Օբաման լավատեղյակ է
Դեռևս ապրիլի վերջին նրան տեղեկացրել են այդ մասին: Եվ Նախագահն իրավապահ մարմիններից շնորհակալություն է հայտնել` աչալրջության համար: Երկրի պաշտպանության նախարար Լեոն Պանետան ընդգծել է.
- Այս միջադեպը պարզորոշ հասկացրեց, որ մեր երկիրը պետք է զգոն լինի բոլոր նրանց հանդեպ, ովքեր փորձում են հարձակվել մեզ վրա: Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ` ԱՄՆ-ի անվտանգությունն ապահովելու համար,- ասել է նա:
Նախարարն ակնարկել է, թե չի կարող գաղտնազերծել իրենց գործողությունների ծրագիրը, բայց`
- …Կարող եմ միայն ասել, որ ԱՄՆ-ը մասնակցում է մի շարք գործողությունների, որոնց նպատակը պայքարն է «Ալ-Քաիդա»-ի ու դրա կամակատարների դեմ: