Էստոնիան չի ընդունել


 

Երկրի անվտանգության ոստիկանությունը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի ռազմական փորձագետ, քաղգործիչ, ՊՆ հասարակական խորհրդի անդամ Իգոր Կորոտչենկոյի մուտքի թույլտվությունը:

Նա Տալլին էր մեկնել միջազգային «Իմպրեսսում» մեդիա-ակումբի հրավերով` մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված լրագրողական հանդիպմանը` «Ուզո՞ւմ են ռուսները պատերազմ» թեմայով:

- Օդանավակայանում փաստաթղթերը ստուգելիս` առանց պատճառները բացատրելու ինձ ասացին, որ Մոսկվայում Էստոնիայի դեսպանատան կողմից տրված իմ վիզան չեղյալ է համարվել, և ես իբր սպառնալիք եմ Էստոնիայի անվտանգության համար,- «Ինտերֆաքս»-ին պատմել է մերժված հյուրը:

Նա այդ վերաբերմունքը որակել է որպես «աննախադեպ քայլ, աննախադեպ ճնշում` ռուսաստանցի լրագրողի վրա»: Խեղճ մերժյալն ստիպված է եղել գիշերը լուսացնել օդակայանի տարանցիկ գոտում:

Նա, իհարկե, դեռ կհասցնի բողոքել լրագրողի իրավունքները ոտնահարող երկրի դեմ: Բայց այս միջադեպն ակամա մտածել է տալիս, թե արևմտյան կառույցները մի՞թե չեն մտահոգվում եվրոպական երկրի նման պահվածքի համար: Նույն այն կառույցները, որոնք ջանք ու փողեր չեն խնայում` ադրբեջանցիներին Հայաստան բերելու` նրանց մասնակցութ յամբ այստեղ ինչ-որ սեմինարներ կազմակերպելու համար: Դեռ ավելին` Հայաստանում ադրբեջանական կինո-փառա˜-տոներ անցկացնելու համառ մտադրությամբ: