Տարվա այցը
Այս անվանակարգում անսպասելիորեն առաջին տեղին արժանացավ Ր. Հովհաննիսյանի այցը Բաքու: Հայանպաստ ելույթներով, առաջարկություններով, հորդորներով նա կարողացավ ոչ միայն խարտոցել ազերի և թուրք պատվիրակների նյարդերը, այլև իրեն հատուկ էքսցենտրիկ կեցվածքով ու վարվելակերպով տապալել Բաքվում կազմակերպված միջոցառումը: