ԳՐԱՎՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ


 

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար և նախկին «Դաշինք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը ժամանակ առաջ գրավ էր դրել Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տունն ու ստացել մեծ գումար: Իսկ հիմա էլ գրավ է դրել Սահմանադրական դատարանի դատավոր Կիմ Բալայանի և նրա երկու որդիների տները... ԴԱՀԿ ծառայությունից արդեն անհանգստացնում են ՍԴ դատավորին, նրա պաշտոնյա որդիներին, իսկ «Սյամոն» կարծես թե ի հայտ գալու որևէ մտադրություն չունի...

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայի դատահետքաբանական և ձգաբանական փորձաքննությունների բաժնի նախկին պետն ու նրա որդիները կարողացել են այնքան միջոցներ կուտակել, տներ գնել, որ կարողանում են շատ հանգիստ զիջել մեկ ուրիշի` գրավադրման համար: Նշանակում է, այդ տները նրանց պետք չեն եղել...