Արկտիկան հալչում է


 

Ու ենթադրվածից շատ ավելի արագ, ինչի արդյունքում` միայն արագացման փուլում Հյուսիսային բևեռաշրջանում ծովային սառույցի ծավալը զգալիորեն նվազել է: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի Ձյան և սառույցի հարցերով տեղեկատվության ազգային կենտրոնը (NSIDC):

Մասնագետների տվյալներով` սառույցի ծածկույթի արտասովոր արագությամբ նվազումն արձանագրվել է Բերինգի, Բարենցի և Կարսկի ծովերի սառույցների հալոցքի հաշվին: Դա պայմանավորված է նաև Բոֆորտի և Լապտևների ծովերում ժամանակից շուտ ջրերի բացվելով:

Սառցատարածքների կրճատման արագությունը վերջին շրջանում կազմել է օրական 100-150 քառակուսի կիլոմետր: Այսինքն` միջինից կրկնակի արագ:

Օդերևութաբանների կարծիքով` սառույցի անհետացմանը նպաստել է Բոֆորտի ծովում բարձր և Լապտևների ծովում ցածր ճնշման առկայությունը, որը հանգեցրել է հարավից տաք քամիների առաջացմանը: