ՄՏԱՀՈԳՎԵԼ ՈՒ ՇՏԱՊԵԼ Է ՊԵՏՔ

  Վերջին շրջանում, որքան էլ ցավալի է, ավելացել են հայտարարություններն այն մասին, որ տարբեր մարդիկ են ձերբակալվում անչափահասների նկատմամբ կատարած սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Հիմա էլ Իջևանում է ձերբակալվել 21 տարեկան մի երիտասարդ, ով մեղադրվում է 15-ամյա աղջկան բռնաբարելու մեջ:

1 ՀԱՐՑ

  Ազգային Ժողովում այդպես էլ չկայացավ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քվեարկությունը: Քաղաքական մեծամասնությունը օրենքի ընդունման համար անհրաժեշտ քվորում չէր ապահովում, իսկ ընդդիմությունը պարզապես չէր մասնակելու քվեարկությանը, որովհետև համարում էր, որ օրենքը հակասում է Սահմանադրութ յանը:

  ՄԻԱՄԻՏ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ

  Արդեն մի քանի օր է` գրվում և խոսվում է, որ բացահայտվել է սևամորթներից կազմված մի հանցախումբ, որը խաբեությամբ կորզել է ավելի քան 4 միլիոն դոլար: Ըստ նախնական տվյալների` սևամորթները մարդկանց գայթակղել են սև ներկանյութով, որն, իբր, սովորական թուղթը դարձնում է 100 դոլարանոց:

  ՀԱՅՏՆԻ ԵՆ ՆԱԵՎ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՆԵՐԸ

  Բացի համամասնական ցուցակից, Արթուր Բաղդասարյանը կազմել է նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ցուցակը: Մարդկանց, ում պիտի սատարի կուսակցությունը:

  ՎԱՃԱՌՈՂ ՈՒ ԳՆՈՐԴ. նույն ինքը` Արարատի քաղաքապետը

  Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը, ինչպես պարզվում է, կեղծելով նախկին քաղաքապետի ստորագրությունն ու ավագանու որոշումները` օտարել է թիվ 5 մանկապարտեզը, ապա էժան գնով վաճառել Արարատի բնակիչ... Աբրահամ Բաբայանին: Երկու Աբրահամ Բաբայանն էլ նույն անձն է:

ԿԱՐԵՎՈՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ Է

  Այսօր, երբ քաղաքական հիմնական ուժերի ընտրացուցակները մեծ մասամբ պատրաստ ու հրապարակված են, քաղաքական շրջանակներն իրենց թույլ են տալիս կանխատեսումներ անել հաջորդ խորհրդարանի կազմի մասին: Ինչպիսին կլինի նոր Ազգային Ժողովը, ուժերի ի՞նչ հարաբերակցությամբ:

Ո˜նց թե դու իմ շանը զարկես…

  Վերջերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում արձանագրված խուլիգանության դեպքը չնչին դրդապատճառ ուներ: Գյուղական անդորրը խախտած այդ միջադեպը կարող էր և չլինել, եթե տաքարյունությունն իր տեղը զիջեր սառը դատողությանն ու հանդուրժողականությանը:

  Ջարդել են հաշտարարի ծնոտը

  Օրերս Երևան քաղաքի բաժիններից մեկում մի անսովոր դեպք էր գրանցվել: Փողոցում մի տղամարդու և երեք անծանոթների միջև վիճաբանություն էր ծագել, որը քիչ անց վերաճել էր ծեծկռտուքի:

  Գայլերին վախեցնելու նպատակով

  «Զինանոց-2012» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն այցելել են Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկի տուն և պահանջել ներկայացնել տանը եղած զենքն ու զինամթերքը:

  Շատ նիհարները հարգի չեն

  Իսրայելում արգելված է շա˜տ նիհար աղջիկների մուտքը գովազդային աշխարհ: Այդ սահմանափակումն ընդունվել է այս շաբաթ` երկրի կնեսեթում (խորհրդարանում) ընդունված նոր օրենքով:

  Թուլուզյան վրեժխնդրություն

  Նախօրյակին Թուլուզի հրեական դպրոցի դեմ կատարված հարձակումը, փաստորեն, վրեժխնդրություն է: Ինչպես տեղեկացրել է AFP-ն` վկայակոչելով Ներքին գործերի նախարարության տվյալները, դպրոցի մոտ կատարված հրաձգությունը պատասխանն է մարտի սկզբին Գազայում զոհված 25 պաղեստինցիների:

  ԱՄՈԹԻՄԱՀԸ

  Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ աշխարհում մեծ հռչակ վայելած, երկրագնդի բոլոր ազգերի ու ժողովուրդների կողմից հարգված և գնահատված 6000-ամյա Ամոթը: Այ´ո, Ամոթը մեռավ:

Երջանկության անձնական բանաձևը

  Ըստ Երջանիկ Աբգարյանի` երջանկության մեխանիկան երկու բաղադրամասերից է կազմված` անունից և մանդատից: :

Փոքր Քենեդին

  Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ իր եղբայր Ջոնիկի ընդունակությունները` Ջոն Քենեդու ընդունակություններից տարբերվում են ընդամենը «իկ» փոքրացնող մասնիկով: :

«Երկիրը երկիր չի» ժողովրդական ասույթ-գնահատականը

  Դեռ անցյալ դարի 60-ական թվականներին ծնունդ առած անեկդոտ կա: Մարդը ավտոբուսում նստած «Պրավդա» է կարդում և դեմքը ծռմռելով անընդհատ մրմնջում է` «Երկիրը երկիր չի»:

Փորձով երաշխավորված վստահություն

  Չարախոսները պնդում են, որ Լ. Տեր-Պետրոսյանը «ցուցակագրելու» մեծ փորձ ունի: Այն ձեռք է բերել դեռ ԽՍՀՄ տարիներին` ՊԱԿ-ի հետ համագործակցելիս:

Համոզված պացիֆիստ Տեր-Պետրոսյանի հիշեցումը

  Բենդերի ոճով - Ես մի անգամ արդեն եղել եմ այս երկրի նախագահը և կարդացել եմ դասախոսություն` «Պայքար պատերազմի դեմ» թեմայով: :

  Սիրո´ւմ են խմել ու վերջ

  ՌԴ առողջապահության և սոցզարգացման նախարարությունը սոցհարցման արդյունքներով փաստել է, որ մեքենա վարողների կեսը կարող է մեքենա վարել ոչ սթափ վիճակում: - Պատահե՞լ է, որ ղեկի առջև նստեք` ոգելից օգտագործելուց հետո:

Մերկ հե­ծան­վորդ­նե­րը

  Պերուի մայրաքաղաք Լիմայում «Մերկ հեծանիվ» շարժումը բողոքի հերթական ակցիան է անցկացրել` հարյուրավոր մասնակիցներով: Արդեն 7-րդ տարին է, որ սրանք ելնում են փողոցներ` հուսալով իշխանությունների ուշադրությունը հրավիրել երթևեկության անվտանգության խնդիրների վրա: