Կանայք փողոցում


 

Մարմնավաճառության դեմ պայքարը, կանխարգելիչ միջոցառումները ոստիկանության կողմից պարբերական բնույթ են կրում: Այդ երևույթի նախականխման ուղղությամբ գործում է ոստիկանության տարբեր ծառայությունների համատեղ ծրագիր, ըստ որի` պարբերական ստուգայցեր են անցկացվում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղինե րում: Հայտնաբերված մարմնավաճառները վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներով տուգանվելուց հետո ստուգման են ուղարկվում մաշկավեներական կենտրոն:

Լատիներենում մարմնավաճառություն բառը թարգմանվում է խայտառակություն, անպատվություն: Հնում հետապնդումների, տուգանքների, պատժի և հասարակական պարսավանքի են արժանացել բոլոր նրանք, ովքեր վճարի դիմաց սեռական հարաբերությունների մեջ են մտել պատահական մարդկանց հետ:

Երևույթն ուսումնասիրողները, որպես մարմնավաճառությամբ զբաղվելու պատճառ, երկու վարկած են առաջ քաշում`` սոցիալական ու մարդաբանական: Սոցիալական ուղղության կողմնակիցները պնդում են, թե մարմնավաճառությունը գումար աշխատելու, աղքատությունը հաղթահարելու միջոց է և տարածված է հիմնականում մեծ քաղաքներում: Մարդաբանական ուղղության կողմնակիցները մարմնավաճառությունը համարում են գենետիկ ծրագրավորման արդյունք:

Ոլորտն ուսումնասիրողները մարմնավաճառությունը դասակարգում են երեք տեսակի: Ըստ այդ դասակարգման`` ամենացածր աստիճանին փողոցներում կանգնող մարմնավաճառներն են, որոնց կրթական մակարդակն ու տարիքը էական նշանակություն չունեն, և նրանք առավել հաճախակի են հայտնվում ոստիկանության տեսադաշտում:

Միջին դասի մարմնավաճառները աշխատում են գիշերային ակումբներում ու ժամանցի այլ վայրերում: Սրանք, որպես կանոն, երիտասարդ են և գրավիչ: Այս խմբի մեջ են նաև արտերկրից «հյուրախաղերի» եկածները, որոնք դժվարությամբ են վերահսկվում ոստիկանության կողմից:

Բարձր աստիճանին են դասվում էլիտար մարմնավաճառները, ովքեր միջնորդով (կամ առանց նրա) են պայմանավորվում հաճախորդի հետ: Սրանք գրավիչ, երիտասարդ, հաճախ`` կրթություն ստացածներն են և, որպես կանոն` դուրս են մնում ոստիկանության պրոֆիլակտիկ ծառայությունների տեսադաշտից: