ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ

  Այս հարցն այսօր հետաքրքրում է ինչպես քաղաքագետներին, այնպես էլ հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներին: Հասկանալի է, որ առաջին հերթին կոալիցիայում գոյություն ունեցող հարաբերություններն ու զարգացումներն էլ պայմանավորում են քաղաքական գործընթացները, նախընտրական տրամադրությունները և, թող բարձրագոչ չդիտարկվի` երկրի ապագան:

  Անտեղյակը

  Մամուլը բազմիցս է ահազանգել մեզանում օրեցօր ավելի ու ավելի մեծ ծավալների հասնող հանքարդյունաբերության` շրջակա միջավայրն այլևս անվերահսկելիության աստիճանի աղտոտելու, անդառնալի վնաս հասցնելու մասին:

  «Մեր ուղեգծից չենք շեղվելու»

  Այսօր հասարակության լայն շրջանակներում գերիշխող է այն կարծիքը, երբեմն նաև համոզմունքը, որ նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանը` առաջին գումարման Գերագույն Խորհուրդը, որակապես, իր ինտելեկտուալ մակարդակով գերազանցում է մինչ այժմ մեր ունեցած բոլոր խորհրդարաններին:

  1 ՀԱՐՑ

  - Ըստ ԼՂՀ ՊԲ և ՀՀ ՊՆ տվյալների` 2010-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 7.500 անգամ, իսկ 2011-ին այդ թիվը դարձել է 13.500: Տպավորությունն այնպիսին է, թե հակառակորդը կրակում է, մենք` պաշտպանվում:

Ձեռքբերումների պահպանման և թերացումների նվազման տարի

  Ամփոփելով նախորդ տարվա ընթացքում իրականացված լայնածավալ աշխատանքներն ու բարեփոխումները` ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսպես բնորոշեց 2011-ը` ՀՀ Զինված ուժերի համար: Տարին իսկապես բավական հագեցած էր:

  ՀԱ՞ՈՐ...

  Այն տպավորությունն է ստացվում, թե Հայաստանի կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը, ով այդ պաշտոնը ստացել է ՕԵԿ քվոտայով, բնավ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում «Արմավիա» ընկերությունում:

  ԿԲ-Ի ՀՈՒՅՍՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐՆ ԵՆ

  Դոլարի հաղթարշավը շարունակվում է: Ամերիկյան արժույթը հանգրվանել է 390 դրամի տիրույթներում և ոչ մի կերպ նահանջի նախանշաններ չի ցուցաբերում:

  ԳՐԱՎՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

  ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար և նախկին «Դաշինք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը ժամանակ առաջ գրավ էր դրել Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տունն ու ստացել մեծ գումար:

Թիվ մեկ ֆինանսիստը նպատակահարմար չի գտնում

  Ինչո՞ւ Հայաստանի շուկան չի ենթարկվում տնտեսագիտության տարրական կանոններին: Իսկ ավելի ճիշտ` ինչո՞ւ հայաստանյան շուկայում տնտեսագիտական տարրական կանոնները միայն մեկ` ապրանքների գների աճի ուղղությամբ են գործում:

  Առայժմ քամի են տատանում

  Նախորդ տարվա ընթացքում խոշոր չարաշահումների փաստերի հայտնաբերումից հետո «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը հավանաբար ինքն իր առաջ խնդիր է դրել` ներքին պայքար ծավալել համակարգում արմատավորված կոռուպցիայի դեմ: Ընկերության կայքում օրերս զգայացունց վերնագիր է հայտնվել. «ՀԷՑ-ը ակտիվ աշխատանք է իրականացնում` ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին»:

ԱՋԱՓՆՅԱԿՑԻՆԵՐԻՆ ԴԺՎԱՐ ԽՆԴԻՐ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ

  Երբ թաղապետի պաշտոնն ընտրովի էր, մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում միշտ էլ լարվածություն էր տիրում ընտրությունների ժամանակ: Անգամ դանակահարություն ների ու ծեծկռտուքի դեպքեր էին արձանագրվել:

  ՔԱՅԼԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ

  Ազգային ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ արտագաղթի կանխման լավագույն միջոցն աշխատատեղերի ստեղծումն է: Վարչապետը մեծագույն հայտնագործություն չի արել, ասել է այն, ինչն արդեն մոտ քսան տարի ասում է հանրապետության ամեն մի բնակիչ:

  ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բարձրացրած այն աղմուկը, թե անկանխիկ առևտրի մասին պատրաստված օրինագիծը վնասելու է բնակչության աղքատ խավի շահերին, պարզվում է, իրականությանը չի համապատասխանում:

ՏԻԳՐԱՆ ՄԵԾՆ ԱՐՁԱՆ ԿՈՒՆԵՆԱ

  Ինչպես տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանից, Տարոն Մարգարյանի մոտ քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում արծարծվել է մայրաքաղաքում հայոց աշխարհակալ արքայի արձանը տեղադրելու հարցը: Իհարկե, վերջնական որևէ որոշում չի կայացվել, ամեն ինչ թողնվել է ավագանուն և քաղաքի գեղարվեստական խորհրդին:

  ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅՈՒՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է

  Ի պատասխան Թեղուտի հանքավայրի կառուցման հետևանքով մշակութային արժեքների ոչնչացման հարցում Մշակույթի նախարարության որդեգրած կրավորական կեցվածքի առթիվ հնչած քննադատությանը, նախարարությունը տարածել է հայտարարություն, որի բովանդակությունից ստացվում է, որ հանուն Թեղուտի հանքավայրի` «Բովերի խեչ» գյուղատեղիի եկեղեցին պետք է տեղափոխել իր պատմական և բնական միջավայրից:

  ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է

  - Ես ինքս` որպես քաղաքացի, համարում եմ, որ հնարավորություն բացարձակ չկա, եթե իշխող խմբավորումը, անկախ նրանից` ԲՀԿ-ն կլինի դրա մեջ, թե չի լինի, 51 տոկոս «հավաքի». ուրեմն անարդար ընտրություն է տեղի ունեցել:

  ԴԱՐՁՅԱԼ ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ

  ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր հրավիրած ասուլիսում ըստ էության որևէ առանձնահատուկ բան չհայտնեց` հարկ համարելով դրա փոխարեն կրկնել այն նույն մտքերը, թե երկիրն աղետալի վիճակում է, առաջիկա ընտրությունները անպայման կկեղծվեն, ՀԱԿ-ը պետք է իր ներկայությունն ունենա խորհրդարանում և այլն:

Չկայացած հարցազրույց ԱԺ անգրագետ պատգամավորներից մեկի հետ

  ԼՐԱԳՐՈՂ - Կարդալ սիրո՞ւմ եք: ՊԱՏԳԱՄԱՎՈՐ - Իհարկե´ սիրում եմ. հատկապես չափածո:

ՀԱԿ-ի վիճակը` եթե Քոչարյանը ստանձնի վարչապետի պաշտոնը

  Ի՞նչ վիճակում կհայտնվի ընդդիմությունը` հատկապես ՀԱԿ-ը: Այսպիսի պատմություն կա. մարդուն տանում են կախաղան բարձրացնելու:

ԱՄՆ-ի մտահոգությունը` աշխարհի վերջի վերաբերյալ

  Բազում ռազմաբազաներս են ափսոս, թե չէ աշխարհի վերջը` հեչ... Էս էլ հաստա´տ Իրանի անեծքն ա. գոնե այդ երկիրը ծնկի բերեմ: Դրանից հետո` թեկուզ երկիր մոլորակի ոչնչացում:

Ժողովրդի մտավախությունը` ընտրությունների առիթով

  Սևակի ոճով Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի Ես վախենում եմ, Շատ եմ վախենում, Բյուրավոր ու բութ ճառախոսներից, Բյուրատեսք ու սուտ բարեգործներից, Թե ժողովուրդ ենք` չանսանք մենք նրանց շողոքորթումին, Չընդունենք նրանց փողն էլ խոստացյալ, Որն իրենցը չէ, այլ գողացված է: :

Ապագա ընտրակաշառք վերցնողների խոստովանությունը

  Սահյանաբար - Ընտրություն ասելիս, ձախ ափս քորվում է: Ծնկներս ծալվում են, Չգիտեմ, ինչո՞ւ է այդպես:

Տարբեր «արշավներ»

  Աժ ընտրություններին ընդառաջ` որոշ քաղուժեր, իրապես ընտրարշավ կսկսեն: Մի քանիսը` ձիարշավ, մնացյալը պարզապես արշավ, կամ էլ ավելի ճիշտ հավատուրաց արշավանք` «ճանապարհին» հայհոյելով և ավիրելով:

  Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները լարված են

  Էն գլխից էլ պարզ էր, որ ԱՄՆ-ն և Եվրամիության առանցքային երկրների ղեկավարները, մեղմ ասած, խանդով են վերաբերվելու Ռուսաստանի արտգործնախարարի այցին և բանակցությունների միջոցով ձեռք բերված պայմանավորվածություններին: Ասադը խոստացել էր բարեփոխել երկրի սահմանադրությունը:

Իրանի դեմ պատերազմը ծանր հետևանքներ կունենա

  «Ինտերֆաքս» գործակալությունը մեջբերել է Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյիդ Մահմուդ Ռեզա Սայիդի խոսքերը. «Թեհրանը ի վիճակի է հակահարված հասցնել ԱՄՆ զինուժին` աշխարհի ցանկացած կետում, եթե Միացյալ Նահանգները որոշի հարձակվել Իրանի վրա: Իրանի վրա հարձակումը մահացու կլինի ԱՄՆ-ի համար»:

Թուրքիան աննախադեպ աշխուժություն է դրսևորում

  Այն, որ Իրանին ու Սիրիային ծնկի բերելը վաղուց արդեն ԱՄՆ-ի թիվ մեկ գերխնդիրն է` հայտնի է և որոշակի իմաստով` հասկանալի ու օրինաչափ: Բայց հատկապես վերջերս այս հարցերում աննախադեպ ակտիվություն է դրսևորում Թուրքիան:

  Հոռետեսական կանխատեսում

  Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետան հավանական է համարում, որ Իսրայելն ապրիլին, մայիսին կամ հունիսին հարված կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին: Պենտագոնի ղեկավարը հարկ է համարել հիշեցնել, որ ինքն ու նախագահ Օբաման` - ...Իսրայելին բացատրել են, որ ԱՄՆ-ը դեմ է Իրանին հարվածելուն:

  ՍԵՐԻԿԻ ԵՐԱԶՆԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ

  Սերգեյ Իսրայելյանի ծննդյան 75-ամյակը Սերգեյ Իսրայելյանն այսօր կդառնար 75 տարեկան: Չդարձավ, որովհետև մահն առավել զորավոր գտնվեց ու հաղթեց մի արվեստագետի, ով ազգային կինեմատոգրաֆում օպերատորական հրաշալի ավանդույթների հիմնավորողներից դարձավ:

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է. ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԻՉՉԵՆ

  Ազգային կինոմրցանակաբաշխության հանձնախումբը, որը ղեկավարում է Սոս Սարգսյանը, արդեն ընտրել է այն 36 ֆիլմերը, որոնք պիտի ներկայացվեն 12 անվանակարգերով սահմանվող մրցույթին: Եվ արդեն իսկ ակնհայտ է ձևը, որը երբեք բովանդակության չի փոխարկվում:

  ԱՆՀԱՏԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

  Երկու տասնյակ գրքերի հեղինակ է Հայաստանի և ԼՂՀ Գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ, արձակագիր Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆԸ Ինչպես ինքն է ասում` - Իմ նպատակն է գրքերիս միջոցով ընթերցողին վարակել հայրենասիրության վեհ ու հզոր զգացումով, որպեսզի նա հասկանա, որ խաղաղության լավագույն գրավականը զինված լինելն է:

  Սիրիայում բախումները շարունակվում են. 117 զոհ` 1 օրում

  2011-ի մարտից Սիրիայում զոհվել է 5000-7000 քաղաքացի: Շարունակվող և օրեցօր ավելի ահագնացող բախումների արդյունքում 1 օրվա ընթացքում Սիրիայում զոհվել է 117 մարդ, որից 93-ը փետրվարի 4-ից անդադար գնդակոծութ յան ենթարկվող Հոմս քաղաքում (հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը):

  Նոր արգելապատ` հունա-թուրքական սահմանին

  Հունաստանի իշխանությունների նախաձեռնությամբ Թուրքիայի հետ սահմանային գոտում արգելապատի կառուցումը կպաշտպանի եվրամիությունը` անօրինական փախստականների հեղեղից: 4 մետր բարձրությամբ պատն ամբողջովին կպատվի փշալարերով և 10 կմ երկարությամբ կձգվի Կաստանիս գյուղից մինչև Նեա Վիսսա` Հունաստանի հյուսիս-արևելք:

  Ընծա` երեք մազ

  Չեչենական հանրապետության «սրտում» հազարավոր մոլեռանդ մուսուլմաններ մեծ հանդիսավորությամբ ընդունել են իսլամի հիմնադիր Մուհամմեդ մարգարեի 3 մազերը: Հավատավոր ժողովրդի համար իսկապես մեծարժեք այս նվերն ի նշան հարգանքի ուղարկել են Թուրքիայի իշխանությունները մարգարեի ծննդյան օրը:

  Խորհրդային լուսնոսկի` օվկիանոսի հատակից

  Գանձեր որոնող Գրեգ Բրուքսը` Ամերիկայի Մեն նահանգից, պնդում է, որ Ատլանտյան օվկիանոսի հատակում լուսնոսկով (պլատին) բեռնված նավ է հայտնաբերել, որը խորտակվել է 2-րդ աշխարհամարտի տարիներին: Եթե նավամբարներն իսկապես բարձված են թանկարժեք մետաղով, ապա դրա արժեքն այսօրվա գներով առնվազն 3 միլիարդ դոլար է:

  Կատարյալ` սարդոստայն

  Պարզվում է` սոցիալական ցանցերի գայթակղությունը, հետևաբար և դրանցից հրաժարվելու դժվարությունն անհամեմատ մեծ է ծխախոտի և ալկոհոլի կախվածությունից: Այս եզրակացությանն են հանգել Չիկագոյի համալսարանի բիզնեսի բարձրագույն դպրոցի գիտնականները` հետազոտելով շուրջ 250 քաղաքացու:

  Փոքրիկ գյուտարարը

  Կանզաս քաղաքում 5-րդ դասարանի աշակերտուհին անսպասելի նոր քիմիական բաղադրություն է հայտնաբերել: Կլարա Լեյզենը ուսուցչուհու հանձնարարությամբ հատուկ գնդիկների և փայտիկների օգնությամբ մոլեկուլի մոդել է պատրաստել, երևակայական ազոտի, թթվածնի և ածխածնի խառնուրդով:

Կաղամբները զրուցո՞ւմ են

  Բրիտանական Էկսետեր քաղաքի համալսարանի գիտնականների այս հայտարարությունը կարող էր որպես անհեթեթություն կամ միգուցե կատակ ընկալվել, եթե առաջինն այդ մասին բարձրաձայնողը BBC-ն չլիներ: Բրիտանացի գիտնականները կրկին զարմացրել էին իրենց անսովոր գյուտով:

  «Մրջնաբույն» չինական մեծ պատը

  Մրջյունների` բարդ կառուցվածքով հսկայական ստորգետնյա «քաղաք» է հայտնաբերվել Բրազիլիայում: Այս մեգապոլիս-լաբիրինթոսն իր կառուցվածքով ժամանակակից քաղաք է հիշեցնում` փողոցներով ու պարտեզներով:

  Արագակեր ճապոնացին

  Ճապոնացի Տակերու Կուբայասին` «Ցունամի» մականունով, արագակերության մրցույթի դափնեկիր է դարձել: Փոքրամարմին Ցունամին 30 րոպեում կարողացել է ուտել 337 հավի թև:

  Ամաչկոտ Մարգուշը

  Հյուրասիրություն էր: Մարգուշը չէր մոտենում սեղանին: