100 հազար դոլար` Ֆիդելի կյանքի դիմաց 


 

Անհանգստանալ պետք չէ. սովետմիության ջերմեռանդ բարեկամ, լեգենդար Կաստրոյի կյանքը հիմա արդեն վտանգված չէ: Բայց «սառը պատերազմի» տարիներին եղել է նրան սպանված տեսնելու բուռն ցանկություն:

Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչությունն օրերս հրապարակել է ավելի քան 2700 փաստաթուղթ` երկրի գլխավոր դատախազ Ռոբերտ Ֆրենսիս Քենեդիի արխիվներից: Ի դեպ, նրա ազգանունը պատահական զուգադիպություն չէ. նա Միացյալ Նահանգների նախագահ Ջոն Ֆիտցջերալդ Քենեդիի եղբայրն է:

Ինչպես նշել են Ազգային արխիվի աշխատակիցները, այդ փաստաթղթերը «սառը պատերազմի ժամանակների ինքնատիպ հուշարձաններ» են: Դրանց մեջ նաև Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի սպանության ծրագիրն է (հաղորդել է ՀըԽ-ն): Նրա մահը գնահատվել է 100 հազար, իսկ եղբոր` Ռաուլի մահը` 20 հազար դոլար:

Ճիշտ այդքան գումարով էլ գնահատված է եղել հեղափոխական Էռնեստ Չե Գևարայի սպանության պատվերը: