի արտադրած թթվածնով: Մինչդեռ…