Տարեմուտի միամիտ մտքեր
T Օձի տարում հանկարծ օձություն չանեք, թե չէ ժողովուրդը կնեղանա:
T Եթե ուզում ես համբերությանդ բաժակը շուտ չլցվի` համբերիր:
T Քաղցից կշտացել ենք:
T Ինքը լավ է, առողջությունն է վատ:
T Կոչ անելուց հետո պոչ խաղացրեց:
T Երբեմն լռելն ավելի դժվար է, քան` խոսելը:
T Սպասում ենք անսպասելի բաների:
T Նույն ծաղկից օձը թույն է քամում, մեղուն` մեղր, ծաղկավաճառը... փող:
T Պատվի համար պայքարեց, եղած պատիվն էլ կորցրեց:
T Հիմար մտքերն ավելի շուտ են իրականություն դառնում:
T Լեզուն իրեն չքաշեց, քաշվեց:
T Դատարկ տներով Հայաստանում 4 միլիոն
հայ է ապրում:
T Խղճի հանդեպ պարտավորություն վերցրեց, բայց միշտ վերանայում է:
T Գովեստից բացի նրա վրա ոչինչ չի ազդում:
T Ոչ միայն ցերեկն է սուտ խոսում, այլև` գիշերը:
T Եթե մարդը լույս չի տալիս, ի´նքը կարող է կամաց-կամաց մթնել:
T Չի համարձակվում ինքն իրեն ստուգել. հանկարծ ամեն ինչ ջրի երես կելնի:
T Մենք մտածելու ժամանակ չունենք, որովհետև ավելի կարևոր գործեր ունենք: