ՀԱ՞ՈՐ...


 

Այն տպավորությունն է ստացվում, թե Հայաստանի կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը, ով այդ պաշտոնը ստացել է ՕԵԿ քվոտայով, բնավ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում «Արմավիա» ընկերությունում: Տեղյակ չէ, թե ինչպես են այստեղ ոտնահարվում ուղևորների իրավունքները, թե ինչ խայտառակ սնունդ է մատուցվում ինքնաթիռներում` կասկածելի ծագումով, շատ վաղուց գործածությունից հանված և հնացած...

Ի պատասխան պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցմանը, թե չի՞ նախատեսվում նոր ավիաընկերության մուտք Հայաստան` նախարարը լռել է: Սա նշանակում է, որ Միխայիլ Բաղդասարովի մենաշնորհը պահելու խնդրում շահագրգռված են շատ զորավոր ուժեր, իսկ նախարարն էլ բավարարվում է` լռելով կամ էլ անտարբերության մատնելով «Արմավիայի» հասցեին հնչող քննադատությունը: Ասում են` լռությունը ոսկի արժե:

Այս դեպքում` ուղղակի և անուղղակի իմաստով...