Դինոզավրերը կարող էին տաքացնել կլիման


 

Հսկա այդ խոտակերները, ինչպես և ժամանակակից եղջյուրավոր անասունները, էականորեն կարող էին ազդել Երկիր մոլորակի կլիմայի վրա` արտաթորած մեթանի հաշվին:

Չորքոտանի հսկա խոտակեր զաուրոպոդ դինոզավրերի արտաթորանքում գերակշռել է ջերմոցային մեթան գազը, որը կարող էր ջերմացնել մթնոլորտը: Միլիոնավոր տարիներ առաջ գոյություն ունեցած այդ կենդանիներն առանձնանում էին իրենց խոշոր չափերով ու երկար վզով: 150 մլն տարի առաջ ճիշտ այսօրվա կովերի նման, զաուրոպոդները կրել են աղիքային մանրէների, որոնք հեշտացրել են բուսական սննդի մարսումը ու նաև մեթան են արտադրել:

- Մաթեմատիկական մոդելը ցույց է տալիս, որ զաուրոպոդ-դինոզավրերի մեջ ապրող մանրէները կարող էին նշանակալիորեն ազդել մեզոզոյան դարաշրջանի կլիմայի վրա, - ընդգծել է վարկածի համահեղինակ Դևիդ Վիլկինսոնը: - Մեր հաշվարկները վկայում են, որ դինոզավրերը կարող էին արտաթորել ավելի շատ մեթան, քան դրա ժամանակակից բոլոր աղբյուրները միասին վերցրած: