«Երկիրը երկիր չի» ժողովրդական ասույթ-գնահատականը


 

Դեռ անցյալ դարի 60-ական թվականներին ծնունդ առած անեկդոտ կա: Մարդը ավտոբուսում նստած «Պրավդա» է կարդում և դեմքը ծռմռելով անընդհատ մրմնջում է` «Երկիրը երկիր չի»: Պատահաբար կողքին հայտնված պետանվտանգության աշխատակիցն ասում է...

- Հենց հաջորդ կանգառում կիջնեք և կհետևեք ինձ:

Մարդը մի պահ սարսափում է, հետո ուշքի գալով արդարանում.

- Ես Ամերիկան նկատի ունեմ: Ախր էդ երկիրը հե´չ երկիր չի: