Վիրաբուժական ահաբեկչություն


 

Անցյալ շաբաթ ամերիկյան ABC News հեռուստաալիքը հաղորդել էր, որ Ամերիկայի և եվրոպական երկրների հատուկ ծառայություններն այդ օրերին ավիաահաբեկչության մտավախություն ունեն: Ու հատկապես` «Ալ-Քաիդա»-ի ահաբեկիչների մասնակցությամբ, որոնց մարմիններում պայթուցիչ սարքեր են պատվաստված: Եվ Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի մի քանի երկրների օդակայաններում ուժեղացվել էր անվտանգության ապահովումը` հատուկ ուշադրություն հատկացնելով ամերիկյան չվերթերին:

- Մարդու օրգանիզմում բավականաչափ տարածք կա` պատվաստ-ռումբ տեղադրելու համար: Վիրաբույժները կարող են բացել որովայնաթաղանթը և բառացի իմաստով պայթուցիչ սարք փոխպատվաստել` մարդու ներքին օրգանների միջև,- վիրաբուժության բնագավառի նյույորքցի դոկտոր Մարկ Մելռոուզի խոսքը մեջբերել է ABC News-ը:

Սպիտակ տունը դեռևս մեկ տարի առաջ նախազգուշացրել էր «վիրաբուժական ահաբեկչության» վտանգի մասին: Դրանից ավելի վաղ Մեծ Բրիտանիայում անհանգստացել էին կին-ահաբեկիչների ստինքներում և հետույքներին փոխպատվաստվող ռումբերի առնչությամբ: Ժամանակին համատիպ նախազգուշացում էր հնչեցրել նաև Ռոստրանսհսկողութ յունը.

- Նախապատրաստական աշխատանքներ են տարվում` սլավոնական արտաքինով կին-ահաբեկիչներ օգտագործելու ուղղությամբ: Պայթուցիկ նյութեր կարող են փոխպատվաստվել մարդու մարմնի տարբեր մասերում և ներարկվել սրսկումների միջոցով,- նշված էր 2010 թ. մամուլում հայտնված` ՌԴ տրանսպորտի գերատեսչության հեռագրում: