Հրապարակային մահապատիժ


 

Եվ ոչ թե չարագործ ինչ-որ ահաբեկչի, պետական դավաճանի, այլ 22-ամյա մի աֆղանուհու:

Քաբուլից ոչ հեռու գտնվող Փարվան գավառում տեղի ունեցած դաժան հաշվեհարդարը կատարվել է շուրջ 150 ականատեսի ներկայությամբ: Բայց «Թալիբան» շարժման գրոհայինները հրապարակել են նաև դրա տեսագրությունը: Ծունկի իջած կնոջը մոտենում է չալմայով տղամարդ և Կալաշնիկովի ինքնաձիգով 5 անգամ կրակում: Հետո ևս 4 գնդակ է արձակում արդեն անշնչացած մարմնին: Եվ դաժան այս գործողությունն ուղեկցվում է Ալլահի անունով` «Ալլահը մեզ նախազգուշացնում է` չդավաճանել մեր ամուսիններին, քանի

որ դա անհավատարիմ ճանապարհ է: Ալլահի կամքով նա մահապատժի կենթարկվի» (հաղորդել է ԸՒչՈվՌրՑՈվ.Հց-ն):

Փարվանի նահանգապետ Աբդուլ Բասիր Մալանգին հետո պատմել է, որ վայրագ այդ սպանությունը 2 թալիբների վեճի արդյունքն է: Նրանք սեռական կապ են ունեցել երիտասարդ Նաջիբայի հետ, հետո սկսել են խանդել միմյանց ու որոշել են սպանել նրան` իբր իրենց «դեմքը փրկելու»:

Մահապատժին ներկա ամբոխն էլ իր հերթին է հավանություն տվել բարբարոսությանը` բացականչելով` «Ալլահը մեծ է»:

Տարօրինակն այն է, որ արարքը դատապարտել են և´ նահանգապետը, և´ պատգմավոր ու իրավապաշտպանուհի Ֆավզիա Քուֆին:

- Դաժան մարդիկ են: Նրանք սպանում են վայրի գազանների պես: Ակնհայտ է, որ նրանք հանցագործներ են, և նրանց պետք է հանձնել արդարադատությանը: Իրականում այդ կինը ոչնչով մեղավոր չէր,- Սալանգիի խոսքը մեջբերել է Euronews-ը:

- Սոսկալի արարք: Դա չի կարելի հանդուրժել, բայց կառավարությունը լռում է այն մասին, ինչը կատարվել է Քաբուլի կողքին,- ընդվզել է իրավապաշտպան Քուֆին:

Դատապարտում են, բայց փաստորեն անզոր են եղել կանխել: