Որտե՞ղ են առավել բարի


 

Տնտեսական համագործակցության զարգացման համաշխարհային կազմակերպությունն օրերս հրապարակել է նոր` բավական հետաքրքիր հետազոտության արդյունքները. ո՞ր երկրներում են ապրում ամենաբարի մարդիկ. ո՞ր ժողովուրդներն են առավել աչքի ընկնում գթասրտությամբ և դիմացինին օգնելու, կարեկցելու կարողությամբ: Իսկ արդյունքին հասնելու համար հետազոտողները մի շարք երկարատև փորձեր են իրականացրել` մասնավորապես պարզելու համար` արդյո՞ք պատրաստ են մարդիկ բարեգործություն անել, նյութական օգնություն ցուցաբերել կարիքավորներին: Ամենաբարի բնակչություն ունեցող երկրների հնգյակում են ԱՄՆ-ը, Իռլանդիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում օրինակ բնակչության 57 տոկոսը պարբերաբար բարեգործություն է իրականացնում: Հունաստանում պատկերը բավական մռայլ է: Այստեղ պատրաստ են միմյանց օգնության ձեռք պարզել բնակչության ընդամենը 13 տոկոսը: