Թե ականջ ունես` լսի´ր, քաղաքակրթվող Թուրքիա


 

Հանցագործն` ո˜ւր, արժանապատվությունն` ուր: Բայց եթե քեզ թույլ ես տալիս բացահայտ ոճիր գործել, այն էլ` աշխարհի աչքի առաջ, գոնե աշխարհին մի խաբիր ու ստիպիր, որ ուրիշներն էլ խուլ ու կույր ձևանան: Սա` նախճրագործ Թուրքիայի պարագայում: Իսկ այ` հիրավի քաղաքակիրթ Գերմանիան իր նախորդ սերունդների մեղքերն է քավում` բացառիկ նրբանկատությամբ: Նացիստներն անցյալ դարի առաջին կեսին հրեաների դեմ Հոլոքոստ են սանձազերծել, նրանց հետնորդներն այսօր որոշել են փոխհատուցում վճարել ցեղասպանության ենթարկվածներին: Այդ թվում և 80 հազար հրեաների` նախկին ԽՍՀՄ-ից:

Գերմանիայի կառավարությունը և Գերմանիայից հրեաների նյութական պահանջի հայցով հանձնաժողովը վճռել են 245 միլիոն եվրո հատկացնել այդ նպատակի համար: Ինչպես մանրամասնել է Deutsche Welle-ը` Խորհմիության տուժած հրեաները միանվագ կստանան 2556-ական եվրո և ամեն ամիս` 300 եվրո կենսաթոշակ: