Ի˜նչ մոլորակի կործանում, երբ այնքան կիսատ գործեր կան

  ՄԵԾ աշխարհի մեր «անկյունում» մենք հայերս այնքա˜ն շատ առօրյա-երկրային հիմնախնդիրներ ունենք հաղթահարելու, որ մոլորակին վերաբերող տիեզերական գործընթաց ներին սևեռվելու ժամանակ չկա: Ի դեպ, որքան էլ հիմնախնդիրների մեջ թաղված` այնուամենայնիվ Հայաստանն այլևս «աշխարհի անկյուն» չես համարի:

Վլադիմիր ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

  ԳԱԼԻՔԴ ԲԱՐԻ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ Վլադիմիր ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ԺԱՄԱՆԱԿԸ ՄԵՐ ՕԳՏԻՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ Հիշում եմ, որ երբ փոքր էի, մեր տանը մի հին ու լավ սովորություն կար. Նոր տարվա գիշերը բացում էինք բոլոր դռներն ու պատուհանները, մի քանի րոպե սպասում, ապա նստում սեղանի շուրջ:

Սոս ՍԱՐԳՍՅԱՆ

  Սոս ՍԱՐԳՍՅԱՆ. ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ ՂՈՉԱ´Ղ ԿԱՑԵՔ Այսօր առավոտից մտորում եմ, ինչ-որ բաներ եմ մտաբերում, մի ամբողջ կյանք իր ողջ մանրամասներով… 83 տարի ապրում եմ էս աշխարհում, 83 տարի Նոր տարի եմ դիմավորում: Շշմելու ա, շաաաատ-շաաատ ա:

Նիկոլայ ՂԱԶԱՐՅԱՆ

  Նիկոլայ ՂԱԶԱՐՅԱՆ. ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր ՄԱՐՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ Հին հռոմեացիներն իրար հանդիպելիս` չէին բարևում, այլ մեկը մյուսին մարտական տրամադրություն էր մաղթում: Տարիներ շարունակ մարզաշխարհի մարդիկս էլ իրար այդ ենք մաղթել:

Սիլվա ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

  Սիլվա ՅՈՒԶԲԱՇՅԱՆ. ՀՀ վաստակավոր արտիստուհի ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ Բանաստեղծությունը մարդու հոգու հայելին է, նրա ապրումների արտացոլանքն է: Ես շատ երկար տարիներ իմ օրը սկսում եմ բանաստեղծությամբ և նրանով էլ ավարտում:

Գեղամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

  Գեղամ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՀՀ և Լատվիայի ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր ՆՈՐ ՏԱՐՎԱ ՀԵՏ ՆՈՐԱՆԱԼՈՎ Ճիշտ է ասել բանաստեղծը, որ Նոր տարվա հետ պետք է նորանալ, ամեն ինչ թողնել հին տարվա մեջ ու վստահ գալ դեպի նորը: Ամեն մի նոր մեծ հույսեր է ծնում, մեծ հույսեր արթնացնում:

Ռոբերտ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

  Ռոբերտ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ. Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՄԵՆԱԼԱՎԸ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ Ալիսիա Կիրակոսյանի բանաստեղծության հիման վրա տարիներ առաջ երգ եմ գրել: Ամենալավը բանաստեղծուհին ուզում էր տալ իր սիրած էակին:

Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

  Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ. Արձակագիր, թատերագիր ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԹՈՂ ԼԻՆԻ 2012 թվականը միշտ հիշելու եմ մեծագույն հաճույքով, որովհետև տարին փակում եմ Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» և «Հարյուր տարվա մենություն» վեպերի հրատարակմամբ: Լավ գրականության պահանջ կա:

Նորայր ԱԴԱԼՅԱՆ

  Նորայր ԱԴԱԼՅԱՆ. Գրող, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր ՔԵԶ ԷԼ ԵՄ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ, ՍԻՐԵԼԻ «ԱՎԱՆԳԱՐԴ» Ամանորի նախօրյակին շնորհավորում եմ բոլորին, մեր բոլոր հայրենակիցներին: Սակայն առաջին հերթին քեզ եմ շնորհավորում, սիրելի «Ավանգարդ», որովհետև քեզ համար տարին հոբելյանական է լինելու, լրանալու է քո հիմնադրման 90-ամյակը:

  Փարավոն ՄԻՐԶՈՅԱՆ

  Փարավոն ՄԻՐԶՈՅԱՆ. Ազգային պատկերասրահի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ՍԱՐՅԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Վարպետ Սարյանը շատ էր սիրում մտնել «փակ շուկա» և քայլել շարքերի միջով: Նայում էր մրգերին, զմայլվում դրանց գույներով, տեսքով, հետո ընտրում էր իր հավանածներն ու գալիս տուն:

ԱՄԵՆԱ...ներից մի քանիսը

  Մի շարք կարևոր իրադարձություններ սպասվում են դեկտեմբերի վերջին շաբաթներին, սակայն այսօր էլ տարվա որոշ քաղգործիչներ տարվա անվանակարգում արդեն իսկ նվաճել են հաղթողի դափնիները: :

Տարվա «դեսանտնիկը»

  Այս անվանակարգում անվիճելիորեն հաղթել է Վ. Օսկանյանը, որի հայտնի-անհայտ ծագումնաբանությամբ պարաշյուտը բացվեց և նա դեսանտ իջավ ուղիղ ԲՀԿ-ի սրտում: :

  Տարվա խայտառակիչները

  Այս անվանակարգում առաջին տեղին արժանացան միաժամանակ Հունգարիան և Ադրբեջանը.մեկը արտահանձնեց քստմնելի մարդասպանին, մյուսը` հերոսացրեց: :

  Տարվա այցը

  Այս անվանակարգում անսպասելիորեն առաջին տեղին արժանացավ Ր. Հովհաննիսյանի այցը Բաքու: Հայանպաստ ելույթներով, առաջարկություններով, հորդորներով նա կարողացավ ոչ միայն խարտոցել ազերի և թուրք պատվիրակների նյարդերը, այլև իրեն հատուկ էքսցենտրիկ կեցվածքով ու վարվելակերպով տապալել Բաքվում կազմակերպված միջոցառումը:

  Տարվա ձախողակը

  Քաղգործիչների մեջ թերևս տարվա ամենաձախողակը Հմայակ Հովհաննիսյանն էր: Որտեղ ոտքը դրեց, այնտեղ «չորացավ», ավելի ճիշտ` չորացրին:

  Տարվա «ականջները»

  2012-ին էլ շատ վերլուծաբաններ այս կամ այն իրադարձության, քաղուժերի կամ քաղգործիչների թիկունքում հասկանալի կամ անհասկանալի շարժառիթներով հակված էին տեսնել ՀՀ 2-րդ նախագահի ականջները: Ելնելով կասկածամիտների մեծ քանակից, հենց Քոչարյանի «ականջները» հաղթող դուրս եկան այս անվանակարգում:

  Տարվա սկանդալը

  Բնականաբար «Հարսնաքարի» ողբերգական ավարտով ծեծ ու ջարդն էր, որ օրինաչափորեն մեծ հնչեղություն ունեցավ և պյուռոսյան հաղթանակի «դափնիներին» արժանացավ այս անվանակարգում: :

  Տարվա հիասթափվածները

  Այս անվանակարգում հաղթողի կոչման կարող էր արժանանալ Հայաստանի ամբողջ ընչազուրկ խավը: Բայց նախապատվությունը տրվեց թոշակառուներին, քանզի 2012 թ.-ի բյուջեով նրանց թոշակին ոչ մի լումայի բարձրացում չի նախատեսվել:

  Ֆլորա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ԻՄ ԵՐԳՈՎ ՊԻՏԻ ԱՇԽԱՐՀԸ ԾՆԿԻ ԲԵՐԵՄ»

  Հարցազրույց, որը պետք է տպագրվեր տոնական համարում, բայց ո՞վ կմտածեր, որ ինքը չի հասցնի կարդալ այն Մեկ ամսից ավել է` արդեն չկա Ֆլորա Մարտիրոսյանը: Այս հարցազրույցը պատրաստել էինք նրա Երևանում գտնվելու ընթացքում, սակայն երգչուհու հետ պայմանավորվել էինք, որ պետք է տեղ գտներ մեր թերթի տարեմուտի համարում:

  Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

  Թող խաղաղության երաշխավոր մեր զինվորների շուրթերից հնչող բարեմաղթանքներն աղոթք դառնան և ի կատար ածվեն: Թող խաղաղություն ավետեն բոլոր արշալույս ները:

Դու մենակ չես, հայ զինվոր. մենք քեզ հետ ենք` մեր աղոթքներով...

  Գալիք տոների կապակցությամբ մեր զրուցակիցները մեծագույն սիրով ու ջերմությամբ իրենց մաղթանքները հղեցին հայրենիքի պաշտպաններին: Միանալով նրանց սրտաբուխ ու անկեղծ խոսքերին` մեր բարեմաղթանքներն ենք հղում ՀՀ Զինված ուժերի ողջ անձնակազմին, սպայակազմին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին:

  2013-ը ջրային սև Օձի տարի է

  Առաջին հայացքից առեղծվածային ու վանող միասնություն` օձ և սև: Սակայն չշտապենք հոռետեսական հետևություններ անել:

  Աստղագուշակ

  2013 թ ԽՈՅԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Աստղերը հուշում ու պարտադրում են ժամանակ և ուշադրություն հատկացնել առողջական խնդիրներին: Անտարբերությունը կարող է ծանր հետևանքների հանգեցնել:

  Կիսաֆանտաստիկ պատմվածք

  Ազգային ժողովի նախընտրական օրերն էին: Հեռուստացույցով հաճախ էին հաղորդում, որ արտասահմանյան պառլամենտներում կանանց թիվը քսան տոկոսից ավելի է:

  Տարեմուտի միամիտ մտքեր

  T Օձի տարում հանկարծ օձություն չանեք, թե չէ ժողովուրդը կնեղանա: T Եթե ուզում ես համբերությանդ բաժակը շուտ չլցվի` համբերիր:

  ԲԱՐԻ ՏԱՐԵՄՈՒՏ

  Այսօր հրաժեշտ տալով միմյանց` մեկ-մեկու ցանկանք նոր, ավելի տպավորիչ հանդիպումներ 2013-ին, որը հոբելյանական է «Ավանգարդի» համար: Մաղթում ենք, որ լավատեսությունը ոչ մի պահի չլքի հայ մարդուն, և արժանապատվորեն շարունակենք տեր մնալ մեր երկրին: