ՄԱԿ¬ը վճարել է Սահակաշվիլուն Եվ` ամեն ամիս


Այո, ՄԱԿ¬ի Զարգացման ծրագիրը Վրաստանի նախագահին ամսական 1500 դոլար է վճարել£ Inner City Press¬ի հաղորդմամբ` այդ ֆինանսավորմանը միացել են շվեդական կառավարությունն ու Ջորջ Սորոսը. նպատակը եղել է` «օգնել վրաց ղեկավարությանը` անհրաժեշտ քանակով աշխատակիցներ ունենալ, ինչպես նաև հաղթահարել պաշտոնյաների` Կաշառք վերցնելու ցանկությունը»£ Նման աջակցության դիմաց Սահակաշվիլին խոոստացել էր բարձրացնել երկրում գանձվող հարկերի ցուցանիշը£ Ա¯յ քեզ կաշառակերության դեմ պայքար և երկրի «զարգացման» նպաս¯տ£ Բայց շարունակենք. Նույն` ՄԱԿ ԶԾ-ն պարզել է, որ, ինչպես մեջբերում է Inner City Press¬ը, վրաց նախագահին, վարչապետին ու խորհրդարանի նախագահին ուղարկված 1500¬ական, նախարարներին հատկացված 1200¬ական և փոխնախարարներին տրված 700-ական դոլարների առաքումն իրականացվել է Վրաստանում բարեփոխումների ծրագրի շրջանակներում£ Դրա համար ստեղծվել է աշխատավարձի հավելման հիմնադրամ, որը ֆինանսավորվել է սորոսյան «Բաց հասարակություն» ինստիտուտի (1 միլիոն դոլար), ՄԱԿ ԶԾ¬ի (500 հազար դոլար) և շվեդական կառավարական` միջազգային զարգացման համագործակցության գործակալության (1 մլն դոլար) կողմից£