ԵՌԱՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

  1992-ի մայիսի 8-ին, Մեծ Հայրենականում մեր տարած հաղթանակի օրվանից ժամեր առաջ, ազատագրվեց Շուշին: Հսկա քաղաքը ավերակույտերի էր վերածվել:

  ԱՄԵՆ ՄԵԿԻՆ` ԻՐԵՆԸ

  Ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները և, ինչպես ընդունված է ասել, ամեն մեկն իրենը ստացավ: Հանրապետական կուսակցությունը դարձավ բացահայտ առաջատար, նա ստացավ 72 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը» բարելավեց իր դիրքերն ու ունեցավ 36 մանդատ:

  Ա`Յ ՔԵԶ ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐ

  1995-ից ի վեր մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձող Վիկտոր Դալլաքյանը, ում համարում էին ամենակայացած օրենսդիրներից մեկը, պարտվել է հարազատ Վանաձոր քաղաքում` իր տեղը զիջելով 31-ամյա անկուսակցական իրավաբան Էդմոն Մարուքյանին:

  ԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՎԵՇՏ

  Զավեշտական դեպք է արձանագրվել Շիրակի մարզի գյուղերից մեկում: Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն ու նրա տեղակալը` գյուղի դպրոցի տնօրենն ու ուսմասվարը, քվեաթերթիկները կնքել են ոչ թե հանձնաժողովի, այլ իրենց անձնական կնիքներով:

  «ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՅԻՍԸ» ԱՊՐՈՂ ԼԵԳԵՆԴԸ...

  Ապրիլից հետո մայիսը դարձավ մեր վերածննդի խորհուրդը, ոգու ամրապնդման ու փառահեղ հաղթանակների բարձրակետը: Մայիսյան եռատոնը համաժողովրդական հպարտության, ցնծության տոն է:

  «Ալ-Քաիդան» չի հանդարտվում

  Ու նրա հանցավոր ծրագրերի թիրախը դարձյալ Ամերիկան է: ԿՎՀ-ն օրերս բացահայտել է հերթական դավադրությունը. Ամերիկա ուղղվող կամ Ամերիկայից մեկնող մարդատար օդանավ պետք է պայթեցվեր:

  Օբաման լավատեղյակ է

  Դեռևս ապրիլի վերջին նրան տեղեկացրել են այդ մասին: Եվ Նախագահն իրավապահ մարմիններից շնորհակալություն է հայտնել` աչալրջության համար:

  Վիրաբուժական ահաբեկչություն

  Անցյալ շաբաթ ամերիկյան ABC News հեռուստաալիքը հաղորդել էր, որ Ամերիկայի և եվրոպական երկրների հատուկ ծառայություններն այդ օրերին ավիաահաբեկչության մտավախություն ունեն: Ու հատկապես` «Ալ-Քաիդա»-ի ահաբեկիչների մասնակցությամբ, որոնց մարմիններում պայթուցիչ սարքեր են պատվաստված:

  Էստոնիան չի ընդունել

  Երկրի անվտանգության ոստիկանությունը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի ռազմական փորձագետ, քաղգործիչ, ՊՆ հասարակական խորհրդի անդամ Իգոր Կորոտչենկոյի մուտքի թույլտվությունը: Նա Տալլին էր մեկնել միջազգային «Իմպրեսսում» մեդիա-ակումբի հրավերով` մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված լրագրողական հանդիպմանը` «Ուզո՞ւմ են ռուսները պատերազմ» թեմայով:

  Կանայք փողոցում

  Մարմնավաճառության դեմ պայքարը, կանխարգելիչ միջոցառումները ոստիկանության կողմից պարբերական բնույթ են կրում: Այդ երևույթի նախականխման ուղղությամբ գործում է ոստիկանության տարբեր ծառայությունների համատեղ ծրագիր, ըստ որի` պարբերական ստուգայցեր են անցկացվում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղինե րում:

  «Ի պետս քաջության»

  Ոստիկանության հերթական ստուգայցը Կենտրոն և Շենգավիթ համայնքներում գտնվող նրանց հնարավոր հավաքատեղիներում էր, որի ընթացքում մոտ չորս տասնյակ մարմնավաճառ հայտնաբերվեց: Այդ «գիշերային թիթեռնիկներից» մեկն էր միայն 50-ի սահմանագծին, մյուսները հիմնականում 20-30 տարեկաններ էին:

Ա˜յ քեզ տոկոսակռիվ

  Սևակի ոճով Մարդ կա` տոկոսն է շալակած տանում, Մարդ կա` ընկել է տակը տոկոսի: :

Նիկոլ Փաշինյանի բացատրությունը

  30 վայրկյանում հեղափոխություն իրականացնելու տարբերակը ձախողվեց: Ստիպված ենք այն իրագործել 30 տարում:

Աստվածաշնչյան ասույթը` նորովի

  Երանի ցածր տոկոս ստացողներին, քանզի նրանցն է ոչ երեսփոխանական երկնային արքայությունը: :

Ում համար աչքի լույս, ում համար` աչքի փուշ

  500 տրակտոր նվիրաբերելով գյուղացիներին` ԲՀԿ-ն նրանց աչքի լույսը դարձավ, բայց աչքի փուշը դարձավ արևմտյան դիտորդների, ովքեր դա համարեցին ընտրությունների արդյունքների վրա ազդող գործունեություն: :

  Որձ կովերը` արդարության խորհրդանիշ

  Ըստ չարախոսների` Լ. Տեր-Պետրոսյանն իր մանդատը զիջեց Հրանտ Բագրատյանին, որպեսզի նա խորհրդարանում պաշտպանի որձ կովերի շահերը: :

  Դինոզավրերը կարող էին տաքացնել կլիման

  Հսկա այդ խոտակերները, ինչպես և ժամանակակից եղջյուրավոր անասունները, էականորեն կարող էին ազդել Երկիր մոլորակի կլիմայի վրա` արտաթորած մեթանի հաշվին: Չորքոտանի հսկա խոտակեր զաուրոպոդ դինոզավրերի արտաթորանքում գերակշռել է ջերմոցային մեթան գազը, որը կարող էր ջերմացնել մթնոլորտը:

  Որտե՞ղ են առավել բարի

  Տնտեսական համագործակցության զարգացման համաշխարհային կազմակերպությունն օրերս հրապարակել է նոր` բավական հետաքրքիր հետազոտության արդյունքները. ո՞ր երկրներում են ապրում ամենաբարի մարդիկ. ո՞ր ժողովուրդներն են առավել աչքի ընկնում գթասրտությամբ և դիմացինին օգնելու, կարեկցելու կարողությամբ: