Տուր 5.000 դոլար` տնօրեն ես
Մեր շրջապատում հաճախ ենք լսում, թե այսինչը փողով դիպլոմ է ձեռք բերել, իսկ այնինչը պաշտոնի նշանակվել: Այժմ խոսակցություններից տեղափոխվենք իրական կյանք:
Ոստիկանության Վարդենիսի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ Բեգիջանյան ազգանունով անձնավորությունը չարաշահելով իր վստահությունը` իրենից խաբեությամբ 5.000 ԱՄՆ դոլար է հափշտակել:
Վարդենիսի քննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերով հոկտեմբերի 12-ին պարզվել է, որ Հ. Բեգիջանյանը քաղաքացուն խոստացել է Վարդենիսի տարածքում դպրոցի տնօրեն նշանակել: Դրա համար իբր անհրաժեշտ հավաստագիր ձեռք բերելու համար պահանջել և ստացել է 1.804.200 դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար գումար: