Պոռնոինդուստրիան ընտրում է Օբամային 


 

Հազիվ թե Ամերիկայի նախագահը պարծենար այս իրողությամբ, բայց հենց իր երկրում անցկացված հարցումները փաստել են, որ պոռնոարտիստները նրան նախընտրում են Միթթ Ռոմնիից: 339 հարցվածների 68 %-ն անսասան պատասխանել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնում ուզում են տեսնել գործող նախագահին, 13 %-ն իր թեկնածուն համարել է Ռոմնիին, իսկ 14 %-ը «որևէ ուրիշ մեկին» է ուզում տեսնել այդ պոստում: Մնացյալ 5 %-ը հայտարարել է, որ ընտրություններն իրենց չեն հետաքրքրում:

Նման արդյունքը զարմանալի չէ. Ռոմնին պոռնոինդուստրիայում հարգի չէ այն պահից, երբ եռանդագին հայտարարեց, որ անհրաժեշտ է օրենք ընդունել «անպարկեշտության դեմ» (գրել է WellΖ-ն): Դրանից առաջ էլ նա խոստացել էր, որ ընտրվելու դեպքում Արդարադատության նախարարությանը հրահանգելու է` պատասխանատվության ենթարկել պոռնոարտադրանք թողարկողներին: Իսկ դա լուրջ սպառնալիք է աշխարհի ամենահին մասնագիտության քրմերին ու քրմուհիներին: