ՓԱՍՏՈՐԵՆ` ՊԱՐՏԱԿՈՒՄ

  - Մինչև Եվրոդատարանն այդ հարցը լուծում է, օրենքը համապատասխան փոփոխություն է կրում, և միանշանակ չի կարելի ասել, որ եթե ԵԴ-ն վճիռ է կայացրել, ուրեմն մեղավորը դատավորն է,- նման բացատրություն է տվել արդարադատության նախարարի խոսնակ Կարինե Քալանթարյանը այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Եվրոդատարանը բավարարում է Հայաստանից ստացված բողոքները, տուգանքներ սահմանում, իսկ գումարները վճարում են ոչ թե սխալ թույլ տված դատավորները, այլ` պետբյուջեն:

  ԵԱՀԿ-Ն ԲԱՑՈՒՄ Է ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ

  Զարմանալի զգացումներ ծնեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանիերի հարցազրույցը, որում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրին: Գլխավոր քարտուղարն իր հարցազրույցում մասնակիորեն շեշտել է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ-ն որևէ բանաձև չի կարող առաջարկել, այլ ամեն ինչ պետք է լինի կողմերի պայմանավորվածությունների հիման վրա:

  «ԱՐՄԱՎԻԱՆ» ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ

  Դժգոհության նոր ալիք է բարձրանում ուղևորների շրջանում, ովքեր այլևս չեն ուզում համակերպվել այն քմահաճությունների հետ, որոնք իր համար գործելաձև է հռչակել ազգային փոխադրող համարվող «Արմավիա» ընկերությունը: Այս օրերին ինքնաթիռների տոմսերի թանկացումները խոչընդոտներ են ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մեկնել հանգստի Հայաստանից դուրս:

  «ԵՐԵՎԱՆՋՈՒՐԸ» ՋՐԱԼԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ Է ՏՎԵԼ

  Դեռ երկու տարի առաջ «Երևանջուր» ընկերությունը մայրաքաղաքի բնակչությանը մեծ-մեծ խոստումներ տվեց` առաջիկա մեկ տարվա ընթացքում անցնելու 24-ժամյա մատակարարման: Մի շարք համայնքներում կարծես թե ջրամատակարարման խնդիրն ապահովվեց, թեև ոչ առանց բացթողումների:

  ՆՈՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  Ինչպես մերձքաղաքային, այնպես էլ միջքաղաքային ու միջպետական ուղերթերով 50-ից ավելի չվերթեր է իրականացնում Վանաձորի ավտոկայարանը: Այստեղից օգտվողները վաղուց են վարժվել, որ այստեղ դեռևս շահագործվում են շատ վաղուց գործածությունից հանված ՊԱԶ մակնիշի ավտոբուսներ, որոնք բարոյապես ու ֆիզիկապես մաշված են, ստեղծում են ավելորդ անհարմարություններ ուղևորների համար:

  ԲՀԿ-ն կընդգրկվի՞ իշխող կուսակցությունների քաղակումբում

  Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվելու է ԱՊՀ երկրների իշխող կուսակցությունների քաղաքական ակումբ: Ի՞նչ դիրքորոշում կունենա այս առնչությամբ «Բարգավաճ Հայաստանը», որը Պուտինի կուսակցության հետ սերտ կապեր ունի:

  «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔՆ» ՈՒ ՄՀԵՐԸ

  Որևէ մեկին գաղտնիք չէ, որ հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ սերտ կապեր ունեն տարբեր աղանդների հետ և նրանցից ստանում են որոշակի աջակցություն:

  Թե ականջ ունես` լսի´ր, քաղաքակրթվող Թուրքիա

  Հանցագործն` ո˜ւր, արժանապատվությունն` ուր: Բայց եթե քեզ թույլ ես տալիս բացահայտ ոճիր գործել, այն էլ` աշխարհի աչքի առաջ, գոնե աշխարհին մի խաբիր ու ստիպիր, որ ուրիշներն էլ խուլ ու կույր ձևանան:

  Առանց Սիլվիո չեն կարող

  Պախարակեցին, ստիպեցին հեռանալ, հիմա էլ ասում են` «Առանց նրա չենք կարող»: Որպես վարչապետ` նրա վերադարձի պահանջ իտալացի հանրությունը դեռ չի առաջադրում:

  Մի մոտեցրեք վերջին 13 րոպեն

  Դեռևս սառը պատերազմի ժամանակներում Միացյալ Նահանգներում միջուկային մարտագլխիկներով ցամաքային հրթիռներն արձակման պատրաստ էին պահում` նախագահի հրամանից 3-4 րոպե հետո. ոչ ինքնանպատակ հիշեցրել է The WΖshington Post-ը:

  Ապրեք համեստ ու հասարակ

  Չինաստանի ժողհանրապետության հիմնադիր Մաո Ցզեդունի այս պահանջը վերստին օրակարգային է երկրի համար: Կառավարությունը շուտով պետական կազմակերպություններին կարգելի բյուջետային միջոցները մսխել շքեղության իրեր-առարկաներ ձեռք բերելու, շատ թանկարժեք արտասահմանյան շրջագայությունների և ճոխ ընդունելություններ կազմակերպելու նպատակով (տեղեկացրել է BlooΗberg-ը):

  Արկտիկան հալչում է

  Ու ենթադրվածից շատ ավելի արագ, ինչի արդյունքում` միայն արագացման փուլում Հյուսիսային բևեռաշրջանում ծովային սառույցի ծավալը զգալիորեն նվազել է: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի Ձյան և սառույցի հարցերով տեղեկատվության ազգային կենտրոնը (NSIDC):

«Քարային» գործընթացներ

  Պարզվում է` «ՀարսնաՔԱՐը» գայթաՔԱՐ է արյան ծարավից տոչորվողների համար: Բայց կարող է դառնալ անպատժելիության վերացման անկյունաՔԱՐ:

Հին ընկերները չեն դավաճանում, նրանք «իրար տակ» են փորում

  Եթե Հրանտ Մարգարյանը կարծում է, որ ՀՅԴ-ի «տակը փորում» են, ապա փորողներին պետք է փնտրի «հին ընկերների» մեջ, քանզի «անդավաճանները» հիանալի գիտեն, թե որտեղ, երբ և ինչ խորությամբ պետք է փորեն: :

Թե ինչպես են բազմանում «կկուները»

  Երբ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ «կուկուն» դաժանաբար սպանեց անմեղ քաղաքացուն` իրավապահներին թույլ չտվեցին հարցնել «Ա˜յ դու «կկու», հիմար կկու, քանի՞ հազար «ձագ» ունես դու»: Իսկ հիմա պարզվում է, որ այդ «ձագերի» քանակը բավական շատ է:

Հասարակությունը հզոր ուժ է

  Չարենցի ոճով Եթե ուզեն` օլիգարխներ «կգործուղեն»   խորհրդարան, Եթե ուզեն` վար կբերեն պառլամենտից  օլիգարխներ: :

Վերլուծաբանները` «աղմկարարի» դերում

  Գալիք նախագահական ընտրություններից հետո որոշ վերլուծաբաններ, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահը, կհրավիրվեն նկարահանման` «Մեծ աղմուկ ոչնչից» նոր լիամետրաժ ֆիլմում: :

Հերթական «Վարդանանց» պատերազմը

  Ըստ գյումրեցիների` քաղաքապետի առաջիկա ընտրություններում նոր «Վարդան-անց» պատերազմ է սպասվում` Վարդանիկի «հրամանատարությամբ» ընդդեմ ՀՅԴ «ԸՆԿԵՐ մարգոների»: :

  Ա˜Յ ՔԵԶ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ...

  ԲՀԿ խմբակցության անդամ է դարձել Գուրգեն Արսենյանը և արդեն սկսել քննադատել կառավարությանն ու վարչապետին: Գուցե չափազանց լուրջ ու անկեղծ ընդունվեին նրա քննադատությունն ու «մտահոգությունը» երկրի հանդեպ, եթե չիմանայինք, թե ինչ ճանապարհ է անցել` դեռ մինչև վերջերս մաս կազմելով իշխանության:

  ԱՐԹԻԿՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

  Քաղաքապետի ընտրությունների շունչը զգացվում է նաև Շիրակի մարզի երկրորդ` Արթիկ քաղաքում: Այստեղ ևս թեկնածուների «շքերթ» կլինի, որին կմասնակցեն գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, ինչպես նաև ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը:

  ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁ Է ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ

  Հայտնի է դարձել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակ առաջ Ռուբեն Հայրապետյանին մերժել է տրամադրել այդ երկիր մեկնելու վիզա` այսպիսով նրան համարելով անցանկալի անձ: Թե ինչո՞վ է պայմանավորված նման վերաբերմունքը` տակավին պատգամավոր հանդիսացող անձի նկատմամբ` դեսպանատնից բացատրություն չի տրվել:

  ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ

  Դաշնակցությունում երկար սպասված հանգուցալուծումը տեղի ունեցավ. ընտրվեց նոր Գերագույն մարմին: Մինչ Գերագույն ժողովն ընկեր դաշնակցականները հայտարարում էին, որ լուրջ փոփոխություններ են լինելու կուսակցության ղեկավար կազմում, որ հեղափոխականորեն տրամադրված կուսակցությունը վերջապես լսելու է «շարքերի» ձայնն ու նոր մարդկանց է բերելու ղեկավար կառույց:

  «ՄԱՆԹՐԱԺ» Է

  Այն պահից, երբ Հայաստանում լամինատ ներկրող ամենախոշոր բիզնեսմենը դարձել է քաղաքաշինության նախարար, նրա տրամադրությունը բավական անկումային է դարձել: Խնդիրն այն է, որ ՕԵԿ-ական նախարար Թադևոսյանն ու կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մեծագույն ջանքեր են գործադրում` այս նախարարությունում ևս տեղավորելու իրենց կադրերին, իրենց նվիրված անձանց:

  ԹԵԿՆԱԾՈՒԻ «ԳԱՄԲԻՏԸ»

  Չնայած «Ժառանգություն» կուսակցության ներսում լուրջ խմորումներ են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններից հետո, և մի շարք ճանաչված ժառանգականներ խիստ վիրավորված են Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքից, այնուհանդերձ նրանք բոլորը միասնական են նախագահի թեկնածուի հարցում:

«ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐԸ»` ԷԼԴԱՐ ՇԵՆԳԵԼԱՅԱ ԲԵՄԱԴՐԻՉԻՆ

  Երևանյան «Ոսկե ծիրանի» հաճելի հայտնություններից մեկը ականավոր վրաց բեմադրիչ Էլդար Շենգելայան է:

  Դեռ շատ անելիք ունենք

  Հովակ ԳԱԼՈՅԱՆ, դերասան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Հովակ Գալոյանն առաջին քննությունը հանձնել է պապին` ժողովրդական արտիստ Հովակ Գալոյանին: Իր իսկ խոսքերով` դա ամենակարևոր քննությունն էր, և պապի հավանությանը չարժանանալու դեպքում երբեք չէր բռնի թատերարվեստի ուղին:

  Արձագանքե´ք, տուժողներ

  Ոստիկանության ծառայողները շուրջ մեկ տարի որոնում էին այն հանդուգն հանցագործին, ով անցյալ ամռանը մի շարք կողոպուտներ էր հեղինակել Երևանի Աջափնյակ, Մալաթիա և Շենգավիթ վարչական շրջաններում` մթության քողի տակ սարսափահար անելով իրեն հանդիպած կանանց և աղջիկներին:

  Ճանաչեց հեռուստահաղորդումից

  Երևանի Արմենակյան փողոցի 191/1 հասցեում գործող «Սիթի պետրոլ գրուպ» ՍՊԸ բենզալցակայանի լիցքավորող, 1987 թ. ծնված Լևոն Հ.-ն օրերս ներկայացել է ոստիկանություն և հայտարարություն տվել, որ դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հերթապահ մաս» հաղորդաշարի հերթական թողարկումը` ճանաչել է մեկ այլ հանցագործություն կատարելու համար ձերբակալված Ա. Մովսիսյանին, ով ս/թ մայիսի 29-ին, գիշերը ժամը 03.30-ի սահմաններում, նշված բենզալցակայանում իրենից բացահայտ հափշտակել է 270.000 դրամ:

  Զգուշացեք ինտերնետային փաստաբաններից

  ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ա. Զ.-ն օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն է տվել, որ անհայտ անձն առանց իր գիտության www.odnoklΖssniki.ru կայքում իր անվամբ էջ է ստեղծել:

  «Սատանա կա քաղաքում»

  Մասիս քաղաքի մանկապարտեզներից մեկի տնօրենը վերջերս զանգահարել է ոստիկանություն և ահաբեկված հայտնել, որ անհայտ անձը մուտք է գործել մանկապարտեզ և կոտրում է ապակիները:

  Չծխել ու չհամբուրվել

  Երկի˜ր եմ ասել. ոչ միայն իր քաղաքացիների վարք ու բարքն է կարգավորում-կառավարում, այլև զբոսաշրջիկներին է պահվածք թելադրում: Նպատակն, իհարկե, պետության ու ժողովրդի անդորրը, կարգուկանոնը պահպանելն է, եթե նույնիսկ ոմանք դա ժողովրդավարության տիրույթից դուրս կհամարեն:

Հեռացավ անժամանակ

  Դժվար է հավատալ ու ավելի դժվար է պատկերացնել, որ այլևս մեր կողքին չէ մեր լավ ընկերը` բանասիրական գիտությունների թեկնածու, ակտիվ հասարակական-քաղաքական գործիչ, շիտակ քաղաքացի, մարդ և ազնիվ ընկեր Վարդան Սուրենի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Կյանքից նա հեռացավ անժամանակ` կիսատ թողնելով բազում ծրագրեր, հոգու անամոք ցավ պատճառելով մերձավորներին:

  ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ

  - Որտեղ դրել ենք, այնտեղ չկա,- գրգռված պատասխանեց Արփինեն:- Իսկ ես ուշանում եմ:

  Գտան` ում մեղադրել

  Ռուսաստանի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը մեղադրել է լիվերպուլյան հռչակավոր քառյակին` որպես ՌԴ-ում թմրամոլության հիմնադիրներ: Նա համոզված է, որ խորհրդային երիտասարդությունն օրինակ վերցրեց անգլիական «Բիթլ»-ներից, ովքեր 1960-ականներին Հնդկաստան էին մեկնել` «ընդլայնելու գիտակցությունը» (տեղեկացրել է բրիտանական New MusicΖl ExΘress-ը):

  Հրապարակային մահապատիժ

  Եվ ոչ թե չարագործ ինչ-որ ահաբեկչի, պետական դավաճանի, այլ 22-ամյա մի աֆղանուհու: Քաբուլից ոչ հեռու գտնվող Փարվան գավառում տեղի ունեցած դաժան հաշվեհարդարը կատարվել է շուրջ 150 ականատեսի ներկայությամբ:

  Գտան` ում մեղադրել

  Ռուսաստանի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը մեղադրել է լիվերպուլյան հռչակավոր քառյակին` որպես ՌԴ-ում թմրամոլության հիմնադիրներ: Նա համոզված է, որ խորհրդային երիտասարդությունն օրինակ վերցրեց անգլիական «Բիթլ»-ներից, ովքեր 1960-ականներին Հնդկաստան էին մեկնել` «ընդլայնելու գիտակցությունը» (տեղեկացրել է բրիտանական New MusicΖl ExΘress-ը):