Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ


 

Թող խաղաղության երաշխավոր մեր զինվորների շուրթերից հնչող բարեմաղթանքներն աղոթք դառնան և ի կատար ածվեն: Թող խաղաղություն ավետեն բոլոր արշալույս ները: Թող յուրաքանչյուր օջախում հնչող Ամանորի առաջին բաժակաճառն ու առաջին մաղթանքներն ուղղված լինեն Հայ Զինվորին:

Վոլոդյա ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ. շարքային

- Ես զորակոչվել եմ Գյումրիից և արդեն 4 ամիս է` ծառայում եմ ՀՀ Զինված ուժերում: Հպարտությամբ եմ ծառայում: Ուզում եմ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ մաղթանքներս հղել Հայոց բանակի ամբողջ կազմին, մեր հրամանատարներին, բոլոր սպաներին, իմ ծառայակից ընկերներին, բոլոր զինվորներին: Նաև հարազատներիս: Առաջին հերթին խաղաղություն եմ մաղթում մեր երկրին, ընկերներիս` անփորձանք ծառայություն, սպաներին` հաջողություններ ու անձնական երջանկություն: Թող գալիք տարին մեր բանակի համար լինի ձեռքբերումների, կատարելագործման տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Վարուժան ՍԱՐԳՍՅԱՆ. նորակոչիկ

- Արդեն մի քանի օր է` ծառայում եմ Հայոց բանակում: Որպես զինվոր` ուզում եմ իմ շնորհավորանքներս հղել ողջ հայությանը, ծնողներիս: Խաղաղություն եմ մաղթում և հավատացնում, որ մենք պատրաստ ենք և կարող ենք ձեզ պաշտպանել:

Նարեկ ՍՐԵՅԱՆ. նորակոչիկ

Առաջին հերթին շնորհավորում եմ Հայոց մայրերին, մեր ծնողներին, հարազատներին: Թող մեր մայրերը հանգիստ գլուխները բարձին դնեն, քանի որ այստեղ ծառայում են նվիրյալ մարդիկ: Եվ միշտ հիշեն` ամեն ինչ լավ է, մեզ ոչինչ չի անհանգստացնում: Իսկ ծառայակից ընկերներիս ու ընդհանրապես ԶՈՒ ողջ անձնակազմին մաղթում եմ ամենաթանկը` առողջություն, խիզախություն, դժվարությունները հաղթահարելու կամք ու կորով: Երբեք չընկճվեք ու հիշեք, որ ծառայում ենք մեզ համար, մեր ծնողների, հարազատների, ընկերների, հայրենիքի ու պետության համար: Բոլորս էլ գիտենք, որ նենգ հակառակորդ ունենք... Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նպաստենք մեր բանակի մարտունակության բարձրացմանը:

Աշոտ ԳԻՆՈՍՅԱՆ. նորակոչիկ

- Ընդամենը մի քանի օր առաջ եմ զորակոչվել և արդեն հարմարվում եմ բանակային կյանքին` սպաների ու սերժանտների օգնությամբ: Ես ևս ցանկանում եմ շնորհավորել մեր ժողովրդին, ծնողներիս, հարազատներիս, բոլոր զինվորներին, սպաներին: Մաղթում եմ խաղաղություն մեր երկրին: Զինվորներին` առողջություն, անփորձանք ծառայություն, անսպառ հաջողություններ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ