Մերկ հե­ծան­վորդ­նե­րը


 

Պերուի մայրաքաղաք Լիմայում «Մերկ հեծանիվ» շարժումը բողոքի հերթական ակցիան է անցկացրել` հարյուրավոր մասնակիցներով: Արդեն 7-րդ տարին է, որ սրանք ելնում են փողոցներ` հուսալով իշխանությունների ուշադրությունը հրավիրել երթևեկության անվտանգության խնդիրների վրա: Ո՞վ իմանա` գուցե համոզվա՞ծ են, որ երկրի իշխանություն ները հաշվի են նստում մերկության հետ: Բողոքավորները խանդում են մեքենատերերին, որոնց հանդեպ ավելի ուշադիր են:

- Մենք մեքենաներ չունենք: Մենք անպաշտպան ենք: Խնդրում ենք, հարգե´ք մեզ,- ասել է միջոցառման կազմակերպիչ Օկտավիո Զեգարան:

Պաշտոնական տվյալներով անցյալ տարի Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 2830 մարդ: Բողոքն, իհարկե, տեղին է, բայց մերկանդամ պահանջատիրությունն` անընկալելի: