Դասականության վերադարձի նոր հույսեր


Մեր հանրապետության մշակութային ներկայում առաջատարի դերն ամրապնդող փառատոնային համակարգում ինձ համար առաջնային նշանակություն ունեն վերահաստատմանն ու հանրաճանաչությանը միտվածները: Հոգևոր լիարժեք սնունդի պղտորված ակունքները մասսայական ռաբիսի «թունաքիմիկատներից» մաքրելու նպատակասլա ցությամբ առայժմ շահեկանորեն առանձնանում են երաժշտական փառատոները: Էդուարդ Թոփչյանի և Ալեքսանդր Չաուշյանի նախաձեռնած միջազգային երաժշտատոնը, ծրագրային հագեցվածությամբ և համաշխարհային հեղինակավոր համերգաս րահներում իրենց կատարողական վարպետությամբ աչքի ընկած երաժիշտների ներգրավմամբ, ցուցանում է զանգվածային մաքրագործող ներարկման հավատընծա բոլոր կանխանշանները: Սեպտեմբերի 2-24-ը անցկացվող Երևանյան II միջազգային երաժշտական փառատոնի յուրաքանչյուր հաջորդ համերգը, հարստացնելով նախորդի բարձրարվեստ տպավորությունները, ամրացնում է համընդհանուր հոգևոր-բարոյական զարթոնքի իրագործելիության հանդեպ կորսված հույսերը: Փառատոնամոտի առաջին երեկոն, թվում էր, հիասթափության առիթ էր լինելու արտերկրից հրավիրված վիրտուոզ երաժիշտ կատարողների անհատականությամբ առավել հետաքրքրված ունկնդիրների համար£ Անգլիացի դաշնակահար Սթիվեն Հաֆին փոխարինում էր նորվեգացի Քրիստիան Իլե Հադլանդը£ Նոր սերնդի արդեն ճանաչում գտած կամերային երաժշտության կատարողը, սակայն դաշնամուրային ստեղների տպավորիչ հնչեցման ակնհայտ հմտությամբ, չհուսախաբեց հանդիսասրահին£ Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ապահովեց այլազգի դաշնակահարի կողմից Սերգեյ Ռախմանինովի ստեղծագոր ծական վերելքի փայլուն արտահայտություններից հանդիսացող «Դաշնամուրի թիվ 2 կոնցերտ»ի նորահմա մատուցումը£ Քսաներորդ դարասկզբի ականավոր արվեստագետ, խոշոր հեղաշրջումների դարաշրջանի հախուռն տարերքի տաղանդավոր արտահայտիչ, ի դեպ, որպես դաշնակահար էլ համաշխարհային համբավ ձեռք բերած ռուս կոմպոզիտորի հանածանոթ երաժշտակտավի ներգործուն մարմնավորմամբ նաև յուրովի նշանավորվեց նրա 135¬ամյա հոբելյանը£ Երաժշտական առաջին երեկոյի, ինչպես նաև° փառատոնային գրեթե ողջ համերգային ծրագիրը պատշաճ կայացավ մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական վարպետությամբ£ Ունկնդիրը լինելով Էդուարդ Թոփչյանի գեղարվեստական ղեկավարությամբ շուտով միջազգային ճանաչում գտած, 1991¬ին Երևանի կոնսարվատորիայի և Չայկովսկու անվանՄՄԵՊ¬ի մի խումբ սովորողների նախաձեռնությամբ հիմնադրված «Սերենադ» կամերային նվագախմբի բազմաթիվ ելույթների` ամենևին չեմ զարմանում, որ, միաժամանակ ֆիլհարմոնիկ գեղարվեստական առաջնորդությունը ստանձնած շնորհալի երիտասարդ կազմակերպչի և երաժիշտ կատարողների 8-ամյա ջանադիր փոխըմբռն մամբ տարեցտարի ավելի սրտամոտ և ունկ շոյող են դառնում վաստակաշատ երաժշտախմբի կատարումները. Դվորժակի թիվ 9 «Նոր աշխարհից» սիմֆոնիայի անմիջական տպավորությամբ հպարտ եմ զգում արդի համաշխարհային համերգասրահներում մեծ համբավ վայելող երաժիշտների բարձր գնահատություններին մեր նվագախմբի արժանանալու նոր փաստերով£ «Հանրահռչակ շատ նվագախմբերի հետ եմ հանդես եկել,¬ ասում է իտալացի հայտնի դաշնակահար և դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոն£¬ Այսպիսի սրտաբուխ փոխըմբռնում, սակայն, հազվադեպ եմ գտել£ Ընտանեկան ջերմությունը, որով ինձ շրջապատեցին ֆիլհարմոնիկի երաժիշտները, բացառիկ երևույթ է£ Նրանց շնորհիվ ես ճանաչեցի ու սիրեցի Հայաստանը»£ Մեկուկես տասնյակից ավելի անվանի երաժիշտ կատարողներ համանման ոգևորությամբ արտահայտվեցին` միմյանցից փոխառելով երաժշտատոնի էստաֆետը ու համերգից համերգ գունեղացնելով Երևանյան II միջազգային երաժշտատոնը£ Հանդիսութուն, որ նոր ցայտուն ելևէջներով լրանալու նախանշաններ ցուցանելով` կամբողջանա սեպտեմբերի 24¬ին, Արամ Խաչատրյան համերգասրահում£ Երաժշտական լայնահուն փոխշփման այս հնարավորությունը ոչ միայն առիթ էր երկու տասնյակ հռչակավոր երաժիշտների ներկայացմամբ դասական գոհարներով հոգեպես վերստին խանդավառվելու, այլև արդի հայ երաժշտարվեստում առկա ինչ¬ինչ անլուծելի մնացած խնդիրների հաղթահարման կոնկրետ ուղիներ որոնելու£ Հընթացս կազմակերպվող վարպետության դասերից պարզ դարձավ, որ տաղանդավոր երիտասարդության մասնագիտական կրթությունը մեզանում, մեղմ ասած, հեռու է գոհացուցիչ մակարդակից£ Եվ պետական լրջմիտ աջակցության անհրաժեշտությունն է զգում£ Շուտափույթ ազատվենք կեղծ նոտաների ներխուժումներից, որպեսզի լիարժեք ըմբոշխնենք դասական արվեստի վերադարձի երանությունը...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ