Սիրո´ւմ են խմել ու վերջ


 

ՌԴ առողջապահության և սոցզարգացման նախարարությունը սոցհարցման արդյունքներով փաստել է, որ մեքենա վարողների կեսը կարող է մեքենա վարել ոչ սթափ վիճակում:

- Պատահե՞լ է, որ ղեկի առջև նստեք` ոգելից օգտագործելուց հետո:

Այս հարցին բացասական է պատասխանել հարցվածների 48,2 %-ը: Այսինքն, մնացյալ 50,8 %-ն «առիթներ» ունեցել է մեքենա վարել հարբած կամ կիսահարբած վիճակում: Իհարկե, նրանք որոշակի արդարացումներ ու հանգամանքներ են նշել: Դիցուք, 8,8 տոկոսն ասել է, որ մեքենան խմած վարել է միայն ծայրամասերում, ոչ բանուկ ճանապարհներին, ամառանոցում և այլն: 8,6 %-ը խոստովանել է, որ պարզապես ստիպված է նման ռիսկի դիմել, իսկ 7 %-ը` շատ քիչ է խմած եղել: Միայն 2,7 %-ն է անկեղծացել, որ պարբերաբար մեքենա է վարում «փոքր-ինչ» ոգելից օգտագործած:

Չգիտես ինչու` այս մարդկանց թվացել է, թե իրենց մերկ մարմիններն ավելի ազդեցիկ կլինեն: Եվ բողոքի ցույցի են ելել հեծանիվներով ու առանց հագուստի: «Մերկահուզումի» պատճառն էլ հեծանվորդների իրավունքները ճանաչելի դարձնելն է: