Չծխել ու չհամբուրվել


 

Երկի˜ր եմ ասել. ոչ միայն իր քաղաքացիների վարք ու բարքն է կարգավորում-կառավարում, այլև զբոսաշրջիկներին է պահվածք թելադրում: Նպատակն, իհարկե, պետության ու ժողովրդի անդորրը, կարգուկանոնը պահպանելն է, եթե նույնիսկ ոմանք դա ժողովրդավարության տիրույթից դուրս կհամարեն:

Աբու-Դաբիի ոստիկանությունը զբոսաշրջիկների վարքի կանոնների նոր պահանջներ է հրապարակել: Վերջնահաշվում ստացվում է, որ հիմա արտասահմանցիներին արգելվում է գրեթե այն ամենը, ինչի համար շատերը հանգստի են մեկնում:

Բացի ակնհայտ հակահասարակական երևույթներից (պոռնկություն, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը կամ թմրանյութերի օգտագործում), Արաբական Միացյալ Էմիրություններում անօրինական են համարվում նաև զգացմունքների հրապարակային արտահայտումը, բաց հագուստ կրելը, ծխելը, Ռամադանի ընթացքում պաս չպահելը:

Կանոնների փաթեթը կհրապարակվի 11 լեզուներով, որպեսզի աշխարհի բոլոր ծայրերից այստեղ եկողներն իրենց մատչելի լեզվով ծանոթանան ու իրենց ճիշտ դրսևորեն:

- Օրենքների ու կանոնների իմացությունը զբոսաշրջիկներին կօգնի ավելի շատ դրական հույզեր ստանալ` մեր երկիր այցելելուց,- համոզմունք է հայտնել ոստիկանության օպերատիվ աշխատանքի շտաբ-բնակարանի գլխավոր տնօրենի տեղակալ Օմար ալ-Մեհեյրին (տեղեկացրել է ձՑՐՏ. ru-ն):

Արաբական Էմիրությունները վաղուց և բոլորին հայտնի է բարքերի մաքրության ուղղությամբ մղվող պայքարով: Երկրում գործող տուգանքների համակարգով զարմանալ կարելի է. անցյալ տարի միայն Դուբայում ոստիկանությունը տուգանել է ավելի քան 2 հազար արտասահմանցու: Օտարերկրացիներն այստեղ տուգանվում են լողափում կնոջը նկարելու (առանց նրա գիտության), անվայելուչ պահվածքի, չափազանց բաց լողազգեստների, փողոցում կրքոտ համբույրների և այլնի համար:

Խե˜ղճ արտերկրացիք, տեսնես կանոնագրքում բացատրվո՞ւմ է, թե տեղի ոստիկանությունը ո՞ր համբույրը կրքոտ կհամարի: