ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ
Այս փաստը, մեր կարծիքով, պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության քննարկման նյութը: Մեր դիվանագիտական գերատեսչությունը կամ պետք է, հետևելով ադրբեջանցիների օրինակներին, բողոքի նոտա հղի, կամ էլ պիտի հրապարակայնորեն դատապարտի կատարվածը` միևնույն ժամանակ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի անկախության կամ առնվազն` նրա ինքնորոշման գործընթացի օրինականության ճանաչման մասին: