Հա՞ որ... 


 

Երկու օր առաջ Գյումրիում շահագործման հանձնվեց 1756 բնակարան: Հանձնման արարողությանը ներկա էր երկրի նախագահը: Սակայն թե´ նախագահի, թե´ բնակարան ստացողների տրամադրություններն ընկել են, երբ տեսել են այդ բնակարանները: Դրանցից շատերում ակնբախ է եղել շինարարական խոտանը, սխալ տեղադրված պատուհաններով ու դռներով, մի շարք բնակարաններում բացակայել են գազօջախները... Շենքերի հարևանությամբ գտնվող շինարարական աղբն էլ շինարարները չեն բարեհաճել վերացնել:

Այս ամենի մասին նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հրավիրված խորհրդակցության ժամանակ և հանձնարարել վերացնել բոլոր թերությունները: Հավանաբար, շինարարները դասեր չեն քաղել նախկին դեպքերից և որոշել են այս անգամ ևս բնակիչներին հրամցնել անորակ բնակարաններ...              Խոտանը մի օր կվերանա՞...